Воскресенье, 20.07.2025, 22:39
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Доска объявлений

Главная » Доска объявлений » Հարցեր » .

Ի՞նչ է հոգեբանական օգնությունը
Информация | 30.12.2011, 20:43
Հոգեբանական օգնության առաջնային նպատակն է այցելուի հոգեբանական կարգավիճակի, հոգեբանական առանձնահատկությունների և տարբեր իրավիճակներում նրա պահվածքի վերլուծության հիման վրա ձեռք բերված տեղեկությունների մատուցումն է: Հոգեբանական օգնության արդյունքում այցելուն տեղեկանում է իր հոգեկան վիճակի, այս կամ այն ախտորոշիչների առաջացման պատճառների և մեխանիզմների մասին: Հոգեբանական օգնության ընթացքում, նաև, նպատակային ազդեցություն է իրականացվում անձի վրա նրա հոգեկան կյանքի կարգավորման, սոցիալական միջավայրին հարմարվելու և ստրեսային վիճակներին դիմակայելու նպատակով: Կարելի է առանձնացնել հոգեբանական օգնության մի քանի ձևեր՝ հոգեբանական խորհրդատվություն, հոգեկոռեկցիա, հոգեթերապիա: Այս ձևերից յուրաքանչյուրը անձի տարբեր կողմերի վրա ազդեցություն է ենթադրում: Հոգեբանական օգնության ձևերն ունեն տարբեր նպատակներ և իրականացման եղանակներ, կարող են կիրառվել առանձին կամ համատեղ: Ցավոք, մեր իրականության մեջ բավականաչափ զարգացած չէ հոգեբանական կուլտուրան, այսինքն՝ սեփական հոգեբանական խնդիրները լուծելու մարդու կարողությունը, որը թույլ կտար ինքնուրույնաբար լուծել իր հոգեբանական խնդիրները և առանց էական դժվարությունների հաղթահարել բարդ իրավիճակները։ Հոգեբանական օգնությունը ներառում է հոգեախտորոշումը, հոգեկարգավորումը, հոգեթերապիան, հոգեբանական խորհրդատվությունը, մասնագիտական կողմնորոշումը և այլն։ Կախված տարիքից, կենսական իրադրություններից, անձի անհատական առանձնահատկություններից, մարդու փորձից և այլ գործոններից՝ նման օգնություն կարող է ցուցաբերել. 1. հոգեբանը՝ բազային հոգեբանական կրթությամբ մասնագետը, որը տիրապետում է հոգեկան երևույթների գնահատման և կարգավորման ու շտկման մեթոդներին։ 2. հոգեթերապևտը՝ նախկինում ընդունված էր, որ նա պետք է մասնագիտությամբ բժիշկ լինի և մարդուն օգնություն է տրամադրում այն պրոբլեմների լուծման րնթացքում, որոնք կապված են հոգեկան առողջության հետ, սակայն չեն անցնում հոգեկան նորմայի սահմաններից, այսինքն, ըստ էության, հոգեախտաբանական բնույթ չեն կրում։ Հոգեկարգավորման իրավիճակր ընդգրկում է 5 հիմնական տարր. 1. Մարդ, որը տառապում ե սեփական խնդիրների, պրոբլեմների ուղղակի և անուղղակի լուծումներ է փնտրում։ Մարդը, որն ունի խնդիրներ և համապատասխան հոգեբանական օգնության կարիք, կոչվում է այցելու։ 2. Մարդը, որն օգնում է և ուսման կամ փորձի շնորհիվ ընկալվում է որպես հոգեբանական օգնություն իրականացնելու ընդունակ անձ, հոգեբանն է կամ հոգեկարգավորողը։ 3. Տեսությունը, որն օգտագործվում է այցելուի պրոբլեմների բացատրության համար, ներառում է հոգեդինամիկան, ուսուցման սկզբունքները և այլ հոգեբանական գործոններ։ 4. Ընթացակարգերի (տեխնիկաների, մեթոդների) խումբը, որն օգտագործվում է այցելուի պրոբլեմները լուծելու նպատակով։ Դրանք անմիջականորեն կապված են լինում տեսության հետ։ 5. Հատուկ սոցիալական հարաբերությունները, որոնք ծառանում են այցելուի և հոգեբանի միջև և օգնում են այցելուի պրոբլեմները հաղթահարելուն։ Հոգեբանը պետք է ձգտի ստեղծել այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որը հնարավորություն կտա այցելուին իրատեսորեն նայել իր պրոբլեմների լուծմանը։ Այս գործոնը բնորոշ է հոգեբանական ներգործության բոլոր ուղղություններին և ձևերին։
Добавил: Suren | Контактное лицо: fg E
Просмотров: 636 | Размещено до: 30.01.2012 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz