Понедельник, 21.07.2025, 02:01
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Октябрь » 20 » Առաջնային զարկերակային հիպոտենզիա
21:50
Առաջնային զարկերակային հիպոտենզիա

Զարկերակային հիպոտոնիան համարում են հիվանդություն, եթե ցածր ԶՃ ուղեկցվում է բնորոշ անառողջ վիճակով և օբյեկտիվ կլինիկական պատկերով, ընդ որում այդ վիճակը չունի երկրորդային բնույթ: Այս հիվանդության մասին էպիդեմիոլոգիական տվյալները բավականին աղոտ են. հաճախականությունը տատանվում է 0,3 – 15,1%, համարվում է, որ այն կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում գերազանցապես 20 – 40 տարեկանում: Պետք է նշել, որ իդիոպաթիկ զարկերակային հիպոտոնիան կլինիկորեն ավելի արտահայտված է տարեցների մոտ: Որոշակի կապ կա զարկերակային հիպոտոնիայի և շարակցական հյուսվածքի համակարգային դիսպլազիայի, միտրալ փականի պրոլապսի, օրթոստտիկ անբավարարության, սինուսային հանգույցի դիսֆունկցիայի և ասթենիկ մարմնակառուցվածքի միջև: Զարկերակային հիպոտոնիայով տառապողների մեծ մասի մոտ առկա է անգիոտենզին II 1-ին տեսակի ընկալիչի գենի անոմալիա:

     Կլինիկական նշաներն են.

-    Գլխացավը
-    Տախիկարդիան
-    գերզգայունություն շոգին և ցրտին
-    գերզգայունություն վառ լույսին և աղմուկին
-    էրեկցիայի խանգարում
-    դաշտանային ցիկլի խանգարումներ
-    հիշողության վատացում
-    ցածր աշխատունակություն
-    ցրվածություն
-    քնկոտություն
-    աչքերի առջև մթագնում
-    խոնավ ափեր և ներբաններ
-    մարսոխության խանգարումներ
-    արտահայտված սրտխփոց ֆիզիկական լարման ժամանակ
-    ցավ սրտի շրջանում
-    ջերմակարգավորման խանգարումներ

Պետք է նշել, որ առաջնային զարկերակային հիպոտենզիայով առնվազն կեսի մոտ կա օրթոստատիկ անբավարարություն, հազվադեպ չեն ուշագնածությունները, 30% մոտ` հետճաշային հիպոտենզիա: Առաևնային հիպոտոնիայի ընթացքը սովորաբար ալիքաձև է: Ոչ հազվադեպ հիպոտոնիան տարիների ընթացքում «անցնում» է, իր տեղը զիջելով հիպերտենզիային:


Просмотров: 638 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Октябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz