Воскресенье, 20.07.2025, 21:43
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 26 » Թեփոտում (գլխի)
21:14
Թեփոտում (գլխի)
Գլխի թեփոտումն արտահայտվում է գլխի մազածածկ մասի մաշկի ալրանման թեփոտումով՝ բորբոքային երևույթների բացակայությամբ։ Թեփոտումը տարածվում է գլխի մազածածկ մասի մաշկի ամբողջ մակերեսին և չունի արտահայտված սահմաններ, որով, բացի բորբոքային երևույթների բացակայությունից, տարբերվում է սեբորեային Էկզեմայից, էկզեմատիդից և մյուս էրիթեմա-թեփային ախտահարումներից։ Հիվանդները շատ անգամ գանգատվում են թեթև քորից։ Գլխի թեփոտումով տառապող հիվանդների համար բնորոշ է վերնահագուստի օձիքի ու ուսերի կեղտոտումը նրանով։ Սեբորեայով տառապող անձանց մոտ թեփոտում առաջանալիս թեփուկները ձեռք են բերում յուղոտ բնույթ։

Հեղինակների մեծամասնությունը գլխի թեփոտումը դիտում է որպես մաշկի վարակական հիվանդություն։ Դրա մասին են վկայում ամենից առաջ թեփոտումով հիվանդների զգալի պակասումը վարսավիրանոցներում սանիտարահիգիենիկ միջոցառումների անցկացումից հետո (քանի որ վարակը փոխանցվում է, ըստ երևույթին, գլխի խոզանակների, սանրերի ու մազերի խնամքի այլ պարագաների միջոցով), ինչպես նաև թեփոտման ժամանակ հակաբորբոքային բուժումից ստացվող արդյունքը։ Թեփոտման հարուցիչը ընդունված է համարել օվալաձև պիտիրոսպորումը։ Նրա ախտածնությունն ապացուցված չէ, սակայն թարախակոկերի հետ ունեցած նմանությունից կարելի է ենթադրել, որ գլխի մազածածկ մասի վրա սապրոֆիտող մանրէն մաշկային միջավայրի համապատասխան փոփոխությունների դեպքում ստանում է զարգացման համար բարենպաստ պայմաններ ու ձեռք է բերում ախտածին հատկություններ։

Այդպիսի պայմաններ են ստեղծվում, մասնավորապես, սեբորեայով տառապող հիվանդների մաշկի վրա: Նախատրամադրող պատճառներից են նաև թերսնուցումը, Bl վիտամինի կոմպլեքսի անբավարարությունն օրգանիզմում, խրոնիկական հիվանդությունները (հատկապես ստամոքսաաղիքային ուղու), գերհոգնածությունը, նյարդահոգեկան խանգարումները։

Բուժման նպատակով գլխի մազածածկ մասի մաշկը տրորում են գերազանցապես ծծմբային (5%-անոց ծծմբասալիցիլային կամ ծծմբառեզորցինային) քսուքներով։ Ոչ հազվադեպ լավ արդյունք է ցուցաբերում սուլսենային օճառի օգտագործումը։ Հիվանդության կրկնությունը կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի հիվանդը բուժումն ավարտելուց հետո փոխի այն գլխարկները, ինչպես նաև սանրերն ու գլխի խոզանակները, որոնցից օգտվել է հիվանդության ժամանակ։
Просмотров: 702 | Добавил: Suren | Рейтинг: 2.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz