Понедельник, 21.07.2025, 01:39
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 11 » Նյարդացավ
11:54
Նյարդացավ
Նկարագրություն

Նյարդացավը (նեվրալգիա) Նյարդերի ընթացքով տարածվող սուր, այրող կամ մղկտացող բութ նոպայաձև ցավը անվանում են նյարդացավ (նեվրալգիա): Առավել հաճախ նկատվում են եռվորյակ, ծոծրակային և միջկողային նյարդերի նյարդացավեր:

Պատճառներ

Հիվանդության առաջացման պատճառներն են նյարդերի, նյարդահյուսակների, ողնաշարի հիվանդությունները կամ նյարդերին մոտ գտնվող հյուսվածքների ու օրգանների վնասվածքային և վարակիչ բնույթի (օրինակ` գրիպ) ախտահարումները, խիստ մրսածությունը և այլն:
Եռվորյակ նյարդի նյարդացավը կարող է ի հայտ գալ որպես առանձին հիվանդությունների բարդություն կամ ինքնուրույն հիվանդություն: Երբեմն այն առաջանում է ատամների դժվար ծկթման ժամանակ, անհաջող հեռացված ատամի մնացած արմատը բորբոքվելիս, մրսածության կամ վարակի հետևանքով, ինչպես նաև որպես հարատամնաբորբի բարդություն:
Ծոծրակային նյարդացավի պատճառը մեծ մասամբ ողնաշարի պարանոցային հատվածի հիվանդություններն են կամ ծոծրակային շրջանի վնասվածքները, երբեմն` մրսածությունը:
Միջկողային նյարդերի նյարդացավի առավել հաճախակի պատճառները ողնաշարի հիվանդություններն են, իսկ նպաստող գործոնը` մրսածությունը: Հարկավոր է իմանալ, որ իսկական միջկողային նյարդացավ հազվադեպ է լինում, իսկ նման երևույթներ կարող են ի հայտ գալ կրծքի, թոքերի, կրծքամզի առանձին հիվանդությունների ժամանակ: Հաճախ միջկողային նյարդացավը գոտևորող որքինի առաջին ախտանշանն է: Միջկողային շրջանի ցավեր առաջանալիս հարկավոր է դիմել բժշկի:

Պաթոգենեզ

Եռվորյակ նյարդը դեմքը նյարդավորում է 3 ճյուղով. 1-ինով` ճակատի մաշկը, 2-րդով` այտը, քթի լորձաթաղանթը և վերին ծնոտի ատամնաշարը, 3-րդով` ստորին ծնոտն ու ատամնաշարը: սովորաբար նյարդացավը ընդգրկում է եռվորյակ նյարդի 1-2, հազվադեպ` 3 ճյուղ: Նոպան սկսվում է հանկարծակի և տևում է մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Ցավը տարբեր ուժգնության է, սակայն բոլոր դեպքերում նոպաները չափազանց տանջալի են: Դրանք կարող են առաջանալ մաշկի թեթևակի գրգռումից, մրսածությունից, բերանը բացելիս, ծամելիս, հազալիս և այլն:
Ծոծրակային նյարդի նյարդացավի ժամանակ ցավերը տարածվում են պարանոցից դեպի ծոծրակը, նոպաներն այնքան խիստ արտահայտված չեն, որքան եռվորյակ նյարդի նյարդացավի դեպքում: Ցավերն ի հայտ են գալիս պարանոցը շարժելիս:
Միջկողային նյարդերի նյարդացավի ժամանակ շանթող, այրող ցավերն առաջանում են կողերի միջև:

Բուժում

Քանի որ նյարդացավը պայմանավորող բազմատեսակ գործոններից են բորբոքումները, ուռուցքները, ուստի հիվանդի վիճակը թեթևացնելու նպատակով տնային միջոցների օգտագործումը խստիվ արգելվում է: Բուժում է բժիշկը: Որպես կանոն` այն պետք է լինի համալիր (դեղորայքային, ֆիզիոթերապևտիկական արարողություններ և այլն): Որոշ դեպքերում եռվորյակ նյարդի նյարդացավի ժամանակ դիմում են վիրաբուժական միջամտության:

Կանխարգելում

Հաշվի առնելով մրսածության անվիճելի դերը նյարդացավի առաջացման գործում` կանխարգելիչ նպատակով խորհուրդ է տրվում օրգանիզմի կոփում:
Просмотров: 794 | Добавил: Suren | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz