Понедельник, 21.07.2025, 02:03
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 11 » Շրթնաբորբ
12:04
Շրթնաբորբ
Նկարագրություն

Շրթնաբորբն իրենից ներկայացնում է շրթունքների մաշկի, լորձաթաղանթի, ինչպես նաև կարմիր երիզի բորբոքում: Տարբերում են սուր և քրոնիկական շրթնաբորբ:

Պատճառներ

Շրթնաբորբը կարող է առաջանալ շրթունքների վնասվածքի, ճաքերի դեպքում, այրվածքների (հատկապես` թթուներով, հիմքերով) հոտևանքով, ինչպես նաև արևի տակ, սառնամանիքի, քամու պայմաններում երկար ժամանակ մնալիս: Շրթունքները կարող են բորբոքվել մակաբույծ սնկերով (կանդիդոզ) կամ վիրուսներով (տենդաբշտիկ) վարակվելիս:
Շրթնաբորբը հաճախ առաջանում է ստամոքսաղիքային համակարգի խանգարման, սրտի ծանր հիվանդությունների, վիտամինների (հատկապես B խմբի) անբավարարության, երբեմն էլ` շրթներկից առաջացող ալերգիայի հետևանքով:

Պաթոգենեզ

Ախտահարվում է շրթունքների մաշկը, լորձաթաղանթը, ինչպես նաև կարմիր երիզը:

Բուժում

Հիվանդության ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ է դիմել բժշկի: Ոչ ժամանակին և սխալ բուժումը կարող է հանգեցնել բորբոքման խորացման և ապաքինման դանդաղեցման:

Կանխարգելում

Շրթնաբորբի կանխարգելման նպատակով շրթունքների վնասվածքի դեպքում պետք է այդ մասը մշակել ռիվանոլի, կալիումի գերմանգանատի կամ ֆուրացիլինի (1 հաբը` 1 բաժակ ջրում) լուծույթում թրջած թանզիֆե կամ բանբակե խծուծով: Ուժեղ արևի, սառնամանիքի, քամու պայմաններում խորհուրդ է տրվում շրթունքներին քսել վիտամին A պարունակող քսուք: Խիտ թթվով, հիմքով կամ այլ թունավոր նյութերով այրվելիս առաջին օգնությունը պետք է լինի շրթունքները մեծ քանակությամբ հոսող ջրով լվանալը:
Просмотров: 664 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz