Понедельник, 21.07.2025, 01:33
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Октябрь » 20

Զարկերակային հիպոտոնիան համարում են հիվանդություն, եթե ցածր ԶՃ ուղեկցվում է բնորոշ անառողջ վիճակով և օբյեկտիվ կլինիկական պատկերով, ընդ որում այդ վիճակը չունի երկրորդային բնույթ: Այս հիվանդության մասին էպիդեմիոլոգիական տվյալները բավականին աղոտ են. հաճախականությունը տատանվում է 0,3 – 15,1%, համարվում է, որ այն կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում գերազանցապես 20 – 40 տարեկանում: Պետք է նշել, որ իդիոպաթիկ զարկերակային հիպոտոնիան կլինիկորեն ավելի արտահայտված է տարեցների մոտ: Որոշակի կապ կա զարկերակային հիպոտոնիայի և շարակցական հյուսվածքի համակարգային դիսպլազիայի, միտրալ փականի պրոլապսի, օրթոստտիկ անբավարարության, սինուսային հանգույցի դիսֆունկցիայի և ասթենիկ մարմնակառուցվածքի միջև: Զարկերակային հիպոտոնիայով տառապողների մեծ մասի մոտ առկա է անգիոտենզին II 1-ին տեսակի ընկալիչի գենի անոմալիա:

     Կլինիկական նշաներն են.

-    Գլխացավը
-    Տախիկարդիան
-    գերզգայուն ... Читать дальше »

Просмотров: 637 | Добавил: Suren | Дата: 20.10.2011 | Комментарии (0)

Աորտայի փականների անբավարարությունը սովորաբար ի հայտ է գալիս արդեն գոյություն ունեցող երկփեղկ փականների ախտահարման ֆոնի վրա։ Նրա ինքնուրույն ախտահարումը ռևմատիզմային պրոցեսի հետևանքով՝ հազվադեպ է հանդիպում։

Աորտայի փականների ոչ լրիվ փակվելու հետևանքով արյան մի մասը դիստոլայի ժամանակ աորտայից ետ է վերադառնում դեպի ձախ փորոք։ Արյան այդ քանակը գումարվում է դիաստոլայի ժամանակ ձախ նախասրտից ձախ փորոքը լցվող արյան քանակին։ Ձախ փորոքը հարկադրաբար նորմայից ավելի մեծ քանակությամբ արյուն է մղում դեպի աորտան։ Առաջանում է ձախ փորոքի տոնոգեն լայնացում։

Օբյեկտիվ քննության ժամանակ ուշագրավ է այդ հիվանդների գունատությունը; Աչքով նկատելի է ծայրամասային անոթների պուլսացիան, կարոտիսների «պարը»։


Հայտնաբերվում է մազանոթային և ֆալանգային պուլս։ Սրտի շրջանի զննման ժամանակ նկատվում Է խիստ ուժեղացած, տարածուն, բարձրացող գագաթային hրոց, որը տեղաշարժված է ձախ և ցած մինչև 5-6 միջկողային տարածությունը, միջին, նույնիսկ ետին անութային գծով։


Ականջելիս լսվում է դիստոլա ... Читать дальше »
Просмотров: 438 | Добавил: Suren | Дата: 20.10.2011 | Комментарии (0)

Աորտալ անբավարարությունը հաճախ առաջանում է ռևմատիզմի, ինֆեկցիոն էնդոկարդիտի, սիֆիլիտիկ մեզոաորտիտի, համակարգային շարակցական հիվանդությունների հետևանքով փականի փեղկերում կամ աորտայի նախնական հատվածի պատում բորբոքային պրոցեսի հետևանքով: Աորտալ ռեգուրգիտացիան կարող է լինել բնածին, մասնավորապես, երկփեղկ աորտալ փականի արատի հետևանք: Հազվադեպ աորտալ անբավարարության պատճառներից է զարկերակային հիպերտոնիան, փականի միքսոմատոզային դեգեներացիան, աորտայի աթերոսկլերոտիկ լայնացումը և անևրիզմը: Հայտնի են աորտալ փականի փեղկերի պատռվելու դեպքեր ռևմատոիդ արթրիտի, համակարգային կարմիր գայլախտի, անկիլոզային սպոնդիլոարթրիտի, ոչ առանձնահատուկ աորտաարտերիիտի ժամանակ: Աորտայի փականի անբավարարությամբ հիվանդների շրջանում որոշները տառապում են վերել աորտայի ախտաբանությունից, մասնավորապես Մարֆանի համախտանիշից:

Աորտալ փականի անբավարարությունը հանգեցնում է դիաստոլայի փուլում աորտայի, ձախ փորոքի մեջ մղված արյան զգալի մասի հետադարձ հոսքին: Ձախ փորոք վերադարձող արյան ծավալը կարող է գերազանցել հարված ... Читать дальше »
Просмотров: 1643 | Добавил: Suren | Дата: 20.10.2011 | Комментарии (0)



Նկարագրություն

Անօդակյաց վարակը` (գազային վարակ, գազային փտախտ, չարորակ այտուց) իրենից ներկայացնում է վերքերի վարակումն անօդակյաց հիվանդածին մանրէներով, այդ մանրէներն ընդունակ են ապրել միայն թթվածնազուրկ միջավայրում։

Պատճառներ

Հիվանդության ժամանակ հաճախ առաջանում են վերքեր հողից, փոշուց կեղտոտվելուց, որտեղ համարյա միշտ առկա են հարուցիչներ։ Ավելի շատ վարակվում են ջնջխված կամ սալջատված հյուսվածքները, որոնցում արյունատար անոթների վնասման հետևանքով դադարում է թթվածնով հարուստ արյան հոսքը։ Անօդակյաց վարակի համար բնորոշ է փափուկ հյուսվածքներում արագ առաջացող գազաբշտիկներով այտուցը, այնուհետև` հյուսվածքների մեռուկացումը:

Պաթոգենեզ

Հիվանդի մոտ նկատվում են վերքում ցավ, հյուսվածքներում ճնշման զգացում, այտուց, ջերմաստիճանի բարձրացում, այս ախտանիշները նկատելի են դառնում վիրավորվելուց 1-2 օր երբեմն` մի քանի ժամ անց: Անօդակյաց վարակը շատ վտանգավոր է, ուստի նույնիսկ կա ... Читать дальше »
Просмотров: 504 | Добавил: Suren | Дата: 20.10.2011 | Комментарии (0)

Խրոնիկական, աճական (խոցային-աճական) պիոդերմիա։ Զարգացած վիճակում հանդես է գալիս սահմանափակ, ինֆիլտրացված բորբոքային կուտակների ձևով՝ կապտակարմիր գույնի պտկիկավոր մակերեսով, տեղ֊տեղ ծածկված թարախային կեղևներով։ Վերջիններիս ճնշման ժամանակ միջպտկիկային ճեղքերից, խորը ճեղքվածքներից ու ոչ մեծ խուղակային բացվածքներից արտադրվում են թանձր, կանաչ գույնի թարախի կաթիլներ։ Կուտակներն ունեն տարբեր չափեր և մեծանում են դանդաղ՝ ծայրամասային աճման ճանապարհով։ Հիմնական օջախի շուրջը շատ անգամ դիտվում են խորը պուստուլաներ։ Գնդիկավոր զոնդի օգնությամբ հետազոտելիս ինֆիլտրատի խորքում հայտնաբերվում են թարախային խոռոչներ։ Հիվանդությունն ընթանում է ծայրահեղ դանդաղ և կարող է ձգձգվել ամիսներ և նույնիսկ տարիներ. ավարտվում է յուրահատուկ սպիի գոյացումով՝ առողջ մնացած բնականոն մաշկի ոչ մեծ կղզյակների հետ։

Ախտահարումն հաճախ տեղակայվում է դաստակի մեջքային մակերեսին, կոճերի շուրջը, ոտնաթաթերի թիկունքին։ Դաստակի, ոտնաթաթերի թիկունքին տեղակայվելու դեպքում հնարավոր է ախտաբանական պրոցես ... Читать дальше »
Просмотров: 596 | Добавил: Suren | Дата: 20.10.2011 | Комментарии (0)

Երեխաների ստամոքսաաղիքային համակարգի ամենահաճախ հանդիպող դիսֆունկցիան է։ Զարգանում է որովայնի խոռոչի օրգանների ցանկացած ախտաբանական պրոցեսների և հիվանդությունների ժամանակ (գաստրիտներ, խոլեցիստիտներ, միզաքարային, ճիճվային հիվանդություններ և այլն)։

 

Աղիքային շարժումների խանգարումները ծագում են կրած աղիքային վարակների հետևանքով, որոնցով էլ պայմանավորված են աղիքների նյարդային ապարատի ձևաբանական փոփոխությունները։ Այն կարող է զարգանալ դիստրոֆիաների և պոլիհիպովիտամինոզների ժամանակ։ Վերջապես, կարող են նաև լինել նյարդածին դիսկինեզիաներ, որոնք ընդհանուր նևրոզի արտահայտություն են։ Աղիքների նևրոզը նման դեպքերում ուղեկցվում է ընդհանուր նևրոզի այլ երևույթներով (գրգռվւսծություն, արագ հոգնածություն, գլխացավեր, կամակորություններ և այլն):

 

Ստամոքսաաղիքային համակարգի դիսկինեզիաներին են պատկանում նաև երեխաների փորկապությունները։

 

Քրոնիկական փորկապության ժամանակ ինքնուրույն արտաթորումը որոշ դեպքերում լրիվ բացակայում ... Читать дальше »

Просмотров: 480 | Добавил: Suren | Дата: 20.10.2011 | Комментарии (0)

Համախտանիշ է, որը բնորոշվում է աղիքային նորմալ ֆլորայի որակական և քանակական փոփոխություններով։


Եթե առողջ երեխաների բարակ աղիքների հեռակա բաժիններում և հաստ աղիքներում հայտնաբերվում են լակտոբացիլներ, անաէրոբ ստրեպտոկոկեր, էնտերոկոկեր, աղիքային ցուպիկներ և այլ միկրոօրգանիզմներ, ապա դիսբակտերիոզի դեպքում այդ միկրոօրգանիզմների միջև գոյություն ունեցող հավասարակշռությունը խախտվում է և աղիքներում հայտնաբերվում են մեծ քանակությամբ այնպիսի մանրէներ, որոնք նորմալ պայմաններում չեն հանդիպում։


Դիսբակտերիոզի առաջացման պատճառները տարբեր են՝ արհեստական սնուցում, աղիքային վարակներ, հակաբիոտիկային բուժում, միակողմանի սնունդ (ածխաջրային, ճարպային, սպիտակուցային) , ստամոքսաաղիքային համակարգի քրոնիկական հիվանդություններ, վիտամինների պակաս, բնածին և ձեռքբերովի իմունադեֆիցիտային վիճակներ և այլն։


Կղանքում միկրոբի այս կամ այն տեսակի գերակշռումից կախված տարբեր դիսբակտերիոզներ են ախտորոշվում՝ ստաֆիլոկոկային, նեխային, սնկային և այլն։ Երեխաների մոտ կար ... Читать дальше »
Просмотров: 495 | Добавил: Suren | Дата: 20.10.2011 | Комментарии (0)

Աղիքային անանցանելիություն բնածին

 

Պայմանավորված   է աղիքների  և որովայնի  խոռոչի  այլ  օրգանների  զարգացման      զանազան     արատներով   ու   հիվանդություններով։

 

Բնածին  աղիքային  անանցանելիության դասակարգման հիմքում ընկած են նրա                  տեղակայումն  ու աղիքների պարունակության շարժման արգելքի արտահայտության  աստիճանը։

 

Հիվանդների  մոտ բնածին աղիքային անանցանելիությունը`  կախված աղիքների                պարունակության  շարժման արգելքի արտահայտո ... Читать дальше »

Просмотров: 505 | Добавил: Suren | Дата: 20.10.2011 | Комментарии (0)

Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Октябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz