|
Блог
Главная » 2011 » Ноябрь » 11 » Սթրես
|
Նկարագրություն
<<Սթրես>> (գերհույզ) տերմինն առաջարկել է կանադացի գիտնական Հ. Սելյեն։ Նա հայտնաբերել է, որ օրգանիզմի վրա արտակարգ գրգռիչի ազդեցության դեպքում գլխուղեղի ստորին մակերևույթում տեղադրված հիպոֆիզն ավելացնում է ադրենակեղևահակ հորմոնի արտազատությունը, որը խթանում է մակերիկամների կեղևի գործունեությունը, և արյան մեջ են անցնում մեծ քանակությամբ կորտիկոստերոիդային հորմոններ։
Սթրես անգլերենից թարկմանաբար նշանակում է լարվածություն,օրգանիզմի ոչ սպեցիֆիկ ռեակցիա արտաքին ուժեղ ազդակներին, լինի դա ֆիզիկական թե հոգեբանական: Բժշկության, ֆիզիոլոգիայի եվ հոգեբանության մեջ գոյություն ունի սթրեսի դրական եվ բացասական ձևերը:
Սթրեսային վիճակի ավելի հակված են՝
- Ցածր ինքնագնահատական ունեցող անձինք
- Նեվրոտիկները
- Ալկոհոլիկները և այլն:
Պատճառներ
Սթրեսային վիճակին առաջացման պաճտառ կարող են հանդիսանալ հետևյալ գործոնները՝
- Անելանելի վիճակները
- Առորեական խնդիրները
- Արգելքները
- Աղմուկը
- Մանատոն կամ լարված աշխատանքը
- Մշտական մեղադրանքները
- Ինքնաքննադատությունը եվ ինքնադատապարտումը
- Ֆինանսական բարդությունները
- Ուժեղ էմոցիաները
- Վեճերը
- Տեղափոխությունները և այլն:
Պաթոգենեզ
Սթրեսի հիմնական ախտանշաններն են՝
- Տրամադրության անկումը
- Հոգնածությունը
- Գլխացավերը
- Ուժասպառությունը
- Հիշողության տատանումները և այլն:
Բուժում
Սթրեսից դուրս գալու համար անհրաժեշտ է ընդհունել բժշկի նշանակած դեղամիջոցները (առանց բժիշկի նշանակման խորհուրդ չի տրվում դեղամիջոցներ ընդունել), հաճախ զբոսնել մաքուր օդում, կոփել օրգանիզմը, հանգստանալ և լավ լիքաթափվել:
|
Просмотров: 755 |
Добавил: Suren
| Рейтинг: 0.0/0 |
|
|
| | |