Понедельник, 21.07.2025, 01:31
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 11 » Քաղցկեղ (ենթաստամոքսագեղձի)
15:05
Քաղցկեղ (ենթաստամոքսագեղձի)
Ենթաստամոքսագեղձի քաղցկեղը չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում կազմում է 2-7%: Առավել հաճախ հանդիպում է միջին և տարեց հասակում, տղամարդկանց մոտ 2 անգամ ավելի հաճախ:

Մակրոսկոպիկ ձևերը. հանգուցավոր և դիֆուզ:
Ուռուցքի շուրջ միշտ առկա է խրոնիկ բորբոքային սկլերոտիկ պրոցես:

80-90% դեպքերում զարգանում է արտատար ծորանների էպիթելից, ավելի հազվադեպ` գեղձի կղզյակային հյուսվածքից և դեպքերի մեծամասնությունում ունի ադենոկարցինոմայի կառուցվածք:

60-70% տեղակայում է գեղձի գլխիկում, 20-30% դեպքերում` գեղձի մարմնում, 4-5% դեպքերում դիտվում է օրգանի տոտալ ախտահարում:

Ենթաստամոքսագեղձի քաղցկեղը տալիս է վաղ լայնածավալ մետաստազներ. լիմֆոգեն ճանապարհով դեպի ռեգիոնար ավշահանգույցներ (պարապանկրեատիկ, միջընդերային, հարստամոքսային) և հեռավոր մետաստազներ (լյարդ, թոքեր, գլխուղեղ, ոսկրեր, երիկամներ, միջնորմային և պարանոցային ավշահանգույցներ):

Ուռուցքը կարող է տարածվել հարևան օրգաններին և հյուսվածքներին` ստամոքս, տասներկումատնյա աղիք, հեպատոդուոդենալ կապան, ինչպես նաև ճնշել կամ ներաճել մոտակա խոշոր երակային անոթներին` վերին միջընդերային, դռներակ և ստորին սիներակ:

Ենթաստամոքսագեղձի քաղցկեղի դասակարգումը ըստ TNM համակարգի

T- առաջնային ուռուցք.

Tx – տվյալներն անբավարար են առաջնային ուռուցքի գնահատման համար

T0 - առաջնային ուռուցքը չի որոշվում

Tis – նախաինվազիվ քաղցկեղ (carcinoma in situ)

T1 – ուռուցքը սահմազատված է ենթաստամոքսագեղձով, մինչև 2սմ առավելագույն չափսով

T2 – ուռուցքը սահմազատված է ենթաստամոքսագեղձով, 2սմ-ից ավել առավելագույն չափսով

T3 – ուռուցքը տարածվում է ենթաստամոքսագեղձի սահմաններից դուրս, բայց չի ընդգրկում ընդերային կամ վերին միջընդերային զարկերակը

T4 – ուռուցքը տարածվում է ընդերային կամ վերին միջընդերային զարկերակներին

N – ռեգիոնար ավշային հանգույցներ

Nx – տվյալներն անբավարար են ռեգիոնար ավշային հանգույցների գնահատման համար

N0 - բացակայում են ռեգիոնար ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարման նշանները

N1 – առկա են մետաստազներ ռեգիոնար ավշային հանգույցներում

M – հեռավոր մետաստազներ

Mx – տվյալներն անբավարար են հեռավոր մետաստազների գնահատման համար

M0 – չկան հեռավոր մետաստազների նշաններ

M1 – առկա են հեռավոր մետաստազներ

pTNM հետվիրահատական հիստոպաթոլոգիական դասակարգումը
pT, pN և pM կատեգորիաները համապատասխանում են T, N և M կատեգորիաներին:

G հյուսվածաբանական տարբերակման (դիֆերենցման) աստիճանը

Gx – դիֆերենցման աստիճանը չի որոշվել

G1 – դիֆերենցման բարձր աստիճան

G2 – դիֆերենցման միջին աստիճան

G3 – դիֆերենցման ցածր աստիճան

G4 – չդիֆերենցված ուռուցք

Կլինիկական պատկերը

Ենթաստամոքսագեղձի քաղցկեղի ախտանշանները.

- ցավեր որովայնում (60-90%)

- դեղնուկ – կարող է բերել լյարդային անբավարարության, խոլեմիկ արյունահոսության

- դիսպեպտիկ խանգարումներ, զգալի նիհարում, աղիքների ֆունկցիայի խանգարումներ (փորկապություն, փորլույծ, մեթեորիզմ)

- խրոնիկ պանկրեատիտի և շաքարային դիաբետի ախտանշաններ:
Ենթաստամոքսագեղձի քաղցկեղը կարող է ուղեկցվել անոթների բազմակի թրոմբոզով (Տրուսոյի սինդրոմ), որը կարող է հիվանդների մահվան անմիջական պատճառ հանդիսանալ:

Ախտորոշումը.

- արյան բիոքիմիական հետազոտություն - ամիլազայի մակարդակի, օնկոմարկերների որոշում (CA 19-9, CEA)

- ռենտգենաբանական հետազոտություններ – խոլանգիոգրաֆիա, ընդերային և վերին միջընդերային զարկերակների սելեկտիվ անգիոգրաֆիա

- ուլտրաձայնային հետազոտություն

- ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա

- կոմպյուտերային տոմոգրաֆիա

- միջուկառեզոնանսային տոմոգրաֆիա:

- լապարոսկոպիա բիոպսիայով:

Բուժումը

Ենթաստամոքսագեղձի գլխիկի ախտահարման դեպքում կատարվում գաստրոպանկրեատոդուոդենալ ռեզեկցիա (Whipple-ի վիրահատություն)` ենթաստամոքսագեղձի գլխիկի և վզիկի հեռացում ստամոքսի անտրալ հատվածի, տասներկումատնյա աղիքի, ընդհանուր լեղածորանի դիստալ մասի, հետորովայնամզային բջջանքի ու ավշահանգույցների հետ:
Ենթաստամոքսագեղձի մարմնի կամ պոչի ախտահարման դեպքում կատարվում է ձախակողմյա հեմիպանկրեատոսպլենէկտոմիա` գեղձի դիստալ հատվածը մասնահատվում է, փայծաղը հեռացվում է:

Գեղձի տոտալ ախտահարման դեպքում կատարվում է տոտալ պանկրեատոդուոդենէկտոմիա (Fortner-ի վիրահատություն)` ենթաստամոքսագեղձի, տասներկումատնյա աղիքի, ստամոքսի անտրալ հատվածի, ընդհանուր լեղածորանի դիստալ մասի, փայծաղի, ռեգիոնար ավշահանգույցների հեռացում, խոլեդոխոյեյունո- և գաստրոյեյունոանաստոմոզների ձևավորմամբ:
Լեղուղիների դեկոմպրեսիայի (մեխանիկական դեղնուկ) և գաստրոդուոդենալ անանցանելիության վերացման նպատակով ձևավորում են շրջանցող անաստոմոզներ (խոլեցիստոյեյունո- և գաստրոյեյունոանաստոմոզներ):

Ենթաստամոքսագեղձի քաղցկեղի անվիրահատելի և տարածված դեպքերում կիրառում են քիմիոթերապիա (5-ֆտորուրացիլ, գեմցիտաբին):
Просмотров: 803 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Davidvar  
0
That means you'll lead some supplemental features and press access to additional channels where you can forward movement visibility, without having to designate sense of some confused, vade-mecum migration process. https://googlec5.com

Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz