Երեխաների ստամոքսաաղիքային համակարգի ամենահաճախ հանդիպող դիսֆունկցիան
է։ Զարգանում է որովայնի խոռոչի օրգանների ցանկացած ախտաբանական
պրոցեսների և հիվանդությունների ժամանակ (գաստրիտներ, խոլեցիստիտներ,
միզաքարային, ճիճվային հիվանդություններ և այլն)։
Աղիքային շարժումների խանգարումները ծագում են կրած աղիքային վարակների
հետևանքով, որոնցով էլ պայմանավորված են աղիքների նյարդային ապարատի
ձևաբանական փոփոխությունները։ Այն կարող է զարգանալ դիստրոֆիաների և
պոլիհիպովիտամինոզների ժամանակ։ Վերջապես, կարող են նաև լինել նյարդածին
դիսկինեզիաներ, որոնք ընդհանուր նևրոզի արտահայտություն են։ Աղիքների
նևրոզը նման դեպքերում ուղեկցվում է ընդհանուր նևրոզի այլ երևույթներով
(գրգռվւսծություն, արագ հոգնածություն, գլխացավեր, կամակորություններ և
այլն):
Ստամոքսաաղիքային համակարգի դիսկինեզիաներին են պատկանում նաև երեխաների փորկապությունները։
Քրոնիկական փորկապության ժամանակ ինքնուրույն
արտաթորումը որոշ դեպքերում լրիվ բացակայում է և աղիքների դատարկումն
իրականացվում է լուծողական դեղամիջոցների կամ հոգնայի օգնությամբ։ Որոշ
դեպքերում ինքնուրույն արտաթորությունը կատարվում է երկարաժամկետ
ընդմիջումներից հետո (մի քանի օր անց): Փորկապության ժամանակ կղանքի
բնույթը և տեսքը միատեսակ չեն լինում։ Ծնողները երբեմն նշում են մեծ
տրամաչափի և ամուր կղանքի արտազատման մասին («ինչպես մեծահասակների մոտ»),
որը երբեմն, լինում է ամուր սոսնձված կամ առանձին գնդիկների ձևով («ոչխարի
կղանք»)։
Բոլոր դեպքերում անհրաժեշտ է պարզել փորկապության իսկական պատճառը։ Ճիշտ
ախտորոշումը և բուժման ռացիոնալ տակտիկայի ընտրությունը շատ դեպքերում
կախված է հիվանդի հետազոտման բնույթից։
Բոլոր դեպքերում անհրաժեշտ է զննել հետանցքի շրջանը։ Զննմանը լրացնող
անհրաժեշտ հետազոտություն է համարվում մատի օգնությամբ հետանցքի
ուսումնասիոությունը, որը հնարավորություն է տալիս բացահայտել հետանցքի
նեղացումը, ուռուցքի (պոլիպի), օտար մարմնի առկայությունը և այլն։
Մարսողական համակրգի ռենտգենաբանական հետազոտությունները կատարվում են
աղիքների զարգացման արատի, ուռուցքի կասկածների դեպքում։ Էնդոսկոպիական
հետազոտությամբ (ռեկտոռոմանոսկոպիա, կոլոնոսկոպիա) աղիքների լորձաթաղանթում
փոփոխություններ չեն հայտնաբերվում։
Բուժումը։ Առաջին հերթին ուղղված է նրա առաջացման
պատճառների վերացմանը։ Ալիմենտար ծագման փորկապության դեպքում անհրաժեշտ է
վերացնել սնուցման թերությունները։ Անհրաժեշտ է բազմազան սնունդ նշանակել։
Չպետք է երեխային երկար ժամանակ հիմնականում կաթով կերակրել։ Բարձր տարիքի
երեխաներին անհրաժեշտ է տալ կոշտ, բջջանքով հարուստ սնունդ` սև հաց, կաղամբ
բուսական յուղով, ավելացնել մրգերի, այդ թվում նաև չոր մրգերի (սև սալոր,
ծիրան, չամիչ և այլն) քանակը։ Սննդում անհրաժեշտ է ավելացնել վիտամիններ,
հատկապես B1 վիտամին, որը կարգավորում է մարսողական համակարգի
գալարակծկանքը։ Փորկապությունների կանխարգելման և բուժման մեջ շատ կարևոր
դեր ունի կղման (դեֆեկացիայի) ռեֆլեքսի դաստիարակումն ու ամրապնդումը։
Երեխային առաջին տարվա երկրորդ կեսից պետք է ամեն օր, օրվա միևնույն ժամին
նստեցնել կեղտամանին։ Այդ ավելի լավ է կատարել կերակրումից հետո, երբ
խթանվում է աղիքների պերիստալտիկան։ Մկանների ամրապնդման նպատակով
առաջարկվում է բուժական ֆիզկուլտուրա։ Կարկամային (սպաստիկ)
փորկապությունների դեպքում նշանակվում են կծկումները վերացնող միջոցներ։
Հոգնաները, լուծողական միջոցները տրվում են շատ զգույշ, որովհետև երեխայի
մոտ կարող է առաջանալ ընտելացում։
|