Воскресенье, 20.07.2025, 22:04
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Доска объявлений

Главная » Доска объявлений » Հոգեբանի աշխատանքը » .

Սեանսի ամփոփում
Информация | 30.12.2011, 19:17
Կարևոր է, որ յուրաքանչյուր սեանս ավարտվի որոշակի կերպով, այսինքն՝ այցելուի մոտ որոշակիության և ավարտվածության զգացում առաջանա։ Ժամանակի սահմանափակության (զրույցի ավարտվելու) մասին հիշեցումը սեանսն ավարտելու հնարքներից մեկն է։ Սրա կիրառման համար զրույցի սկզբում պետք է պայմանավորվել նրա տևողության մասին։ Թերապևտիկ սեանսը ներառում է երեք փուլ, սկզբնական մի քանի րոպեն, որի ընթացքում զրուցակիցներն աստիճանաբար մոտենում են զրույցի բուն թեմային, բուն թերապևտիկ զրույցը, ինչպես նաև վերջին մի քանի րոպեները, որոնց ընթացքում այցելուն "ուշքի է գալիս" ինտենսիվ հույզերի դրսևորումից հետո։ Հարկավոր է հասնել այն բանին, որ այցելուն հեռանալիս հուզական բարվոք վիճակում լինի։ Այդ նպատակով զրույցի վերջին մի քանի րոպեների ընթացքում հուզական լարվածությունը պետք է թուլացվի և թոթափվի։ Սեանսի ավարտման ժամանակ թերապևտը կարող է ասել. "Մեր ժամանակն այսօր սպառվեց։ Ե՞րբ կցանկանայիք նորից այցելել", կամ "Այսօրվա համար բավական է։ Փոքր-ինչ հանգստացեք և եկեք պայմանավորվենք հաջորդ հանդիպման մասին": Զրույցի ավարտման արդյունավետ և հանձնարարելի ձևերից մեկը հանդիպման արդյունքների ամփոփումն է, որը կարող է իրականացվել կոնսուլտանտի կողմից, այցելուի կողմից կամ համատեղ։ Զրույցի կարևոր ասպեկտներին անդրադառնալը կարող է իրականացվել կոնսուլտանտի կողմից։ Կարող է կիրառվել ամփոփիչ ռեֆլեքսիա կամ ընդհանրացնող դիտարկում արվի։ Լայնորեն կիրառվում է նաև այն ձևը, երբ կոնսուլտանտի առաջարկությամբ այցելուն ինքն է ամփոփում զրույցի արդյունքները և հանրագումարի բերում դրանք։ Սեանսի եզրափակման երրորդ ձևը ապագային ուղղված հղումներն են։ Շատ կարևոր է զրույցն ավարտել ջերմ տոնով։ Ինչպես թեմայի ամփոփման ժամանակ, այստեղ ևս կարող են կիրառվել ամփոփիչ դիտարկումներ և եզրակացություններ։ Կոնսուլտանտի խնդրանքով այցելուն կարող է ինքն ամփոփել արդյունքները, իսկ կոնսուլտանտն աջակցում է նրա ինքնուրույն դիտարկումներին։ Զրույցն ավարտին մոտենալիս ոտքի կանգնելը նույնպես ավարտելու շատ համոզիչ ձև է, թեև բավական կտրուկ է և ուղղակի։ Որոշ դժվար այցելուներ չեն ցանկանում ավարտել զրույցը և շարունակում են անհոգ խոսել ժամանակը սպառվելուց հետո էլ։ Այդ ժամանակ ոտքի կանգնելով՝ ուղղակի ցույց է տրվում, որ հանդիպումն ավարտված է։ Սա կարելի է անել փոքր-ինչ մեղմ ձևով, եթե կոնսուլտանտը ոտքի կանգնի դադարի ժամանակ, երբ այցելուն ավարտում է մի թեմա կամ կամ միտք և դեռ չի հասցրել անցնել մեկ այլ թեմայի։ Ավելի ձևական իրավիճակում (օրինակ՝ չափահաս տղամարդու հետ առաջին սեանսի վերջում) օգտակար է ձեռքսեղմումը որպես ամփոփիչ ժեստ։ Նուրբ ժեստերի կիրառմամբ ևս կոնսուլտանտն ակնարկում է զրույցի ավարտվելու մասին։ Նա, օրինակ, հպանցիկ նայում է ժամացույցին, ձեռքերը դնում է ծնկներին և հակվում է առաջ՝ պատրաստվելով ոտքի կանգնել (ստարտային կեցվածք)։ Սա բնավ չի նշանակում, որ կոնսուլտանտը գրգռվածության և նյարդայնության նշաններ պետք է ցույց տա, օրինակ՝ սկսի գրասեղանի վրա տեղափոխել թղթերը կամ դրանք դասավորել՝ ուշադրություն չդարձնելով այցելուին։ Ինչպես սեանսի սկզբում, վերջում ևս կոնսուլտանտը ոտքի է կանգնում, ուղեկցում է այցելուին մինչև դուռը և ջերմորեն հրաժեշտ է տալիս նրան։ Այդպես ավելի լավ է, քան երբ այցելուն հեռանում է՝ սեղանի մոտ թողնելով "չափազանց զբաղված" կոնսուլտանտին: Կարևոր է, որ այցելուն հեռանալիս որոշակի պատկերացնի իր անելիքները, ճիշտ գնահատի գործընթացից ստացված արդյունքները, նրա նպատակներն ու հնարավորությունները։ Վերջում նշենք, որ նույնիսկ ձևական հրաժեշտը պետք է իրականացվի վստահելի ձևով և ավարտվի ջերմ, բարյացակամ նոտայով։
Добавил: Suren | Контактное лицо: ղ E
Просмотров: 582 | Размещено до: 30.01.2012 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz