Понедельник, 21.07.2025, 01:53
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Октябрь » 20 » Աճական պիոդերմիա (խրոնիկ)
21:45
Աճական պիոդերմիա (խրոնիկ)
Խրոնիկական, աճական (խոցային-աճական) պիոդերմիա։ Զարգացած վիճակում հանդես է գալիս սահմանափակ, ինֆիլտրացված բորբոքային կուտակների ձևով՝ կապտակարմիր գույնի պտկիկավոր մակերեսով, տեղ֊տեղ ծածկված թարախային կեղևներով։ Վերջիններիս ճնշման ժամանակ միջպտկիկային ճեղքերից, խորը ճեղքվածքներից ու ոչ մեծ խուղակային բացվածքներից արտադրվում են թանձր, կանաչ գույնի թարախի կաթիլներ։ Կուտակներն ունեն տարբեր չափեր և մեծանում են դանդաղ՝ ծայրամասային աճման ճանապարհով։ Հիմնական օջախի շուրջը շատ անգամ դիտվում են խորը պուստուլաներ։ Գնդիկավոր զոնդի օգնությամբ հետազոտելիս ինֆիլտրատի խորքում հայտնաբերվում են թարախային խոռոչներ։ Հիվանդությունն ընթանում է ծայրահեղ դանդաղ և կարող է ձգձգվել ամիսներ և նույնիսկ տարիներ. ավարտվում է յուրահատուկ սպիի գոյացումով՝ առողջ մնացած բնականոն մաշկի ոչ մեծ կղզյակների հետ։

Ախտահարումն հաճախ տեղակայվում է դաստակի մեջքային մակերեսին, կոճերի շուրջը, ոտնաթաթերի թիկունքին։ Դաստակի, ոտնաթաթերի թիկունքին տեղակայվելու դեպքում հնարավոր է ախտաբանական պրոցեսի տարածում դեպի ստորադաս հյուսվածքները և հոդերի թարախային բորբոքման զարգացում։

Բուժումը։ Առատ թարախային արտադրության ժամանակ ցուցված են տաքացնող կոմպրեսներ էթակրիդինի 1։1000 լուծույթով, ռեզորցինի 2 %-անոց լուծույթով և այլն։ Հանգիստ շրջանում՝ վիրակապ 2 %-անոց գենցիանվիոլետային օծանելիքով։ Բուժումը հակաբիոտիկներով սովորաբար նվազ արդյունավետ է։ Այն հարկավոր է զուգակցել ոչ սպեցիֆիկ խթանիչ թերապիայի հետ (աուտոհեմոթերապիա, հեմոտրանսֆուզիա)։ Երբեմն լավ արդյունք է տալիս ախտահարման օջախի ծակծկումը հակաբիոտիկների լուծույթներով: Կոնսերվատիվ բուժման անհաջողության դեպքում հանձնարարվում է քերում սուր գդալով։
Просмотров: 597 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Октябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz