Կարևոր է, որ յուրաքանչյուր սեանս ավարտվի որոշակի կերպով, այսինքն՝ այցելուի մոտ որոշակիության և ավարտվածության զգացում առաջանա։
Ժամանակի սահմանափակության (զրույցի ավարտվելու) մասին հիշեցումը սեանսն ավարտելու հնարքներից մեկն է։ Սրա կիրառման համար զրույցի սկզբում պետք է պայմանավորվել նրա տևողության մասին։
Թերապևտիկ սեանսը ներառում է երեք փուլ, սկզբնական մի քանի րոպեն, որի ընթացքում զրուցակիցներն աստիճանաբար մոտենում են զրույցի բուն թեմային, բուն թերապևտիկ զրույցը, ինչպես նաև վերջին մի քանի րոպեները, որոնց ընթացքում այցելուն "ուշքի է գալիս" ինտենսիվ հույզերի դրսևորումից հետո։ Հարկավոր է հասնել այն բանին, որ այցելուն հեռանալիս հուզական բարվոք վիճակում լինի։ Այդ նպատակով զրույցի վերջին մի քանի րոպեների ընթացքում հուզական լարվածությունը պետք է թուլացվի և թոթափվի։
Սեանսի ավարտման ժամանակ թերապևտը կարող է ասել. "Մեր ժամանակն այսօր սպառվեց։ Ե՞րբ կցանկանայիք նորից այցելել", կամ "Այսօրվա համար բավական է։ Փոքր-ինչ հանգստացեք և եկեք պայմանավորվենք հաջորդ հանդիպման մասին":
Զրույցի ավարտման արդյունավետ և հանձնարարելի ձևերից մեկը հանդիպման արդյունքների ամփոփումն է, որը կարող է իրականացվել կոնսուլտանտի կողմից, այցելուի կողմից կամ համատեղ։ Զրույցի կարևոր ասպեկտներին անդրադառնալը կարող է իրականացվել կոնսուլտանտի կողմից։ Կարող է կիրառվել ամփոփիչ ռեֆլեքսիա կամ ընդհանրացնող դիտարկում արվի։
Լայնորեն կիրառվում է նաև այն ձևը, երբ կոնսուլտանտի առաջարկությամբ այցելուն ինքն է ամփոփում զրույցի արդյունքները և հանրագումարի բերում դրանք։
Սեանսի եզրափակման երրորդ ձևը ապագային ուղղված հղումներն են։ Շատ կարևոր է զրույցն ավարտել ջերմ տոնով։
Ինչպես թեմայի ամփոփման ժամանակ, այստեղ ևս կարող են կիրառվել ամփոփիչ դիտարկումներ և եզրակացություններ։ Կոնսուլտանտի խնդրանքով այցելուն կարող է ինքն ամփոփել արդյունքները, իսկ կոնսուլտանտն աջակցում է նրա ինքնուրույն դիտարկումներին։
Զրույցն ավարտին մոտենալիս ոտքի կանգնելը նույնպես ավարտելու շատ համոզիչ ձև է, թեև բավական կտրուկ է և ուղղակի։ Որոշ դժվար այցելուներ չեն ցանկանում ավարտել զրույցը և շարունակում են անհոգ խոսել ժամանակը սպառվելուց հետո էլ։ Այդ ժամանակ ոտքի կանգնելով՝ ուղղակի ցույց է տրվում, որ հանդիպումն ավարտված է։ Սա կարելի է անել փոքր-ինչ մեղմ ձևով, եթե կոնսուլտանտը ոտքի կանգնի դադարի ժամանակ, երբ այցելուն ավարտում է մի թեմա կամ կամ միտք և դեռ չի հասցրել անցնել մեկ այլ թեմայի։
Ավելի ձևական իրավիճակում (օրինակ՝ չափահաս տղամարդու հետ առաջին սեանսի վերջում) օգտակար է ձեռքսեղմումը որպես ամփոփիչ ժեստ։ Նուրբ ժեստերի կիրառմամբ ևս կոնսուլտանտն ակնարկում է զրույցի ավարտվելու մասին։ Նա, օրինակ, հպանցիկ նայում է ժամացույցին, ձեռքերը դնում է ծնկներին և հակվում է առաջ՝ պատրաստվելով ոտքի կանգնել (ստարտային կեցվածք)։ Սա բնավ չի նշանակում, որ կոնսուլտանտը գրգռվածության և նյարդայնության նշաններ պետք է ցույց տա, օրինակ՝ սկսի գրասեղանի վրա տեղափոխել թղթերը կամ դրանք դասավորել՝ ուշադրություն չդարձնելով այցելուին։
Ինչպես սեանսի սկզբում, վերջում ևս կոնսուլտանտը ոտքի է կանգնում, ուղեկցում է այցելուին մինչև դուռը և ջերմորեն հրաժեշտ է տալիս նրան։ Այդպես ավելի լավ է, քան երբ այցելուն հեռանում է՝ սեղանի մոտ թողնելով "չափազանց զբաղված" կոնսուլտանտին:
Կարևոր է, որ այցելուն հեռանալիս որոշակի պատկերացնի իր անելիքները, ճիշտ գնահատի գործընթացից ստացված արդյունքները, նրա նպատակներն ու հնարավորությունները։
Վերջում նշենք, որ նույնիսկ ձևական հրաժեշտը պետք է իրականացվի վստահելի ձևով և ավարտվի ջերմ, բարյացակամ նոտայով։
Դիմադրությունը այցելուի պաշտպանական հակազդումների ամբողջությունն է, թերապևտիկ գործընթացի նկատմամբ գիտակցված կամ անգիտակցական խոչընդոտների ստեղծումը։ Փաստորեն, դիմադրությունը տրանսֆերի պաշտպանական ձևն է։ Դիմադրությունն ի հայտ է գալիս, երբ իրավիճակը այցելուի կողմից ընկալվում է որպես սպառնալիք։ Անձին ուղղված սպառնալիքը կարող է լինել ինչպես արտաքին (կոնսուլտանտի իրական կամ թվացյալ գնահատումները), այնպես էլ ներքին։ Պաշտպանական մեխանիզմներին վերաբերող բաժնում արդեն նշել ենք, որ անձը շատ հաճախ պաշտպանվում է իր իսկ ներսից եկող զգացումներից, իմպուլսներից, որոնց գիտակցումը սպառնում է նրա ինքնագնահատականին։ Այդպիսի դեպքերում նա ճնշում, արտամղում է իր զգացումները և դիմադրում է իր իսկ ներսից եկող իմպուլսներին։ Հոգեթերապիայում դիմադրությունը ևս, տրանսֆերի նման, ենթակա է վերլուծման և մեկնաբանման։ Գիտակցելով սեփական դիմադրությունը, ոչ ադեկվատ պաշտպանական մեխանիզմները՝ այցելուն կարող է ձերբազատվել դրանցից։ Դիմադրությունը կարող է նկարագրվել որպես զգացումների ագատ դրսևորման հակառակ բևեռ։ Հոգեթերապիայում հայտնի է այս օրինաչափությունը, որքան ավելի քիչ պաշտպանական հակազդումներ է դրսևորում այցելուն գործընթացի սկզբնական փուլերում, այնքան ավելի կառուցողական և արդյունավետ են դառնում նրա դիրքորոշումներն ու հակազդումները հետագայում։ Դիմադրությունը դրսևորվում է այցելուի ներքին երկվության, ամբիվալենտության հետևանքով։ Մի կողմից՝ նա ցանկանում է ազատվել իր պրոբլեմներից, մյուս կողմից՝ դիմադրում է դրա համար պահանջվող փոփոխություններին։ Մի կողմից՝ նա ուզում է օգնություն ստանալ մյուս կողմից՝ հրաժարվում է իրական օգնությունից։ Դիմադրությունը հիմնականում անգիտակցական երևույթ է։ Քանի որ դիմադրությունը խանգարում է թերապիային, ապա փոխհարաբերությունների ընթացքում այն պետք է հասցնել նվազագույն մակարդակի։ Ուժեղ արտահայտված դիմադրության դեպքում թերապիան արդյունավետ չի լինում։ Դիմադրությունն այս կամ այն չափով առկա է բոլոր զրույցների ընթացքում և կարող է դրսևորվել ամենաբազմազան ձևերով։ Կոնսուլտանտի հետ միշտ և ամեն ինչում համաձայնվելը նույնպես դիմադրության ձևերից է։ Դիմադրությունր կարող է դրսևորվել սկսած բացահայտ և ընդգծված ձևերից, ինչպիսիք են գործընթացից հրաժարվելը, կոնսուլտանտին մեղադրանքներ ներկայացնելը, վիճաբանությունը, կոնֆլիկտները, հանդիպմանը չներկայանալը, մինչև նուրբ, քողարկված և հազիվ նկատելի ձևերը, ինչպես անուշադրությունը, անվճռականությունը և անվստահությունը։ Փորձառու կոնսուլտանտների վարպետության դրսևորումներից մեկն էլ դիմադրության տարբեր ձևերը նկատելու և դրանց հետ համապատասխան աշխատանք տանելու ունակությունն է, քանի որ դիմադրությունը կարող է դրսևորվել բազմազան ձևերով։ Դիմադրությունը հազվադեպ է լինում գիտակցված և հիմնականում դրսևորվում է որպես անգիտակցական երևույթ։ Դիմադրության հետ տարվող աշխատանքն օգնում է այցելուին հասկանալ, թե նա ինչ ձևերով է պաշտպանվում գործընթացից, և հնարավորություն է ստեղծում ձերբազատվել դրանից: Թեև դիմադրությունն արգելակում և կասեցնում է թերապիայի գործընթացը, այն ունի նաև դրական նշանակություն։ Նախ և առաջ դիմադրությունը հանդես է գալիս որպես պաշտպանական մեխանիզմ, որի օգնությամբ այցելուն նվազեցնում և կարգավորում է իր սուր տագնապը։ Այն թույլ է տալիս կազմալուծումից փրկել այցելուի պաշտպանական մեխանիզմներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ձևավորվել և ամրագրվել վարքի նոր, կառուցողական ձևերը։ Այդ առումով դիմադրությունն օգտակար մեղմիչի ֆունկցիա է իրականացնում գործրնթացի վաղ փուլերում: Դիմադրության արժեքավորությունն այն է, որ կոնսուլտանտի համար դիմադրությունը դիագնոստիկայի և կանխատեսումների հիմք է հանդիսանում, ինչպես նաև գործընթացի զարգացման ցուցանիշ է ծառայում։ Այցելուները կոնսուլտանտի նկատմամբ ջերմությունը հաճախ փոխում են հակառակ զգացումների այն դեպքերում, երբ այլես չեն զգում կոնսուլտանտի հետ փոխհարաբերությունների, ասել է թե՝ թերապիայի կարիքն ու անհրաժեշտությունը։ Հետնաբար այդպիսի դրսևորումը կարող է ծառայել որպես գործընթացն ավարտելու անհրաժեշտության ցուցանիշ: Դիմադրության ուժգնությունից է կախված՝ այցելուն կդադարեցնի՞ հանդիպումները, կհրաժարվի՞ գործընթացից, թե՞ կշարունակի այն։ Կոնսուլտանտը պետք է զգուշանա այն բանից, որ անհաջողության դեպքում մեղքն ամբողջովին այցելուի վրա չբարդի։ Նա պետք է կարողանա օբյեկտիվորեն վերլուծել գործընթացը, քանի որ դիմադրության ուժեղացումը, հետևաբար նաև գործրնթացից հրաժարվելր, կարող է պայմանավորված լինել թերապևտիկ տեխնիկաների ոչ ճիշտ գործադրմամբ։ Դիմադրության դրսևորումների ժամանակ կարող է գործադրվել "նկատել, բայց ուշադրություն չդարձնել" հնարքը։ Թույլ կամ չափավոր դիմադրության առկայությունը նորմալ ընթացք է, և դեռևս չի նշանակում, թե այդ ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Դիմադրության այդպիսի դրսևորումները նկատելր կոնսուլտանտին օգնում է զգուշանալ և այդպիսով խուսափել դիմադրության ուժեղացումից։
Զգացումների անդրադարձումը թերապևտիկ կարևորագույն տեխնիկաներից է և լայնորեն կիրառվում է տարբեր ուղղությունների ներկայացուցիչների կողմից։
Ռեֆլեքսիայի շնորհիվ ձեռք է բերվում երկու կարևորագույն նպատակ.
ա) այցելուն զգում է, որ իրեն հասկանում են.
բ) ռեֆլեքսիայի շնորհիվ այցելուն սկսում է հասկանալինքն իրեն։
Ռեֆլեքսիան այնպիսի հնարք է, որի գործադրումը կոնսուլտանտից մեծ վարպետություն և փորձ է պահանջում։ Արտաքուստ բավական պարզ թվացող այս տեխնիկան ունի իր կիրառման դժվարությունները: Ռեֆլեքսիան կոնսուլտանտի այնպիսի պատասխան ռեպլիկն է այցելուի այս կամ այն ասույթին, որի ժամանակ կոնսուլտանտր նոր ձևակերպումներով, այլ բառերով անդրադարձնում է այցելուի խորքային զգացումները կամ դիրքորոշումներր, որոնք չեն գիտակցվում նրա կողմից և մասամբ են ներկայացված լինում այցելուի բառերում։
Ռեֆլեքսիայի նշանակությունը թերապիայում անչափ մեծ է։ Մի որոշ իմաստով ողջ հոգեթերապիան զգացումների անդրադարձում է։ Ռեֆլեքսիան, այցելուի ուշադրությունը բևեռելով նրա զգացումների վրա, թույլ է տալիս իջնել գիտակցվածության մակարդակից ավելի խոր շերտեր, պարզ կերպով հասկանալ սեփական խորքային մտքերն ու զգացումները, իրարամերժ, երբեմն նույնիսկ վախեցնող զգացումներն ու մղումները, հասկանալ իր վարքը պայմանավորող իրական դրդապատճառները և արդյունավետ գործելակերպ մշակել։ Ինչպես ցանկացած այլ գործունեություն յուրացնելիս, մարդու խնդիրը միանգամից պարզվում և հեշտանում է, երբ նա հասկանում է, թե ինչն է իրեն խանգարում։
Ռեֆլեքսիան այցելուին ստիպում է մտածել դրանց մասին ոչ թե որպես օտար և կողմնակի բաների, այլ որպես իր անձի բաղկացուցիչ մասերի։ Սա շատ կարևոր է այնքանով, որ այցելուն իր պրոբլեմների պատճառները արտաքին, այսինքն՝ իր կողմից անվերահսկելի ուժերի և հանգամանքների մեջ տեսնելու փոխարեն սկսում է հասկանալ, որ այդ պատճառներն իր ներսում են, դրանք իր մտքերն են, իր դիրքորոշումներն ու վարքը։ Այստեղից էլ տրամաբանորեն բխում է, որ հարկավոր է փոխել ոչ թե արտաքին հանգամանքներր, այլոց վարքը, այլ՝ իրեն։
Ռեֆլեքսիայի կիրառման ժամանակ կոնսուլտանտր պետք է կարողանա կռահել այցելուի զգացումներր, որոնք ներկայացված չեն նրա բառերում և փորձի անդրադարձնել հենց դրանք։ Փորձառու կոնսուլտանտները կարողանում են ավելի արագ կռահել այցելուի զգացումները և ավելի արդյունավետորեն անդրադարձնել դրանք։
Փորձառու կոնսուլտանտները սկսնակներից տարբերվում են ռեֆլեքսիայի կիրառման վարպետությամբ։ Ռեֆլեքսիան պահանջում է զգայունություն և կենտրոնացում այցելուի զգացումների վրա։ Սա մեկն է այն դժվարություններից, որոնց պատճառով ռեֆլեքսիան առօրյա փոխհարաբերություններում չի հանդիպում, որքան էլ որ հասուն լինեն զրուցակիցները։ Հասկացման այսպիսի հակազդում ապահովելը հոգեթերապիայի մենաշնորհն է, մեկն այն յուրահատկություններից, որոնցով հոգեթերարապիան տարբերվում է առօրյա հարաբերություններից, օգնող վարքի առօրյա տարատեսակներից։
Ռեֆլեքսիան կարող է գործադրվել երեք ձևով.
ա) Անմիջական (անհապաղ)։ Կիրառվում է այցելուի մոտ այս կամ այն կարևոր զգացումը դրսևորվելուց անմիջապես հետո։
բ) Հանրագումարային. Այսպիսի ռեֆլեքսիան ներառում, միավորում է այցելուի մի քանի զգացումներ, որոնք նա դրսևորել է զրույցի նախորդ մի քանի դրվագներում։
գ) Ամփոփիչ (եզրափակող) ռեֆլեքսիան ներառում է ամբողջ զրույցի կարևոր ասպեկտները, հանրագումարի է բերում ողջ հանդիպման կարևոր արդյունքները։
Ռեֆլեքսիայի՝ որպես թերապևտիկ հնարքի արդյունավետությունը պայմանավորված է մի շարք պատճառներով.
1. Ռեֆլեքսիան հասկացված լինելու զգացում է առաջացնում։ Շատ նևրոտիկներ տառապում են չհասկացված լինելու զգացումից։
2. Ռեֆլեքսիան օգնում է հաղթահարել այսպես կոչվող արատավոր շրջանը (փակ շրջան), որի էությունը հետևյալն է. հաղորդակցման մեջ նախնական դիրքորոշումների առկայությունը հանգեցնում է հաղորդակցման պարտնյորի և նրա վարքի ոչ ադեկվատ ընկալման։ Ռեֆլեքսիայի շնորհիվ մարդն սկսում է հասկանալ իր և շրջապատողների վարքի իրական դրդապատճառները, դադարում է նրանց իրականում գոյություն չունեցող դիտավորություններ և հատկանիշներ վերագրել։
Մասնավորապես, ռեֆլեքսիայի գործադրման շնորհիվ կարող են վերանալ "չար կամք, չար դիտավորություններ" տիպի ինքնապատճառաբանումները (նախորդ երկու օրինակներր "չար դիտավորությունների" վերագրման տիպական դեպքեր են)։ Ռեֆլեքսիայի շնորհիվ մարդը սկսում է հասկանալ, որ մարդու արարքները պայմանավորված են կոնկրետ իրավիճակներում կոնկրետ դրդապատճառներով, այլ ոչ թե մարդու էությամբ։ Նա սկսում է "վատ մարդ" և "վատ արարք" հասկացությունները տարբերել միմյանցից։
3. Ռեֆլեքսիայի թերևս ամենակարևոր նշանակությունն այն է, որ նրա միջոցով պարզ են դառնում պատճառները։ Ռեֆլեքսիայի միջոցով այցելուն հասկանում է, որ զգացումները վարքի պատճառ են հանդիսանում, և սկսում է ըստ արժանվույն գնահատել դրանք:
4. Երբեմն հույզերն ու զգացումները հախուռն հորձանքով պարուրում են մեզ։ Մենք միախառնված, ոչ պարզ կամ իրարամերժ զգացումներ ենք ունենում։ Դրանք գալիս են անձի խորքերից, անգիտակցական ոլորտից, մշուշոտ են և վախեցնող, քանի որ դրսևորվում են անկառավարելի իմպուլսների ձևով։ Այդպիսի պահերին մարդն զգում է, որ չի կառավարում իրեն։ Եթե որևէ մեկր փորձում է անկեղծորեն հասկանալ մեզ և բացատրել այդ զգացումների իմաստը, ապա մենք բարձր կգնահատենք այդ մարդուն։
Թերապևտիկ զրույցների ժամանակ հաճախ է պատահում, երբ այցելուի մոտ հույզերն ու զգացումներր հանկարծ հախուռն կերպով սկսում են հորդել՝ նրա իսկ կամքից ու ցանկությունից անկախ։ Այդպիսի պահերին այցելուի ներսում ինչ-որ բան "փուլ է գալիս", հուզական ալիքներր ողողում, տիրում են նրան և սկսում են իմպուլսիվ կերպով դուրս հորդել։ Սա միանգամայն նորմալ երևույթ է, նման պահերին կոնսուլտանտը պետք է հանգստություն պահպանի, հնարավորություն տա այցելուին հանգիստ կերպով արտահայտել իր հույզերը, այնուհետև "ուշքի գալ" և կարգի բերել իրեն։ Ոչ պարզ, հախուռն և անկանոն զգացումները պարզեցնելր և ճշգրտելը վերացնում է այցելուի համար դրանց անհասկանալիությունը, անորոշությունը և մշուշը ցրվում են։ Մտածողությունը պարզվում է, այցելուի մտքերը դառնում են ավելի կանոնավոր և նպատակասլաց։ Դա վստահության և իրավիճակր վերահսկելու զգացում է առաջացնում։ Ասպիսով՝ ռեֆլեքսիան պարզեցման ֆունկցիա է իրականացնում։
5. Ճշգրիտ ռեֆլեքսիայի շնորհիվ այցելուն հասկանում է, որ ինքն ընտրության հնարավորություն ունի։
6. Ճիշտ գործադրված ռեֆլեքսիայի շնորհիվ այցելուն հասկանում է, որ մարդկանց վարքի գնահատականները, նորմերն ու չափանիշները համընդհանուր բնույթ չեն կրում և դրսից չեն պարտադրվում իրեն:
Ռեֆլեքսիայի շնորհիվ այցելուն զգում է, որ իր իրավիճակը, իր պրոբլեմները ինչ-որ բացառիկ բան չեն։ Ռեֆլեքսիայի գործադրման ժամանակ կոնսուլտանտը զգացնել է տալիս, որ այցելուն իր պրոբլեմներով միակը չէ, որ նմանատիպ պրոբլեմներ ունեն կոնսուլտացիա դիմող այցելուների մեծամասնությունը, և այդ առումով այցելուն բացառություն չի կազմում։
Ռեֆլեքսիան արդյունավետ է, երբ այն կիրառվում է ճշգրիտ և անհրաժեշտ վարպետությամբ։
Հոգեբանական հետազոտության ավանդական մեթոդներից մեկը զրույցն է որը սովորաբար մտնում է կոնկրետ ուսումնասիրության նպատակով ստեղծվող մեթոդիկաների մեջ։
Հոգեբանական զրույցը մարդկանց առօրյա զրույցներից տարբերվում է հետազոտական նպատակի հստակ զիտակցմամբ և հետազոտության պլանի առկայությամբ։ Զրույցի ընթացքում ուսումնասիրվողի հետ անմիջական շփման մեջ մտնելով հոգեբանը հնարավորություն ունի դիտելու և գրանցելու ոչ միայն նրա խոսքային պատասխանները, այլև դիմախաղր, ողջ վարքագիծը, ինչպես նաև այն օբյեկտիվ իրադրությունը, որտեղ ընթանում է զրույցը:
Զրույցի ընթացքում առաջադրվող հարցերը պետք է կրեն հստակորեն ու հասկանալի լեզվով ձևակերպված այնպիսի խնդիրների կամ առաջադրանքների բնույթ, որոնք բնական են և թույլ են տալիս բացահայտել ուսումնասիրվող երևույթների հատկությունները: Քանի որ հարցերից յուրաքանչյուրին տրվող պատասխանր ստեղծում է հոգեբանական նոր իրավիճակ, ապա հաջորդ հարցը առաջաղրելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ փոփոխությունը։
Զրույցը պետք է նաև անհատականացված լինի։ Դա նշանակում է, որ պլանը կազմելիս զրույցի ընթացքում պետք է հաշվի առնել այն անձի անհատական առանձնահատկությունները, որին փորձում են ուսումնասիրել այդ մեթոդով։ Այս և նախորդ պահանջները բավարարելու համար հոգեբանը պետք է ունենա լայն գիտելիքներ և վարպետություն։ Միայն առաջին հայացքից է թվում, որ իբր զրույցի մեթոդը կիրառելը հեշտ գործ է։ Սակայն այն իրականում բարդ է:
Հոգեբանական զրույցր նպատակահարմար է կիրառել երկու հիմնական եղանակով։ Այն, ամենից առաջ, ուսումնասիրվող երևույթների մասին նախնական տվյալներ ստանալու միջոց է։ Զրույցին պետք է հետևի լրացուցիչ դիտումների, գիտափորձերի և այլ մեթոդներով կատարվող օբյեկտիվ ուսումնասիրությունը։
Զրույցը շատ օգտակար է ուսումնասիրվող անձի այս կամ այն առանձնահատկության կամ դրանց խմբի զարգացման պատմության, մարդու անցյալի մասին տվյալներ ստանալու համար (հոգեբանական անամնեզ)։
Դրանց վերլուծությունը հաճախ թույլ է տալիս բացատրություններ գտնել նրա այժմյան վարքագծի և հոգեվիճակների որոշ կողմերի համար։
Ինչպե՞ս սկսել զրույցը։ Այցելուների մեծամասնությունը դժվարանում է միանգամից հայտնել իր այցելության նպատակը և շարադրել իր պրոբլեմները։ Դա միանգամայն բնական է և հասկանալի։ Առաջին հանդիպման սկզբում նրանք կոնսուլտանտի հանդեպ տածում են այն նույն զգացումները, ինչ մենք սոովորաբար զգում ենք անծանոթ մարդկանց նկատմամբ (զգուշավորություն, անվստահություն, որոշակի հեռավորության պահպանում, որոշակի կաշկանդվածություն)։
Հոգեբանորեն էլ ավելի դժվար է միանգամայն անծանոթ մարդուն, թեկուզ և նա մասնագետ լինի, միանգամից պատմել իր ցավոտ անձնական խնդիրների մասին։ Այդ պատճառով էլ այցելուներր նախնական, չեզոք թեմաներով փոքրիկ զրույցների և իրավիճակին հարմարվելու կարիք են զգում։ Քանի որ դա կապված է այցելուի ներքին լարվածության հետ, ապա նրան այդպիսի հնարավորություն պետք է տրվի։ Զրույցն սկսելը կարող են նախաձեռնել ինչպես այցելուն, այնպես էլ կոնսուլտանտը։ Եթե սկսելը նախաձեռնում է կոնսուլտանտը, ապա նա նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը և պատասխանատվություն է ստանձնում զրույցի հետագա ընթացքի համար։
Նախնական զրույցի թեմաները կարող են լինել տարբեր, օրինակ՝ վերջին թարմ նորությունները, ընդհանուր ծանոթների մասին և այլն։ Բոլոր դեպքերում այդպիսի նախնական զրույցները մի քանի րոպեից ավել չպետք է տևեն։ Ծեծված կամ, ընդհակառակը, նրբացված թեմաներով զրույցները կարող են հանգեցնել ձգձգված հարաբերությունների, որը բնավ ցանկալի չէ։
Դիտումները ցույց են տվել, որ եթե զրույցի առաջին հինգ րոպեների ընթացքում զրուցակիցները որոշակի դիրքեր չեն ընտրում (խոսքը ֆիզիկական դիրքերի մասին չէ), ապա զրույցը դառնում է դժվար կառավարվող և վերահսկվող։
Ցանկալի է խուսափել «պրոբլեմ» կամ նման այլ բառեր գործածելուց։ Դա անհարկի ծանրակշռություն և ձևական-պաշտոնական բնույթ է հաղորդում զրույցին։ Որքան ավելի հասարակ և պարզ բառերով կառուցվի զրույցը (ոչ միայն սկզբում, այլև ողջ ընթացքում), այնքան ավելի լավ։
Ընդհանրապես հարկավոր է նկատի ունենալ որ թերապևտիկ փոխհարաբերություններին, ինչպես և ցանկացած այլ միջանձնային հարաբերության, բնորոշ է հուզական վիճակների փոխադարձ ինդուկցիան, երբ հաղորդակցման պարտնյորներից մեկի հուզական վիճակը փոխանցվում է մյուսին։
Կոնսուլտանտի հանգիստ, վստահ և գործնական վիճակը փոխանցվում է այցելուին և զգալիորեն հեշտացնում է նրա գործը։
Կոնսուլտանտը պետք է փարատի այցելուի տագնապը հանգիստ պահվածքով, բարյացակամ մթնոլորտ ստեղծելով և աջակցությամբ։ Այդ նպատակով կոնսուլտանտների մեծամասնությունը մշակում է նախնական զրույցների մի քանի թեմաներ, որոնք կիրառվում են անհրաժեշտության դեպքում և նպաստում են փոխհարաբերություններում "կամուրջի" ձևավորմանը։
Վստահելի փոխհարաբերությունների ձևավորման կարևորագույն պայմաններից մեկն էլ զրույցների երաշխավորված գաղտնիությունն է (կոնֆիդենցիալության)։ Կոնսուլտանտը ոչ մի դեպքում չպետք է տարածի այցելուի անձի և նրա պրոբլեմների մասին իր ունեցած տեղեկությունները։ Գաղտնիության խախտումը մասնագիտական էթիկայի կոպիտ խախտում է, որի համար հոգեբանը կարող է զրկվել աշխատանքից:
Առանց վստահելի փոխհարաբերությունների ձևավորման թերապևտիկ հարաբերությունները զարգանալ չեն կարող։ Վստահելի փոխհարաբերությունների ձևավորման չորս անհրաժեշտ նախապայմաններն են.
ա) հուզական ջերմ տրամադրվածությունը (ապրումակցման առկայությունը, այցելուի դժվարությունների նկատմամբ անտարբեր չլինելը).
բ) ընդհանուր նպատակների հասկացումը,
գ) հարաբերությունների բնականությունր, շինծու, արհեստական չլինեը.
դ) զրույցների գաղտնիության մեջ այցելուի համոզված լինելը։
Թեմայի, զրույցի հատվածի ամփոփումը
Զրույցը կարող է ավարտվել ամփոփիչ ռեֆլեքսիայով։
Կոնսուլտանտի խոսքի տեսակարար կշռի ավելացումը ևս "անջատող" ազդեցություն է գործում և կանխում է այցելուի կողմից իր պրոբլեմների մեջ չափից ավելի խորանալը։
Վերջապես, թեման ամփոփելու համար ուղղակի մեկնաբանում (ինտերպրետացիա) կարող է կիրառվել։ Օրինակ՝ կոնսուլտանտը կարող է ասել. "Ես տեսնում եմ, որ Դուք վշտացաք (հոգնեցիք, տրամադրությունն ընկավ)։ Եկեք առայժմ թողնենք դա և շարունակենք զրուցել Ձեր պլանների մասին"։
Երբեմն այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում հավաստիացնել այցելուին այն բանում, որ այդ թեմային նրանք կանդրադառնան ավելի ուշ, հաջորդ հանդիպումների ընթացքում։
Ռապորտի վրա ազդող կարևոր գործոններից են սենյակի ֆիզիկական պայմանները, հատկապես կոնսուլտանտի և այցելուի տեղաբաշխումը և նրանց միջև եղած ֆիզիկական հեռավորությունը։
Խմբային պարապմունքներն ու հանդիպումները ցանկալի է անցկացնել բավականաչափ ընդարձակ և լուսավոր սրահներում։ Դա բարենպաստ ազդեցություն է գործում ընդհանուր մթնոլորտի վրա։ Միևնույն ժամանակ սրահը պետք է բավականաչափ մեկուսացված լինի արտաքին աշխարհից և մատչելի չլինի կողմնակի դիտորդների համար։
Անհատական զրույցների ժամանակ սենյակի կահավորանքը և իրերի դասավորությունն այնպիսին պետք է լինի, որ այցելուն ստիպված չլինի նստել մեջքով դեպի դուռը։ Այսպիսի դիրքը այցելուի մոտ անպաշտպանության և ներքին մեծ լարվածության զգացում է առաջացնում, որր թույլատրելի չէ (այդպիսի վիճակում մարդն անգիտակցորեն սպասում է, որ ցանկացած պահի կարող է դուռը բացվել, և կողմնակի մարդիկ կարող են ներս մտնել ու խանգարել իրենց)։
Խոսքը գնում է ոչ թե այցելուի ֆիզիկական հարմարավետության, այլ նրա մոտ իրավիճակը վերահսկելու և պաշտպանվածության բազային, կարևոր զգացումն ապահովելու մասին։ Այդ նույն պատճառով չի կարելի այցելուին նստեցնել դեմքով դեպի լուսավոր պատուհանը կամ ուժեղ լույսի աղբյուրը (այդ դեպքում պատուհանը պետք է վարագուրված լինի)։
Շատ կարևոր են կոնսուլտանտի և այցելուի փոխադարձ դիրքերը։ Ցանկալի չէ այն դեպքր, երբ կոնսուլտանտն ու այցելուն նստում են սեղանի երկու կողմերում՝ իրար դեմ հանդիման։ Այդ դեպքում սեղանը հաղորդակցման արգելք է հանդիսանում, զրուցակիցների միջև պաշտպանական և մրցակցային հակազդումներ հարուցում, որը բնականաբար ցանկալի չէ։ Սեղանի առկայությունր նպատակահարմար է պաշտոնական շփումների և բանակցությունների ժամանակ, այլ ոչ թե ոչ ձևական և անմիջական շփումների դեպքում։ Բացի այդ, դիմահար հայացքների առկայությունր մասնակիցներին մղում է փակվելու և պաշտպանական ղիրք գրավելու։
Նախընտրելի է այն դիրքր, երբ կոնսուլտանտը և այցելուն նստում են ոչ թե դեմ դիմաց, այլ դիմահար հայացքներից խուսափելու համար, մի փոքր անկյան տակ։ Որոշ այցելուներ իրենց ավելի պաշտպանված են զգում, երբ գտնվում են սեղանի հետևում կամ նրա մոտ։ Այցելուն և կոնսուլտանտը շատ մոտ կամ շատ հեռու չպետք է նստեն։ Հանձնարարելի է 1,5-2,5 մ հեռավորությունր։ Բանն այն է, որ յուրաքանչյուր մարդուն շրջապատող ֆիզիկական տարածությունը բաժանվում է որոշակի գոտիների, որոնք հոգեբանական տարբեր նշանակություն ունեն և էապես ազդում են հաղորդակցման բովանդակության վրա։
Զրուցակիցների փոխադարձ դիրքերը, նրանց միջև եղած հեռավորությունր և նրանց տեսագծերով կազմված անկյունը զրույցի ընթացքում կարող են փոփոխվել։ Նկատված է, որ փոխադարձ վստահության աճելուն զուգրնթաց զրուցակիցների տեսագծերով կազմված անկյունը սկսում է փոքրանալ, և նրանք այլևս չեն խուսափում դիմահար հայացքներից։ Եվ հակառակր՝ անվստահության և բացասական զգացումների դեպքում այդ անկյունը մեծանում է։
Ցանկալի է, որ կոնսուլտանտի և այցելուի բազկաթոռները լինեն միատեսակ։ Սկսնակ կոնսուլտանտներին որպես հիշեցում նշենք, որ փոխադարձ դիրքերի ու հեռավորությունների ստորև բերված տարբերակները պարտադրանքի ուժ ունեցող դոգմաներ չեն և չեն բացառում այլ տարբերակներ։ Նպատակր պետք է լինի զրուցակիցների մոտ պաշտպանվածության և հարմարավետության զգացում ապահովելը:
Երբեմն, երբ այցելուն ինտենսիվ ապրումներ է ունենում և աջակցության կարիք են զգում, կարելի է կրճատել փոխադարձ հեռավորությունը և նստել անմիջապես նրա կողքին։ Սա աջակցության ոչ բառային դրսևորման ձև է և պետք է լինի ինքնաբուխ և բնական։ Այսպիսի աջակցությունը առավել տեղին է լինում դեռահասների և սոցիալապես ոչ հասուն անձանց հետ աշխատելիս։
Մասնագիտական պիտանիության առումով կոնսուլտանտի անձին ներկայացվող առաջին պահանջը բարոյաէթիկական պոտենցիալ ունենալն է։
Թերապեաիկ տեխնիկաներին և տեսությանը շատ լավ տիրապետելը կամ ցանկացած այլ բան գործին ոչ մի օգուտ չեն տա, եթե կոնսուլտանտի մոտ բացակայի օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունը (հենց այդ ցանկությունն է առաջին հերթին ընկալվում այցելուի կողմից)։
Կոնսուլտանտի անձին ներկայացվող երկրորդ պահանջը ինտիմ-անձնական կյանք ունենալն է։ Դա կարևոր է երեք առումներով։
Ինտիմ-անձնական նշանակալի փոխհարաբերությունների բացակայության հետևանքով առաջանում է կենտրոնացածություն սեփական անձի վրա, որր խանգարում է արդյունավետորեն աշխատել այցելուների հետ (թույլ չի տալիս լիովին կենտրոնանալ այցելուի պահանջմունքների և պրոբլեմների վրա)։
Երկրորդ՝ ինտիմ-անձնական նշանակալի փոխհարաբերությունների փորձ ունենալն անհրաժեշտ է այդ ոլորտի հետ կապված պրոբլեմներ ունեցող այցելուներին լավ հասկանալու համար։ Բացի այդ, անձնական նշանակալի փոխհարաբերությունների բացակայության հետևանքով կոնսուլտանտն իր այցելուներին անգիտակցորեն կարող է դիտարկել որպես այդպիսի փոխհարաբերությունների պոտենցիալ զուգընկերներ։ Նրա և այցելուների միջև հուզական կապվածություն կարող է առաջանալ, որը պրոֆեսիոնալ փոխհարաբերություններին այլ, զուտ անձնական երանգ և ուղղվածություն կհաղորդի։ Այդօրինակ կապվածությունները կոնսուլտատիվ փոխհարաբերությունները դարձնում են սուբյեկտիվ, կասեցնում և արգելակում են թերապևտիկ փոխհարաբերությունների ծագումն ու զարգացումը։
Կոնսուլտանտի բարվոք վիճակը շատ կարևոր գործոն է և էապես ազդում է թերապիայի արդյունավետության վրա։ Այս կամ այն արտահայտված պրոբլեմների առկայությունը կոնսուլտանտին խանգարում է նույնատիպ պրոբլեմներ ունեցող այցելուների հետ աշխատելիս։ Այդ դեպքում նրա հակազդումներն ու գործողությունները դառնում են սուբյեկտիվ, ոչ ադեկվատ, և աշխատանքը լինում է ոչ արդյունավետ:
Հաջորդ պահանջը, որր ներկայացվում է կոնսուլտանտի անձին, նա պետք է լավ ճանաչի իր անձը, իմանա իր ուժեղ և թույլ կողմերը։ Սեփական պրոբլեմների իմացությունը թույլ է տալիս խուսափել նույնատիպ պրոբլեմներ ունեցող այցելուների հետ աշխատելիս, որն արդյունավետ չէ։ Կոնսուլտանտը պետք է լավ իմանա, թե հատկապես ինչից է նա զզվանք զգում, մարդկային ինչպիսի հատկանիշներ և դրսևորումներ են, որոնք նա չի հանդուրժում, ինչպիսի մարդիկ, փոխհարաբերություններ ու իրավիճակներ են իր համար անընդունելի։ Դա նրան հնարավորություն է տալիս գիտակցել սեփական պաշտպանական և հակատրանսֆերենտ հակազդումները և վերահսկել դրանք, քանի որ այդ հակազդումներր թերապիային խոչընդոտող հիմնական իրողություններն են։ Սեփական անձի իմացությունը պետք է զուգակցվի ինքնակատարելագործման ձգտման և ինքն իր վրա մշտապես աշխատելու հետ, ասել է թե՝ կոնսուլտանտը անձնային աճի մեծ պոտենցիալ պետք է ունենա։ Նա պետք է հնարավորինս լավ տիրապետի և հղկի սեփական անձը, որը տվյալ դեպքում նրա աշխատանքի գործիքն է։
Սեփական անձի ճանաչումը, փոխհարաբերություններում իրեն բնորոշ ոճն իմանալը կոնսուլտանտին թույլ են տալիս աշխատանքի ժամանակ ընտրել այնպիսի մեթոդներ ու տեխնիկաներ, որոնք աոավելապես համապատասխանում են իր անձին։ Նման դեպքերում աշխատանքն ավելի արդյունավետ է լինում։
Կոնսուլտանտի մասնագիտական կարևորագույն հատկանիշներից մեկր զգայուն լինելն է, էմպաթիայի ընդունակությունը։ Դա անհրաժեշտ է ինչպես այցելուին հասկանալու, այնպես էլ այն բանի համար, Որ կոնսուլտանտն զգա, թե իր հակազդումներն ու վարքը ինչպես են ընկալվում այցելուի կողմից և ինչ ազդեցություն են գործում նրա վրա։
Այցելուի նկատմամբ ընդունող վերաբերմունքը թերապիայի արդյունավետության կարևորագույն նախապայմանն է։ Կոնսուլտանտը պետք է կարողանա զսպել ոչ միայն իր անմիջական պոռթկումները, այլև ցանկացած հուզական հակազդումները, իմպուլսիվ մղումները, վերահսկի դրանք և ենթարկի թերապևտիկ նպատակների ձեռքբերմանը։ Ճիշտ այնպես, ինչպես վիրաբույժը վիրահատության ժամանակ պետք է նվազեցնի իր հուզական ապրումակցումը հիվանդի հետ, այդպես էլ կոնսուլտանտը պետք է կարողանա նվազեցնել իր հուզական ընդգրկվածությունը թերապիայի գործընթացում, առավելագույնս օբյեկտիվ և անկանխակալ մոտեցում դրսևորի։
Այցելուի հետ հուզական օպտիմալ դիստանցիայի պահպանումը թերապիայի առավել դժվար խնդիրներից մեկն է, որ պետք է կարողանա լուծել կոնսուլտանտը։ Բարոյաէթիկական բնույթ կրող հուզական հակազդումները (կարեկցանք, սփոփում, հանգստացում) միշտ չէ, որ նպաստավոր են թերապիայի առումով, և կոնսուլտանտը պետք է կարողանա տալ անմիջական հակազդումներ:
Թերապևտիկ փոխհարաբերություններն անհնար են առանց վստահության, որն այցելուն պետք է տածի կոնսուլտանտի նկատմամբ։ Վստահելի լինելու համար կոնսուլտանտր պետք է լինի հետևողական, իր դատողություններում և գործողություններում հակասականություն չդրսևորի, լինի ճշտապահ և ճշտակատար, պահպանի զրույցների գաղտնիությունը, հարգի այցելուին : Այլ կերպ ասած, հոգեբանը բնականոն, անկեղծ, ոչ շինծու վարքագիծ պետք է ունենա։ Ձևական, ոչ անկեղծ վարքագծի ցանկացած դրսևորում կնկատվի զգայուն այցելուի կողմից:
Կոնսուլտանտի անձը պետք է լինի հնարավորին չափ հասուն։ Նա պետք է կարողանա պատասխանատվություն ստանձնել սեփական վարքի և զոհողությունների համար, կարողանա իրատեսական նպատակներ դնել իր առջև, գիտակցի իր սահմանափակությունը։
Հոգեբանի մասնագիտական պատրաստվածության հիմնական բաղադրամասերն են.
1. Տեսական բաղադրամասը՝ հոգեկարգավորման կոնկրետ մեթոդների և մեթոդիկաների և դրանց տեսական հիմքերի իմացությունը։
2. Գործնական բաղադրամասը, այն է կոնկրետ մեթոդների գործնական տիրապետումը։
3. Անձնային պատրաստվածությունը՝ հոգեբանի մոտ այն պրոբլեմների հոգեբանական մշակվածությունը, որոնք ենթադրաբար պետք է շտկել այցելուի մոտ։
Հոգեբանների անձնային և մասնագիտական որակների շարքում առաջին հերթին հարկ է նշել սոցիալական ֆասիլյատիվության, այսինքն՝ հոգեբանական խոչընդոտները հաղթահարելու, բարյացակամության մթնոլորտի ստեղծման, զրուցակիցների մոտ վստահություն առաջացնելու կարողությունը։գ
Կոնսուլտատիվ հոգեբանության մեջ կոնսուլտանտ- այցելու փոխհարաբերությունների տեխնիկաներ եռանկյան մեջ համեմատաբար ավելի լավ են ուսումնասիրված այցելուն (նրա անձը, պրոբլեմները, դրդապատճառներր) և փոխհարաբերությունների տեխնիկաները։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ոչ դասական հոգեթերապիայի տարատեսակներում և հոգեբանական կոնսուլտացիաներում թերապևտի անձնային որակները թերապևտիկ գործրնթացի վրա ազդող կարևորագույն գործոններ են։
Կոնսուլտանտի նկարագիրը կազմող բնութագրերը միայն նրա անձնային որակներով չեն սպառվում։ Թերապևտիկ ներգործության առումով կարևոր են նրա կերպարի բաղկացուցիչ մասերը կազմող այլ բնութագրեր ևս։
Կարևոր է, թե ինչպիսի հաստատությունում է կոնսուլտանտը ձեռք բերել իր որակավորումը, որքանո՞վ է հեղինակավոր այդ հաստատությունր։
Ինչպիսի՞ հաստատությունում է նա աշխատում ներկայումս, որքանո՞վ է հեղինակավոր այդ հաստատությունը՛ ինչպիսի՞ կոչումներ և մասնագիտական իրազեկությունը հավաստող փաստաթղթեր ունի նա։
Որոշ կոնսուլտանտներ իրենց աշխատասենյակներում մասնագիտական իրազեկությունը հավաստող դիպլոմներ ու վկայագրեր են փակցնում։
Այս հարցին առանձնակի բծախնդրությամբ են վերաբերվում հոգեվերլուծական թերապիայի ներկայացուցիչները։ Որոշակի տիպի այցելուների վրա դա համապատասխան բարենպաստ ազդեցություն է գործում՝ հարուցելով այսպես կոչված լուսապսակի էֆեկտ , սակայն այլ դեպքերում այդ դիպլոմները, հաստատության անվանումը կամ հեղինակությունը այցելուին ոչինչ չեն ասում։ Հետևաբար ձևական-պաշտոնական բնութագրերի նշանակությունը թերապիայում փոփոխական մեծություն է։ Դրանց ուժն առավելապես պայմանավորված է այցելուի սուբյեկտիվ ընկալումով։
Կոնսուլտանտի կերպարը նկարագրող բնութագրերի մյուս խումբը նրա մասնագիտական հատկանիշներն են: Պրոֆեսիոնալիզմի առկայությունն անհրաժեշտ է թերապիայի արդյունավետության համար, դրա նախապայմանն է։ Այցելուի վրա թողած ազդեցության առումով, սակայն, այս խմբի տեսակարար կշիռն աննշան է, քանի որ այցելուների ճնշող մեծամասնությունր չի կարող դատողություններ անել կոնսուլտանտի մասնագիտական կարողությունների, նրա վարպետության աստիճանի մասին։ Դրա համար այցելուն պետք է քաջատեղյակ լինի այդ բնագավառին և կոնսուլտանտի մասնագիտական գործունեության նրբություններին։
Կոնսուլտանտի նկարագիրը կազմող բնութագրերի մյուս խումբը նրա զուտ ակնային հատկանիշներն են, որոնք այցելուի հետ փոխհարաբերություններում մղվում են առաջին պլան։ Միանգամից շեշտենք, որ փոխհարաբերություններում վճռորոշ է ոչ թե կոնսուլտանտի իրական անձը, նրա իրական կերպարը, այլ այդ կերպարի ընկալումն այցելուի կողմից։
Այցելուի մոտ նախնական դիրքորոշումների առկայությունը հաճախ հանգեցնում է այն բանին, որ կոնսուլտանտի կերպարն ընկալվում է բավական կոպիտ աղավաղումներով։
Այսպես՝ իր հասցեին քննադատություն սպասող մարդը բարյացակամ ժպիտը կարող է ընկալել որպես քմծիծաղ, ինքն իրեն թերագնահատող մարդն իր հասցեին ուղղված խրախուսանքի և գովեստի խոսքերն ընկալում է որպես կեղծ մխիթարանք, օբյեկտիվորեն չեզոք դիտարկումր կարող է ընկալել որպես խոցելու և նվաստացնելու նպատակով արվող դիտողություն և այլն։ Ընկալման աղավաղումները նվազեցնում են հաղորդակցման արդյունավետությունը, որի հետևանքով փոխհարաբերություններում բազմաթիվ արգելքներ ու դժվարություններ են առաջանում։
Կոնսուլտանտի կողմից ցուցաբերվող վերաբերմունքի մեջ օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Թերապևտիկ փոխհարաբերություններում առաջին հերթին հենց դա է ընկալվում և գնահատվում այցելուի կողմից։
Անկախ նրանից, թե այցելուներն ինչպիսի պրոբլեմներով են դիմում կոնսուլտանտներին, թերապիայի նախնական փուլերում նրանց առավելապես հուզողը լինում է կոնսուլտանտի վերաբերմունքն իրենց նկատմամբ։
Այցելուների ճնշող մեծամասնությունը կոնսուլտանտից սպասում է, որ նա կարողանա զուտ մարդկայնորեն հասկանալ իրենց, աջակցություն դրսևորի, հանդես բերի կարեկցանք, սփոփի և հանգստացնի իրենց, ասել է թե՝ կոնսուլտանտի սուբյեկտիվ վերաբերմունքը նրանց համար առաջնային նշանակություն ունի։ Այս հանգամանքը հաստատվում է նաև հետազոտություններով։
Մասնագիտական պիտանիության առումով կոնսուլտանտի անձին ներկայացվող առաջին պահանջը բարոյաէթիկական պոտենցիալ ունենալն է։ Թերապևտիկ տեխնիկաներին և տեսությանը շատ լավ տիրապետելը կամ ցանկացած այլ բան գործին ոչ մի օգուտ չեն տա, եթե կոնսուլտանտի մոտ բացակայի օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունը:
Կոնսուլտանտի անձին ներկայացվող երկրորդ պահանջը ինտիմ-անձնական կյանք ունենալն է։ Ինտիմ-անձնական նշանակալի փոխհարաբերությունների բացակայության հետևանքով առաջանում է կենտրոնացածություն սեփական անձի վրա, որր խանգարում է արդյունավետորեն աշխատել այցելուների հետ, նաև փորձ ունենալն անհրաժեշտ է այդ ոլորտի հետ կապված պրոբլեմներ ունեցող այցելուներին լավ հասկանալու համար։ Բացի այդ, անձնական նշանակալի փոխհարաբերությունների բացակայության հետևանքով կոնսուլտանտն իր այցելուներին անգիտակցորեն կարող է դիտարկել որպես այդպիսի փոխհարաբերությունների պոտենցիալ զուգընկերներ։ Նրա և այցելուների միջև հուզական կապվածություն կարող է առաջանալ, որը պրոֆեսիոնալ փոխհարաբերություններին այլ, զուտ անձնական երանգ և ուղղվածություն կհաղորդի։
Այդօրինակ կապվածությունները կոնսուլտատիվ փոխհարաբերությունները դարձնում են սուբյեկտիվ, կասեցնում և արգելակում են թերապևտիկ փոխհարաբերությունների ծագումն ու զարգացումը։
Հոգեբանը պետք է լավ ճանաչի իր անձը, իմանա իր ուժեղ և թույլ կողմերը։ Սեփական պրոբլեմների իմացությունը թույլ է տալիս խուսափել նույնատիպ պրոբլեմներ ունեցող այցելուների հետ աշխատելիս, որն արդյունավետ չէ։ Կոնսուլտանտը պետք է լավ իմանա, թե հատկապես ինչից է նա զզվանք զգում, մարդկային ինչպիսի հատկանիշներ և դրսևորումներ են, որոնք նա չի հանդուրժում, ինչպիսի մարդիկ, փոխհարաբերություններ ու իրավիճակներ են իր համար անընդունելի։
Դա նրան հնարավորություն է տալիս գիտակցել սեփական պաշտպանական և հակատրանսֆերենտ հակազդումները և վերահսկել դրանք, քանի որ այդ հակազդումները թերապիային խոչրնդոտող հիմնական իրողություններն են։ Նա պետք է հնարավորինս լավ տիրապետի և հղկի սեփական անձը, որը տվյալ դեպքում նրա աշխատանքի գործիքն է։
Սեփական անձի ճանաչումը, փոխհարաբերություններում իրեն բնորոշ ոճն իմանալը կոնսուլտանտին թույլ են տալիս աշխատանքի ժամանակ ընտրել այնպիսի մեթոդներ ու տեխնիկաներ, որոնք առավելապես համապատասխանում են իր անձին։ Նման դեպքերում աշխատանքն ավելի արդյունավետ է լինում։
Կոնսուլտանտի մասնագիտական կարևորագույն հատկանիշներից մեկր զգայուն լինելն է, էմպաթիայի ընդունակությունը։ Դա անհրաժեշտ է ինչպես այցելուին հասկանալու համար: Շատ կարևոր է նաև թերապիայի ընթացքում սեփական զգացումների ու ապրումների անմիջական գիտակցումը՝ (ռեֆլեքսիայի ընդունակությունը)՝ դրանք վերահսկելու և թերապիայի նպատակներին ծառայեցնելու համար։
Այցելուի նկատմամբ ընդունող վերաբերմունքը թերապիայի արդյունավետության կարևորագույն նախապայմանն է։ Ակնհայտ է, որ այցելուն ներքուստ րնդունելու համար կոնսուլտանտր պետք է ներքուստ ընդունի իր իսկ անձը : Ինքն իրեն (ուրիշներին) ներքուստ ընդունելն ամենևին չի նշանակում չտեսնել սեփական (ուրիշների) անկատարությունն ու թերի կողմերը։ Դա պարզապես նշանակում է հրաժարվել դատապարտելուց, օբյեկտիվ, անկանխակալ կերպով վերաբերվել իրեն և ջանքեր գործադրել առկա անկատարությունների վերացման համար։
Կոնսուլտանտը պետք է կարողանա զսպել ոչ միայն իր անմիջական պոռթկումները, այլև ցանկացած հուզական հակազդումները, իմպուլսիվ մղումները, վերահսկի դրանք և ենթարկի թերապևտիկ նպատակների ձեռքբերմանը։ Այցելուի հետ հուզական օպտիմալ դիստանցիայի պահպանումը թերապիայի առավել դժվար խնդիրներից մեկն է, որ պետք է կարողանա լուծել կոնսուլտանտը։ Բարոյաէթիկական բնույթ կրող հուզական հակազդումները (կարեկցանք, սփոփում, հանգստացում) միշտ չէ, որ նպաստավոր են թերապիայի առումով:
Թերապևտիկ փոխհարաբերություններն անհնար են առանց վստահության, որն այցելուն պետք է տածի կոնսուլտանտի նկատմամբ։ Վստահելի լինելու համար կոնսուլտանտր պետք է լինի հետևողական, իր դատողություններում և գործողություններում հակասականություն չդրսևորի, լինի ճշտապահ և ճշտակատար, պահպանի զրույցների գաղտնիությունը, հարգի այցելուի ինքնավարությանը և անկախությունը, հավատա այցելուի ուժերին և դժվարությունները հաղթահարելու կարողությանը։ Այլ կերպ ասած,հոգեբանը բնականոն, անկեղծ, ոչ շինծու վարքագիծ պետք է ունենա։ Ձևական, ոչ անկեղծ վարքագծի ցանկացած դրսևորում կնկատվի զգայուն այցելուի կողմից։
Կոնսուլտանտի անձը պետք է լինի հնարավորին չափ հասուն։ Նա պետք է կարողանա պատասխանատվություն ստանձնել սեփական վարքի և զոհողությունների համար, կարողանա իրատեսական նպատակներ դնել իր առջև, գիտակցի իր սահմանափակությունը։
Սկսնակ կոնսուլտանտները նախրնտրում են աշխատել այնպիսի այցելուների հետ, որոնք անձնային առումով նման են իրենց (մենք ավելի հեշտ ենք հասկանում այն մարդկանց, ովքեր նման են մեզ):