Понедельник, 21.07.2025, 01:50
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Октябрь » 20 » Աորտայի փականների անբավարարություն
21:49
Աորտայի փականների անբավարարություն

Աորտայի փականների անբավարարությունը սովորաբար ի հայտ է գալիս արդեն գոյություն ունեցող երկփեղկ փականների ախտահարման ֆոնի վրա։ Նրա ինքնուրույն ախտահարումը ռևմատիզմային պրոցեսի հետևանքով՝ հազվադեպ է հանդիպում։

Աորտայի փականների ոչ լրիվ փակվելու հետևանքով արյան մի մասը դիստոլայի ժամանակ աորտայից ետ է վերադառնում դեպի ձախ փորոք։ Արյան այդ քանակը գումարվում է դիաստոլայի ժամանակ ձախ նախասրտից ձախ փորոքը լցվող արյան քանակին։ Ձախ փորոքը հարկադրաբար նորմայից ավելի մեծ քանակությամբ արյուն է մղում դեպի աորտան։ Առաջանում է ձախ փորոքի տոնոգեն լայնացում։

Օբյեկտիվ քննության ժամանակ ուշագրավ է այդ հիվանդների գունատությունը; Աչքով նկատելի է ծայրամասային անոթների պուլսացիան, կարոտիսների «պարը»։


Հայտնաբերվում է մազանոթային և ֆալանգային պուլս։ Սրտի շրջանի զննման ժամանակ նկատվում Է խիստ ուժեղացած, տարածուն, բարձրացող գագաթային hրոց, որը տեղաշարժված է ձախ և ցած մինչև 5-6 միջկողային տարածությունը, միջին, նույնիսկ ետին անութային գծով։


Ականջելիս լսվում է դիստոլային աղմուկ, որը սկսվում է II տոնից անմիջապես hետո։ Աղմուկը սովորաբար զբաղեցնում է ամբողջ դիստոլան կամ նրա մեծ մասը։ Դիաստոլային աղմուկը հաճախ լսվում է V կետում և միայն, արտահայտված արատների դեպքում աորտայի փականների տեղադրությամբ՝ կրծոսկրի աջ եզրին, II միջկողային տարածության մեջ։ Այս արատի ժամանակ պուլսն ունի զգալի բարձրացող և արագ իջնող ալիքներ (celer et altus): Արյան ճնշման փոփոխությունը բավականին բնորոշ է. առավելագույն ճնշումը քիչ բարձրացած է, իսկ նվազագույնը՝ խիստ իջած (շատ հաճախ լինում է 0)։


Էլեկտրասրտագիրը ձախ տիպի է։ Հայտնաբերվում են ձախ փորոքի հիպերտրոֆիայի նշաններ՝ ձախ կրծքային արտածումներում բարձր R ատամիկ, աջ կրծքայինում՝ խոր Տ, QRS ինտերվալի երկարացում, ST սեգմենը շեղվում է դեպի ցած։


Ռենտգենյան քննության ժամանակ հայտնաբերվում է «աորտային սիրտ», սրտի իրանը խիստ է արտահայտվում, աորտայի ստվերը մեծանում է։ Ձախ փորոքի խիստ մեծացումը սրտին տալիս է «թեք դրված ձվի» կամ «նստած բադի» տեսք :
Просмотров: 439 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Октябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz