Воскресенье, 20.07.2025, 22:43
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Доска объявлений

Главная » Доска объявлений » Հարցեր » .

Քա՞նի անգամ է հարկավոր այցելել հոգեբանին
Информация | 30.12.2011, 20:44
Դա կախված է կոնկրետ այն խնդրից, որն ունի այցելուն: Որոշ դեպքերում խնդիրը հնարավոր է լուծել ընդամենը 1-2 այցի ընթացքում, որոշ դեպքերում էլ պահանջվում է երկարատև աշխատանք: Աշխատանքի արդյունավետության կարևոր պայմաններից է անհատական զրույցները և սենյակի կահավորանքը: Զրույցների ժամանակ սենյակի կահավորանքը և իրերի դասավորությունն այնպիսին պետք է լինի, որ այցելուն ստիպված չլինի նստել մեջքով դեպի դուռը։ Այսպիսի դիրքը այցելուի մոտ անպաշտպանության և ներքին մեծ լարվածության զգացում է առաջացնում, որր թույլատրելի չէ (այդպիսի վիճակում մարդն անգիտակցորեն սպասում է, որ ցանկացած պահի կարող է դուռը բացվել, և կողմնակի մարդիկ կարող են ներս մտնել ու խանգարել իրենց)։ Խոսքը գնում է ոչ թե այցելուի ֆիզիկական հարմարավետության, այլ նրա մոտ իրավիճակը վերահսկելու և պաշտպանվածության բազային, կարևոր զգացումն ապահովելու մասին։ Այդ նույն պատճառով չի կարելի այցելուին նստեցնել դեմքով դեպի լուսավոր պատուհանը կամ ուժեղ լույսի աղբյուրը (այդ դեպքում պատուհանը պետք է վարագուրված լինի)։ Շատ կարևոր են կոնսուլտանտի և այցելուի փոխադարձ դիրքերը։ Ցանկալի չէ այն դեպքը, երբ կոնսուլտանտն ու այցելուն նստում են սեղանի երկու կողմերում՝ իրար դեմ հանդիման։ Այդ դեպքում սեղանը հաղորդակցման արգելք է հանդիսանում, զրուցակիցների միջև պաշտպանական և մրցակցային հակազդումներ հարուցում, որը բնականաբար ցանկալի չէ։ Սեղանի առկայությունր նպատակահարմար է պաշտոնական շփումների և բանակցությունների ժամանակ, այլ ոչ թե ոչ ձևական և անմիջական շփումների դեպքում։ Բացի այդ, դիմահար հայացքների առկայությունր մասնակիցներին մղում է փակվելու և պաշտպանական դիրք գրավելու։ Թերապևտիկ սեանսը ներառում է երեք փուլ, սկզբնական մի քանի րոպեն, որի ընթացքում զրուցակիցներն աստիճանաբար մոտենում են զրույցի բուն թեմային, բուն թերապևտիկ զրույցը, ինչպես նաև վերջին մի քանի րոպեները, որոնց ընթացքում այցելուն "ուշքի է գալիս" ինտենսիվ հույզերի դրսևորումից հետո։ Հարկավոր է հասնել այն բանին, որ այցելուն հեռանալիս հուզական բարվոք վիճակում լինի։ Այդ նպատակով զրույցի վերջին մի քանի րոպեների ընթացքում հուզական լարվածությունը պետք է թուլացվի և թոթափվի։ Սեանսի ավարտման ժամանակ թերապևտը կարող է ասել. "Մեր ժամանակն այսօր սպառվեց։ Ե՞րբ կցանկանայիք նորից այցելել", կամ "Այսօրվա համար բավական է։ Փոքր-ինչ հանգստացեք և եկեք պայմանավորվենք հաջորդ հանդիպման մասին": Զրույցի ավարտման արդյունավետ և հանձնարարելի ձևերից մեկը հանդիպման արդյունքների ամփոփումն է, որը կարող է իրականացվել կոնսուլտանտի կողմից, այցելուի կողմից կամ համատեղ։ Զրույցի կարևոր ասպեկտներին անդրադառնալը կարող է իրականացվել կոնսուլտանտի կողմից։ Կարող է կիրառվել ամփոփիչ ռեֆլեքսիա կամ ընդհանրացնող դիտարկում արվի։ Ինչպես սեանսի սկզբում, վերջում ևս կոնսուլտանտը ոտքի է կանգնում, ուղեկցում է այցելուին մինչև դուռը և ջերմորեն հրաժեշտ է տալիս նրան։ Այդպես ավելի լավ է, քան երբ այցելուն հեռանում է՝ սեղանի մոտ թողնելով "չափազանց զբաղված" կոնսուլտանտին: Կարևոր է, որ այցելուն հեռանալիս որոշակի պատկերացնի իր անելիքները, ճիշտ գնահատի գործընթացից ստացված արդյունքները, նրա նպատակներն ու հնարավորությունները։ Վերջում նշենք, որ նույնիսկ ձևական հրաժեշտը պետք է իրականացվի վստահելի ձևով և ավարտվի ջերմ, բարյացակամ նոտայով։
Добавил: Suren | Контактное лицо: d E W
Просмотров: 595 | Размещено до: 30.01.2012 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz