Понедельник, 21.07.2025, 01:28
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Октябрь » 11
<< Վերադառնալ ցուցակին

24-ամյա Դանիել Յալլոպը երակների թրոմբոզ է ստացել, քանի որ շատ է սիրում սպորտով զբաղվել: Բժիշկները հաստատել են, որ թրոմբն առաջացել է հաճախակի մարզումների հետևանքով: Հայտնի է, որ աղջիկը մարզվում էր շաբաթական 5 օր: Նրան փրկելու համար բժիշկները ստիպված էին հեռացնել կողոսկրը:

Սովորաբար, խորը երակների թրոմբոզը կապում են երկար անշարժության հետ, օրինակ երկարատև թռիչքների ժամանակ: Դանիելի դեպքում պատճառն այլ էր: Աղջիկը որոշեց դիմել բժիշկներին այն բանից հետո, երբ կոշտացում հայտնաբերեց ձեռքի տակ: Հաջորդ օրը նրա ձեռքն այտուցվեց: Այդ ժամանակ բժիշկները նրա մոտ ախտորոշեցին թրոմբոզ: Նրան նշանակեցին արյունը ջրիկացնող դեղամիջոցներ և անցկացրեցին կողոսկրի հեռացման վիրահատություն: Դա օգնեց նվազեցնել զարկերակների վրա գործադրվող ճնշումը:

Պրոֆեսոր Մո Բագնահեյդը Մանչեստերի Ալեքսանդրայի հիվանդանոցից վիճակն անվանեց «թրոմբոզ` առաջացած մեծ ճնշումից»: Բանն այն է, որ մարզումների ժամանակ մկանները ձգվում են և սեղմում են անոթները: Հենց դա էլ կարող է խթանել ... Читать дальше »
Просмотров: 646 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Հիվանդությունը կապված է մակերիկամների միներալոկորտիկոիդային և գլյուկոկորտիկոիդային ֆունկցիայի ընկճման հետ։ Տարբերում են հիվանդության առաջնային և երկրորդային ձևերը։ Առաջնայինը զարգանում է մակերիկամների կեղևի անմիջական, իսկ երկրորդայինը՝ ենթատեսաթմբի և հիպոֆիզի ախտահարման հետևանքով։ Երեխաները հազվադեպ են հիվանդանում։ Մակերիկամների կեղևի առաջնային քրոնիկական անբավարարության հիմնական պատճառները տուբերկուլոզն էև օրգանիզմի աուտոիմուն պրոցեսները։ Պատճառ կարող են լինել նաև մակերիկամների ուռուցքները, քրոնիկական և սուր վարակային հիվանդությունները, վնասվածքներից առաջացող մակերիկամների արյունազեղումները, մակերիկամների բնածին թերաճը կամ ապաճը։ Երկրորդային ձևը մի դեպքում հետևանք է պանհիպոպիտուիտարիզմի, մյուս դեպքում՝ հիպոֆիզի հեռացմանը կամ ճառագայթահարմանը։

Հիվանդությունը սկսվում է աստիճանաբար։ Երեխաները գանգատվում են թուլությունից, շուտ հոգնելուց, դասերը դժվարությամբ սովորելուց, ախորժակի անկումից, սրտխառնոցից, որովայնի ցավերից և այլն։ Թուլությունը (ասթենիա) համարվում է հիվանդության ախտահա ... Читать дальше »
Просмотров: 972 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Ադենովիրուսային վարակ։ Պատկանում է սեզոնային կատառների շարքին։ Վիրուսը հիմնականում անջատվում է ավշային հանգույցների հյուսվածքից, ինչպես նաև քթաըմպանի քսուքներից։ Այս վարակի դեպքում, բացի շնչական ուղիներից, ախտահարվում են նաև ավշային հանգույցները, պարենխիմատոզ օրգանները, աչքերի լորձաթաղանթը, աղիքները, որտեղ զարգանում են էքսուդատիվ բորբոքման երևույթներ։

Կլինիկորեն առավել հաճախ հանդիպող ձևերից են.

1. 1. Վերին շնչուղիների կատառը, որն ուղեկցվում է նշիկների, ըմպանի ախտահարումներով և լորձաշճային արտադրությամբ, չափավոր ջերմությամբ, տվյալ շրջանի լիմֆադենիտով, փորլուծությունով։ 2. Ֆարինգո-կոնյունկտիվային տենդ՝ կատառային, ապա թարախային կոնյունկտիվիտի պատկերով, արտահայտված նշիկաբորբով ն ֆարինգիտով։ 3. Պարենխիմատոզ օրգանների ախտահարումներ, հիմնականում լյարդաբորբ, հաճախ դեղնուկային ձևերով, որը թյուրիմացաբար ընդունվում է որպես վիրուսային հեպատիտ։ 4. Ավշահանգույցների ախտահարումներ, մասնավորապես մեջընդերային ավշահանգույցների բորբոքում (մեզադենիտ)։

Սուր շնչական ... Читать дальше »
Просмотров: 626 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Երեխաների ստամոքսաաղիքային համակարգի ամենահաճախ հանդիպող դիսֆունկցիան է։ Զարգանում է որովայնի խոռոչի օրգանների ցանկացած ախտաբանական պրոցեսների և հիվանդությունների ժամանակ (գաստրիտներ, խոլեցիստիտներ, միզաքարային, ճիճվային հիվանդություններ և այլն)։

Աղիքային շարժումների խանգարումները ծագում են կրած աղիքային վարակների հետևանքով, որոնցով էլ պայմանավորված են աղիքների նյարդային ապարատի ձևաբանական փոփոխությունները։ Այն կարող է զարգանալ դիստրոֆիաների և պոլիհիպովիտամինոզների ժամանակ։ Վերջապես, կարող են նաև լինել նյարդածին դիսկինեզիաներ, որոնք ընդհանուր նևրոզի արտահայտություն են։ Աղիքների նևրոզը նման դեպքերում ուղեկցվում է ընդհանուր նևրոզի այլ երևույթներով (գրգռվւսծություն, արագ հոգնածություն, գլխացավեր, կամակորություններ և այլն):

Ստամոքսաաղիքային համակարգի դիսկինեզիաներին են պատկանում նաև երեխաների փորկապությունները։

Քրոնիկական փորկապության ժամանակ ինքնուրույն արտաթորումը որոշ դեպքերում լրիվ բացակայում է և աղիքների դատարկումն իրականացվում է լուծողական դե ... Читать дальше »
Просмотров: 465 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Ականջի օմբախցանն իրենից ներկայացնում է ծծմբի կուտակումը ականջի արտաքին լսողական անցուղում, որն այդ վայրում գտնվող ծծմբային գեղձերի գերարտազատության հետևանք Է։ Ականջի ծծումբը չի հանդիսանում հիգիենիկ խնամքի կանոնների խախտման արդյունք: Օմբախցանի առաջացմանը նպաստում են ականջի ծծումբի բարձր մածուցիկությունը, արտաքին լսողական անցուղու նեղությունը և ոլորունությունը: Ականջի օմբախցանի առաջացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաև անցուղու մեջ օտար մարմինների` ցեմենտի, ալյուրի փոշու ներթափանցումը:

Պաթոգենեզ

Օմբախցանը սկզբում փափուկ է, այնուհետև` գնալով քարանում է։ Կկարող է ունենալ գունային տարբեր դիապազոն` բաց դեղինից մինչև մուգ դարչնագույն։ Այն դեպքերում, երբ ականջի օմբախցանն ամբողջությամբ չի փակում լսողական անցուղին, այն չի հանդիսանում որևէ խանգարման պատճառ: Իսկ, երբ լսողական անցուղին լիովին խցանված է, հիվանդը սկսում է զգալ ականջի փակվածություն, ինչպես նաև լսողության զգալի թուլացում, բնորոշ է նաև այնպիսի ախտանիշ, ինչպիսին է` սեփական ... Читать дальше »
Просмотров: 727 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Ականջախեցու պերիխոնդրիտը վերնաճառի սահմանափակ կամ դիֆուզ բորբոքումն է, որի ժամանակ պրոցեսի մեջ ընդգրկվում է նաև արտաքին լսողական անցուղու մաշկը: Հիմնական հարուցիչը կապտաթարախային ցուպիկն է (P. aeruginosa):

Սովորաբար պատճառը լինում է տրավման, հետագայում նաև միանում է ինֆեկցիան: Տրավմայի արդյունքում առաջանում է ականջախեցու հեմատոմա /ականջախեցին նմանվում է ծաղկակաղամբի/, որը լավ նպաստավոր միջավայր է ինֆեկցիայի զարգացման համար:

Կլինիկա.Սկզբնական ախտանիշը լինում է ականջախեցու և արտաքին լսողական անցուղու շրջանի ցավը: Ականջախեցին, բացառությամբ բլթակից, այտուցված է, հիպերեմիկ: Սկզբնական շրջանում այտուցվածությունը անհարթ է լինում, հետագայում առաջանում է ֆլյուկտուացիա ի հաշիվ աճառի և վերնաճառի միջև թարախային էքսուդատի կուտակման: Եթե ժամանակին ճիշտ բուժական միջամտություն ցույց չտրվի, ականջախեցին կդեֆորմացվի:

Բուժում. Լայն սպեկտրի հակաբիոտիկների կիրառում: Աբսցեսի զարգացման դեպքում պետք է կատարել կտրվածք, ապահովել թարախի արտահոսք:
Просмотров: 656 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է սպիրտային խմիչքների հանդեպ ախտաբանական հակումը։ Այս հիվանդության ընթացքում կարող են զարգանալ տարբեր փսիխոտիկ, մարմնական և նյարդաբանական խանգարումներ, հոգեկան և սոցիալական դեգրադացիա։

Ալկոհոլիզմը ձևավորվում է աստիճանաբար՝ սպիրտային խմիչքների տևական չարաշահման ֆոնի վրա։ Այն մշտապես ուղեկցվում է բազմաթիվ անբարենպաստ սոցիալական հետևանքներով, թե՛ հիվանդի, թե՛ հասարակության համար։

Ի տարբերություն ալկոհոլի չափավոր օգտագործման, ախտաբանական հակման ժամանակ ալկոհոլի գործածումը դառնում է ինքնանպատակ' հարբածության հասնելու միակ ճանապարհ։ Ախտաբանական հակման ախտանիշները բավականին բազմազան են և փոփոխական, իրենց վրա են կրում անձնային, միջավայրային և մշակութային յուրահատկությունների ազդեցությունը։

Հակումը, մեծ մասամբ, այնքան արտահայտված է, որ կլանում է անհատի բոլ ... Читать дальше »
Просмотров: 849 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Չնայած ալերգիկ բորբոքումը սկսվում է IgE հակամարմինների արտադրությամբ, բայց այն ավելի բարդ է, քան լոկ 1-ին տիպի ռեակցիան (աղյուսակ 1): T-բջիջները խաղում են կենտրոնական դեր` ղեկավարելով մի շղթայական ռեակցիա, որն իր մեջ ներառում է հակամարմիններ, բջիջներ և միջնորդանյութեր: Այս մեխանիզմը ակտիվանում է ալերգենի ազդեցությամբ` գերզգայուն անհատների մոտ:

Ալերգիկ բորբոքումը հակամարմիններով և բջիջներով միջնորդված ռեակցիաների համակցում է: Անհապաղ պատասխանը, որը բնորոշ է անհապաղ տիպի գերզգայունության ռեակցիաներին, առաջանում է ալերգենի ազդեցությունից անմիջապես հետո: Դա միջնորդված է հիմնականում պարարտ բջիջների և բազոֆիլների կողմից հիստամինի ձերբազատմամբ: Ի լրումն դրա` մի քանի ժամ անց դանդաղեցված պատասխան է առաջանում` պայմանավորված բորբոքային բջիջների ներհոսքով, որը բջջային գերզգայունության բնորոշիչ նշանն է: Այս ուշ փուլի պատասխանը (ՈՒՓՊ) էոզինոֆիլների գերակշռությամբ է բնորոշվում և առաջացնում է խրոնիկական բորբոքում:

Ալերգենի ցածր խտության ազդեցությունը, որը հաճախ հանդիպում է տ ... Читать дальше »
Просмотров: 553 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Այնպիսի միջատների, ինչպիսիք են մեղուն, իշամեղուն, ձիաբոռը, կրետը և կարմիր մրջյունները, նկատմամբ ալերգիան կարող է ծանր ալերգիկ ռեակցիաներ առաջացնել` ընդհուպ մինչև անաֆիլաքսիա: Մեղվի հանդեպ ալերգիան ամենահաճախը տեսանելի է մեղվապահների մոտ և նրանց ընտանիքների մոտ, մինչդեռ իշամեղվի հանդեպ ալերգիան տարածված է ընդհանուր բնակչության շրջանում: Երկրագնդի գրեթե բոլոր հատվածներում էլ մեղվի և իշամեղվի հանդեպ ալերգիան հանդիպում է:

Տարածվածությունը

Ալերգիկ բաժանմունքներում գրանցված ծանր անաֆիլաքտիկ ռեակցիաների1/4-րդը բաժին է ընկնում միջատի խայթոցներին: ԱՄՆ-ում առնվազն 40 մահ է արձանագրվում ամեն տարի միջատի խայթոցից` ի լրումն այն դեպքերի, որոնց ախտորոշումը անհայտ է մնում: Հատուկ ընտրանք չանցած բնակչության մոտ 15%-ը ունի մաշկային-փրիք թեսթի կամ սպեցիֆիկ IgE-ի դրական արդյունքներ, չնայած նրանց մեծ մասը չի տալիս համակարգային ռեակցիա խայթոցին: Այս գերզգայունության կլինիկական նշանակությունը պարզ չէ, չնայած նրանք ունեն ավելի բարձր ռիսկ համակարգային ռեակցիաների առաջացման, քան IgE-ի ... Читать дальше »
Просмотров: 597 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Դեղորայքի կողմնակի ռեակցիան դեղի ընդունումից առաջացած անցանկալի ազդեցությունն է: Սովորաբար հիվանդները կողմնակի ազդեցությունը համարժեք են համարում դեղորայքային ալերգիային: Դեղորայքային ալերգիան կողմնակի ռեակցիա է դեղի կամ նրա նյութափոխանակության արգասիքների հանդեպ իմունաբանական պատասխանի առաջացման հետևանքով, որը բոլոր ռեակցիաների մոտավորապես 10%-ն է կազմում: Այս ռեակցիաները բերում են օրգանայուրահատուկ կամ համակարգային կանխատեսելի դրսևորումների և սովորաբար կրկնվում են նույն դեղի հաջորդական օգտագործումներից:
Ալերգիկ ռեակցիաները կարող են կյանքին վտանգ սպառնալ և մեծ մասամբ կարելի է խուսափել նրանցից: Դեղորայքային ալերգիայի առաջացման ռիսկի գործոններ են տարիքը, դեղի տեսակը, ազդեցության աստիճանը և նշանակման ուղին: Հիվանդների 10-15%-ը նշում են դեղի հանդեպ ալերգիայի առկայություն, սակայն այդ թիվը շատ ավելի մեծ է, քան հաստատված ռեակցիաները, որոնք հոսպիտալիզացված հիվանդների ընդամենը 1-3%-ի մոտ են առաջանում:

Մեխանիզմները

Դեղերը սովորաբար փոքր մոլեկուլային նյութեր են, ... Читать дальше »
Просмотров: 1205 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Զարգանում է երեխայի օրգանիզմի զգայունացման հետևանքով սննդամթերքում պարունակվող նյութերի ազդեցությունից։ Հակածնայրն հատկություններով օժտված այդ նյութերը, որպես կանոն, սպիտակուցային բնույթ ունեն։ Շատ վաղ զգայունություն է զարգանում կովի կաթի նկատմամբ։ Այնուհետև, տարիքի հետ, ալերգիկ նշանակություն են ստանում այնպիսի սննդանյութերը, ինչպիսիք են ձուն, ձուկը, գազարը, ցիտրուսները (կիտրոն, ելակ, մորի և այլն):



Ուշագրավ է նշել, որ զգայունությունը հեշտությամբ է զարգանում սննդում օգտագործվող դեղին և կարմիր գունակներ պարունակող բուսական նյութերից։ Ալերգիկ ծագման մեջ որոշակի դեր ունեն երեխայի օրգանիզմի ժառանգական նախահակումները։ Սննդային ալերգիայի զարգացմանը նախատրամադրող գործոններից կարևոր նշանակություն ունեն ստամոքսաաղիքային համակարգի վարակային և բորբոքային հիվանդությունները, ճիճվային և պարազիտային ինվազիաները, այսինքն այն ախտաբանական վիճակները, որոնք թուլացնում են լորձաթաղանթների պատնեշային ֆունկցիան։ Նպաստող գործոններ են նաև կանխարգելիչ պատվաստումները, դեղանյութերը և այլն։ ... Читать дальше »
Просмотров: 638 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Աթերոսկլերոզը ( հուն. Athere` շիլա և sclerosis` կարծրացում) իրենից ներկայացնում է ճարպային և սպիտակուցային փոխանակության խանգարման հետևանքով ծագած խրոնիկական հիվանդություն: Այն բնութագրվում է հետևյալ պատկերով` էլաստիկ և մկանաէլաստիկ տիպի զարկերակների ախտահարմամբ` ինտիմայում ճարպերի, սպիտակուցների օջախային կուտակման, ինչպես նաև շարակցական հյուսվածքի արագընթաց աճակալման տեսքով:

Տարածվածություն

Աթերոսկլերոզը լայնորեն տարածված է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տնտեսապես զարգացած երկրների ազգաբնակչության շրջանում: Հիմնականում այս հիվանդությամբ ախտահարվում են կյանքի երկրորդ կեսին: Երկրագնդի տարբեր ծայրերում այս հիվանդությունը հանդիսանում է մահացության դեպքերի և հաշմանդամության առավել հաճախակի պատճառներից մեկը:

Ծագումնաբանություն

Աթերոսկլերոզի զարգացման համար ամենակարևոր դիտվող գործոններն են`

1. փոխանակային
2. հորմոնային
3. հեմոդինամիկ
4. նյարդային
5. անոթային
6. ժա ... Читать дальше »
Просмотров: 471 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Ալերգիայի հիմնադրույթները

-Ալերգիան անհամապատասխան և ախտաբանական պատասխան է նորմայում անվնաս համարվող նյութի հանդեպ:

-Ալերգիան սովորաբար հարուցվում է սպիտակուցներով, որոնք կոչվում են ալերգեններ:

-Տարածված ալերգեններ են ծաղկափոշին, տան փոշու տիզը, կենդանիները, բորբոսը, սնունդը, դեղերը և քիմիական նյութերը,

-Ալերգիան զարգանում է ազդող ալերգենի հետ օրգանիզմի մի քանի հանդիպումներից հետո:

-Տարածված ալերգիկ հիվանդություններ են հանդիսանում բրոնխային ասթման, ալերգիկ ռինիտը և ատոպիկ էկզեման (դերմատիտը):
Просмотров: 463 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Հենաշարժական ապարատի ամենահաճախ հանդիպող բնածին ձևախախտումն է (դեֆորմացիան), որն աղջիկների մոտ 5-7 անգամ ավելի հաճախ է լինում, քան տղաների, և բացատրվում է աղջիկների կոնքի կառուցվածքի առանձնահատկություններով։ Հեղինակների մեծ մասը ազդրի բնածին հոդախախտման հիմնական պատճառը համարում է կոնքազդրային հոդի տարրերի սաղմնային զարգացման արատը։ Նշված ախտաբանության ձևավորման մեջ որոշակի դեր ունեն նաև ժառանգականությունը, մեխանիկական, ֆիզիկական, քիմիական տարբեր գործոնները և այլն։

Հոդախախտումն արտահայտվում է թերաճած ազդրի գլխիկով, որը տեղաշարժված է լինում թույլ զարգացած ու թեքված հոդափոսի նկատմամբ։ Ելնելով կոնքազդրային հոդի տարրերի խանգարման աստիճանի արտահայտվածությունից, գործնական տեսանկյունով տարբերում են հետևյալ շեղումները՝ նախահոդախախտում, ենթահոդախախտում և հոդախախտում։

Նախահոդախախտում՝ երբ երեխաները ծնվում են կոնքազդրային հոդի ձգված հոդաշապիկով և նրանց ազդոսկրագլխի խոռոչում նկատվում է ազդրի գլխիկի հոդախախտ։ Ենթահոդախախտի դեպքում ազդրի գլխիկը տեղաշարժվում է վեր և դուրս, ... Читать дальше »
Просмотров: 559 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Այս հիվանդությունը հանդիպում է հազվադեպ սակայն ունի ծանր ընթացք և վտանգավոր բարդություննր: Հանդիպում է հիմնականում մեծերի մոտ, առաջանում է հարըմպանային բջջանքի ախտահարում` անգինաների, խրոնիկ տոնզիլիտի սրացման, ադենոիդիտի, մաստոիդիտի, ատամներում բորբոքայի պրոցեսի պատճառով:

Կլինիկական պատկեր

Ընդհանուր վիճակը ծանր է: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 40 C, դաղ,սարսուռ,կլման ակտը խիստ ցավոտ է , առաջանում է մկանների տրիզմ, գլուխը հարկադրված դիրքում (թեքած դեպի հիվանդ կողմը): Բնորոշ է ցավի տեղակայումը պարանոցի կողմնային մակերոսին ,մկանները ռիգիդ են: Պարանոցի վերին կողմնային հատվածների մաշկը հիպերէմիկ է այտուցված, պալպացիան ցավոտ:

Ֆարինգոսկոպիկև ըմպանի կողմնային պատը հիպերէմիկ է այտուցված, ի տարբերություն պարատոնզիլյար աբսցեսի արտափքումը տեղակայված է հետին քմային աղեղի հետևում: Աղեղը պրոցեսում քիչ է ընդգրկված, նշիկը արտափքված է առաջ: Շոշափելիս առկա է ֆլուկտուացիա:

Աբսցեսի վտանգավորություն կայանում է նրանում, որ հնարավոր է առաջանա մեդիաստենիտ ... Читать дальше »
Просмотров: 625 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Ցիստինոզ կամ այլ կերպ ասած` Քրոնիկական ամինոացիդամիզություն, Աբդերհալ-դեն-Կաուֆմանի հիվանդություն, ընտանեկան ցիստինային դիաբետ, ցիստինի կուտակման հիվանդություն, ամինաթթվային դիաբետ:

Այս հիվանդության դեպքում լինում է ցիստինի փոխանակության բնածին խանգարում, երբ ցիստինի բյուրեղները կուտակվում են հյուսվածքներում և առաջացնում ներքին օրգանների տարբեր ֆունկցիաների խանգարում։ Ցիստինի բյուրեղները կուտակվում են ոսկրածուծում, թոքերում, աչքի եղջերաթաղանթում և պարենխիմային այլ օրգաններում։ Երիկամներում առաջանում է ինտերստիցիալ նեֆրիտի ձևաբանական պատկեր՝ խողովակների կազմափոխությամբ, իսկ ոսկրային հյուսվածքում առաջ են գալիս ռախիտանման փոփոխություններ՝ օստեոպորոզ, օստեոմալացիա, ֆիբրոզ։

Հիվանդությունը սովորաբար դրսևորվում է 4 ամսականից հետո, երբեմն ավելի ուշ, ծարավի զգացումով, ախորժակի անկմամբ, փսխումով, փորկապությամբ։ Պոլիուրիային և պոլիդիպսիային միանում է ջրազրկումը։ Վերջինիս նպաստում են հաճախակի փսխումը և երբեմն էլ` ջրիկ կղանքը։ Զարգանում են ոսկրերի ռախիտանման փոփոխություն ... Читать дальше »
Просмотров: 440 | Добавил: Suren | Дата: 11.10.2011 | Комментарии (0)

Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Октябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz