Воскресенье, 20.07.2025, 22:36
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Доска объявлений

Главная » Доска объявлений » Մանկան հոգեբանություն

. [8]

В разделе объявлений: 8
Показано объявлений: 1-8

Գիշերային մղձավանջները վշտացնող և սարսափելի երազների հետևանք են, որոնք ահաբեկում են երեխային: Ի տարբերություն գիշերային վախի, երեխան հիշում է և կարող է վերապատմել երազը: Գիշերային մղձավանջի պատճառով երեխան անգամ կարող է վախենալ նորից քնելուց: Մղձավանջից սթափվելուց հետո երեխային պետք է հանգստացնել և բացատրել, որ ինքը վատ երազ է տեսել, բայց դա իրականություն չէ, այլ միայն երազ: Երեխային հանգստացնելու համար երբեմն հարկ է լինում, որ Դուք մնաք երեխայի մոտ կամ նրան տանեք Ձեր սենյակ և նույնիսկ քնեցնեք Ձեր մահճակալում: Պետք է նաև խուսափել երեխային վախեցնելուց կամ ջղային վիճակ ստեղծելուց, ինչպես նաևհեռուստացույցով հուզիչ հաղորդումներ դիտելուց: Աճին զուգընթաց երեխայի երևակայությունը զարգանում է, և նա կարող է վախենալ անգամ մթությունից: Գիշերը երբեմն նա զուգարան գնալու կարիք է զգում, պետք է միջանցքի լույսը վառած թողնել, սենյակի դուռը` կիսաբաց, որպեսզի առաջացող ստվերները չվախեցնեն նրան: Մի ստիպեք երեխային քնել մութ սենյակում, դուռը մի փակեք, եթե նա վախենում է, կամ եթե քնելու է նոր անկողնում: Հանգիստ քնի համար կարևոր է, որ փոքրիկի կողքին լինեն սիրելի խաղալիքները, և երեխան զգա, որ Դուք կողքին եք, մոտ եք և ինքը ապահով է: Փոքրիկ երեխաները սկզբնական շրջանում չեն տարբերում երազները իրականությունից, այդ պատճառով վատ երազներ տեսնելուց հետո, ավելի խոր ապրումներ են ունենում, քան մեծահասակները: Այս ամենը հանգեցնում է նրան, որ փոքրիկը չի ցանկանում քնել կամ սկսում է վախենալ մթությունից: Եթե երեխան գիշերը արթնանում է և լաց է լինում, անհրաժեշտ է անմիջապես մոտենալ փոքրիկին, հանգստացնել նրան, ջուր տալ, որ խմի, ծածկել ծածկոցով և հիշեցնել նրան, թե հաջորդ օրն ինչ հաճելի գործեր են սպասվում: Որոշ ժամանակ պետք է մնալ սենյակում, մինչև փոքրիկը կքնի: Իսկ եթե երեխան շարունակում է լացել և ոչ մի կերպ չի հանգստանում, ապա պետք է այլ միջոցներ կիրառել: Հնարավոր է, որ փոքրիկը երազում տեսնում է սարսափելի կենդանիների և կես-քուն, կես-արթուն չի կարողանում ազատվել գիշերային տեսիլքներից: Նման դեպքերում պետք է մինչև վերջ արթնացնել երեխային, կարող եք վառել լույսը, միացնել իր սիրած երգը, որևէ խաղալիք տալ նրա ձեռքում և իհարկե ասել նրան, որ չվախենա, քանի որ մայրիկը նրա հետ է և իր տեսածը ընդամենը վատ երազ էր: Մնացեք փոքրիկի մոտ, քանի դեռ նա նորից քուն չի մտել: Վատ երազներ առաջ բերող պատճառներից է նաև երեխայի մակերեսային քունը: Երբ փոքրիկը շատ հոգնած է լինում, կամ գրգռված նա քնում է մակերեսային քնով և տեսնում է հիմնականում վատ երազներ: Երեխայի երազների վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ: Մեծահասակների պահանջկոտ լինելը երեխայի դարձնում է անվստահ: Ծնողների խիստ և կոպիտ վարվելակերպը փոքրիկի մոտ կարող է առաջ բերել թշնամանք, որը կարող է նա վերապրել նաև երազներում: Մղձավանջային երազներ տեսնող երեխան գրեթե միշտ նախորդ օրը ծնողների հետ բախումներ է ունեցել և վախ է ապրել: Փոքրիկի վրա զայրանալը, ինքնատիրապետումը կորցնելը ուժեղացնում է երեխայի տագնապը և վատացնում նրա հոգեվիճակը: Հիշենք, որ երեխային համար վատ երազները իրականություն են: Ամեն կերպ բարելավեք Ձեր փոխհարաբերությունները փոքրիկի հետ, եթե ցանկանում եք, որ Ձեր փոքրիկը մղձավանջային երազներ չտեսնի, լավ հոգեվիճակ և հանգիստ քուն ունենա: Գիշերային մղձավանջերնից խուսափելու համար ցանկալի է, որ երբեք երեխային մենակ չթողնեք անծանոթ սենյակում:
. | Просмотров: 411 | Дата: 30.12.2011 | Комментарии (0)

Խաղալիքը ծագել է մարդկության պատմության ընթացքում, որպես երեխային կյանքին նախապատրաստելու համար: Խաղալիքը առարկա է, որը ծառայում է երեխայի համար որպես հաճելի ժամանցի միջոց, բայց միաժամանակ նպաստում է երեխայի հոգեկանի զարգացմանը: Դեռևս նորածնության շրժանում երեխային խաղացնում են տարբեր ձայներ հանող խաղալիքներով, որոնք ազդում են նորածնի վարքի վրա: Երբ այդ խաղալիքը կախում են երեխայի օրորոցից նա անընդհատ դիտում է այն, դրանով վարժեցվում է երեխայի ընկալման պրոցեսը, տեղի է ունենում ձայնի և գույնի տպավորության նկատմամբ կողմնորոշում և նախապատվություն: Խաղալիքով երեխան սովորում է հարաբերել և տարբերակել ձևը, չափը, գույնը: Խաղալիք-ամանեղեն, խաղալիք-կահույք, խաղալիք- մեքենա և այլ նմանատիպ խաղալիքներով խաղալիս երեխան յուրացնում է առարկաների ֆունկցիոնալ նշանակությունը: Խաղալիքների միջոցով երեխաները ձեռք են բերում ընդհանուր որակներ: Երեխաները բացի իրենց համար հատուկ պատրաստված խաղալիքներից խաղում են անև կենցաղային առարկաներով, դրանք դարձնելով խաղալիքներ և դրանով նրանք հնարավորություն են ունենում յուրացնելու փոխարինվող առարկաների ֆունկցիաները: Խաղալիքների մեջ հատուկ տեղ են գրավում տիկնիկները, կենդանիների նախատիպով փափուկ խաղալիքները, մեքենաները և այլն: Արդիական են նաև համակարգչային խաղերը: Սկզբնական շրջանում երեխան տիկնիկի հետ կատարում է նույն այն գործողությունները, ինչ մայրը կատարել է իր հետ, այսինքն ընդօրինակման գործողություններ է կատարում` ընդօրինակում է մեծահասակին: Հետագայում մեծահասակկը երեխային առաջարկում է խաղալիք- գազանիկներ, որպես զգացմունքային շփման օբյեկտ: Երեխան սովորում է հոգ տանել խաղալիքի նկատմամբ: Երեխայի բարոյական և զգացմունքային զարգացման մեջ տիկնիկն ունի մեծ նշանակություն: Ելնելով երեխայի կամքից ու երևակայությունից տիկնիկն իրեն պահում է այնպես ինչպես նպատակահարմար է նրա փոքրիկ տիրոջը: երեխան իր տիկնիկի հետ ապրում է սեփական և ուրիշի բարոյական և զգացմունքային կյանքը: Տիկնիկը իդեալական ընկեր է, որն ամեն ինչ հասկանում է, խելոք է, լսող, երբեք չի դժգոհում: Յուրաքանչյուր երեխայի մոտ իր տիկնիկի, գազանիկի կամ մեկ այլ խաղալիքի հետ հաստատվում է յուրահատուկ հարաբերություններ: Ապացուցված է, որ րեխաները սիրում և նախընտրում են խաղալ փափուկ և նուրբ խաղալիքներով, որովհետև նմանատիպ խաղալիքները առաջացնում են դրական զգացմունքներ: Պարզվել, որ մարմնի մասերի փոխհարաբերությունները երեխաների մոտ առաջացնում են որոշակի զգացմունքային վիճակ, օրինակ տիկնիկի դեմքի օվալությունը, գազանիկի դնչիկը, փոքրիկ քթիկը, մեծ աչքերը երեխաների մոտ առաջացնում են նուրբ զգացմունքների հոսք: Այն տիկնիկները որոնք նման են մեծահասկաներին (barby) խաղի մեջ տարբեր նշանակություն ունեն: Հիմնականում խաղալիքները անուններով են կնքվում երեխաների կողմից, այն անուններով որոնք հոգեհարազատ են երեխաներին: Տգեղ տիկնիկները խաղի ընթացքում հանդես են գալիս բացասական դերերով: Անհրաժեշտ է նշել նաև բացասական խաղալիքների և նարնց ազդեցություների մասին, որոնք երեխաների մոտ կարող են առաջ բրել որոշակի սադիստական հակումներ: Տղաներին փոքր տարիքում հետաքրքրում են հիմնականում տարբեր տեսակի մեքենաները, զենքերը: 3 տարեկան երեխան իր նոր խաղալիքն անմիջապես ուզում է կոտրել, որպեսզի իմանա թե ինչ կա նրա մեջ: Սակայն հետագայում երեխան խաղալիքի նկատմամբ դրսևորում է հոգատար վերաբերմունք: Համակարգչային խաղերը, որոնք այսօր արդիական են և շեղում են երեխաներին հարկավոր է թողնել երեխային խաղալ նմանատիպ խաղեր 5 տարեկանից հետո: Նմանատիպ խաղերը (հիմնականում պատերազմական թեմատիկայով) երեխայի մոտ ձևավորում են չարություն, սադիզմ, բացասական հակումներ այլ երեխաների նկատմամբ: Յուրաքանչյուր տարիք ունի իրեն բնորոշ խաղն ու խաղալիքը և հարկավոր է մեծահասկաի անմիջական միջամտությունը, որպեսզի երեխան համապատասխան տարիքում խաղա համապատասխան խաղալիքներով, դա էլ կնպաստի ճիշտ և արդյունավետ երեխայի հոգեկան զարգացմանը:
. | Просмотров: 473 | Дата: 30.12.2011 | Комментарии (0)

Հոգեկան հիվանդ ծնողները վտանգ են ներկայացնում երեխաների համար: Այս երեխաները ավելի մեծ վտանգի տակ են հոգեկան հիվանդություններ ունենալու, քան այլ երեխաները: Վտանգը հատկապես մեծ է, երբ ծնողներն ունեն մանյակալ-դեպրեսիվ խանգարում, շիզոֆրենիա, կախվածություն ալկոհոլից կամ այլ թմրանյութերից, դեպրեսիա: Երբ երկու ծնողներն էլ հոգեկան հիվանդ են, երեխայի հիվանդալանու վտանգի գործոնն էլ ավելի է մեծանում: Հիվանդությունը կարող է անցնել երեխային ծնողից, գեների միջոցով: Որոշ դեպքերում վտանգը ներկայանում է ծնողների վարքի կամ տրամադրության մեջ: Հոգեկան խանգարումները կարող են թույլ չտալ ծնողներին շրջապատել իրենց երեխային անհրաժեշտ սիրով և ուշադրությամբ, ինչը շատ կարեւոր է երեխայի նորմալ զարգացման համար: Փոփոխական, անկանխատեսելի ընտանեկան միջավայրը նպաստում է երեխայի մոտ հոգեկան խանգարման ի հայտ գալուն: Հոգեկան հիվանդությունը կարող է վտանգել զույգի ամուսնական կյանքը եւ ծնողական պարտականությունների իրականացումը, ինչն իր հերթին կվնասի երեխային: Որոշ պաշտպանողական կամ դրական քայլեր կարող են նվազեցնել երեխային սպառնացող վտանգի աստիճանը. • երեխաները պետք է իմանան, որ ծնողները հիվանդ են, և նրանք չպետք է իրենց մեղավոր զգան դրանում • ընտանեկան կայուն միջավայր • հիվանդ ծնողների կողմից սիրված լինելու զգացում • երեխայի մեջ բնականորեն կայուն եւ երջանիկ անձնավորության զարգացում • ներքին ուժ և նորմալ հմտություններ երեխայի մոտ • ոչ հիվանդ մեծի հետ առողջ հարաբերություններ • ընկերների առկայություն • հետաքրքրություն և հաջողություններ դպրոցում • այլ արտաքին հետաքրքրություններ երեխայի մոտ • արտաքին օգնություն երեխային՝ բարելավելու ընտանիքի մթնոլորտը (օրինակ՝ ընտանեկան հոգեթերապիա կամ ծնողական պարտականությունների վերաբերյալ դասընթացներ) Երեխաների և դեռահասների, հատկապես նրանց հոգեկան վիճակի և հուզական միջավայրի մասին պետք է տեղեկանան հոգեկան հիվանդ երեխաների հետ աշխատող բժշկական, հոգեկան առողջության և հասարակական ոլորտի մասնագետները: Երեխաներին և դեռահասներին անհրաժեշտ է ուղղել մանկապատանեկան հոգեբույժի մոտ՝ գնահատում անցկացնելու համար: Անհատական կամ ընտանեկան հոգեկան բուժումը կարող է օգնել երեխային առողջ զարգանալ, չնայած ծնողների հոգեկան հիվանդության խնդրին: Մանկապատանեկան հոգեբույժը օգնում է ընտանիքին տանը դրական էլեմենտներ զարգացնել, իսկ երեխայի մեջ՝ բնական ուժ և հմտություններ: Ճիշտ բուժման դեպքում ծնողները կսովորեն պակասեցնել իրենց հիվանդության ազդեցությունը երեխաների վրա: Ցավոք, ընտանիքները, մասնագետները և հասարակությունը հաճախ առավել մեծ ուշադրություն են դարձնում հոգեկան հիվանդ ծնողի վրա և անուշադրության մատնում այդ ընտանիքում մեծացող երեխաներին: Հիվանդ ծնողի հետ գործ ունենալիս կենսական նշանակություն ունի երեխային ուշադրությամբ և աջակցությամբ ապահովելու գործոնը:
. | Просмотров: 504 | Дата: 30.12.2011 | Комментарии (0)

Բռնությունը երեխայի նկատմամբ, դա վերաբերմունք է երեխայի նկատմամբ, երբ երեխան դիտավորյալ ենթարկվում է ֆիզիկական և հոգեկան ճնշման, երբ նրան ենթարկում են մարմնական վնասվածքներ և չեն դադարում շարունակել վնասել երեխային: Փաստ է, որ երեխայի պահվածքը կարող է վկայել այն մասին, թե նա ենթարկվում է բռնության թե, ոչ: Օրինակ. վախ, երբ ծնողը մոտենում է երեխային, երեխայի պասիվ ներփակված պահվածքը, ցանկացած մարդու հետ ֆիզիկական շփումից խուսափելը, վախեցած հայացքը, անբացատրելի փոփոխությունները պահվածքում, փախուստը տանից, մտածված ինքն իրեն վնասելու ցանկությունը և այլն: Երեխայի նկատմամբ բռնություն կարող է կիրառվել ոչ միայն անբարենպաստ այլև բարենպաստ ընտանիքներում: Այստեղ կարևորը ծնողի գործոնն է: Ծնողը երեխային վերաբերվում է ատելությամբ, կիրառում է դաժանություն կարգ ու կանոնին ենթարկելու համար: Ամենահետաքրքիրն այն է, որ հիմնականում դաժան ծեծի ենթարկված երեխան չի խոստովանում, որ դա ծնողն է արել ու չի դիմում բժշկի և օգնություն չի հայցում: Իսկ երբ, երեխան հայտնվում է բացմաթիվ տրավմաներով հիվանդանոցում, ծնողը հիմնականում դա բացատրում է դժբախտ պատահարով: Յուրաքանչյուր 5 տարին մեկ ծնողների կողմից բռնության հետևանքով մահանում են 2-3 հազար երեխաներ, իսկ ամեն օր տանից փախչում են 100 հազար երեխաներ և անօթևանների թիվը գնալով աճում է: Յուրաքանչյուր տարի մոտ 2 հազար երեխա փորձում է ինքնասպանություն գործել: Ցավալի , բայց փաստ է: Երեխան ենթարկվելով բռնության, զգալով ու ապրելով այդ ցավը նա տեսնում է ծնողի ագրեսիվ վերաբերմունքը և ինքն էլ դրսևորում է նույն ծնողի մոդելը: Եթե երեխան դաստիարակվել և մեծացել է նորմալ ընտանիքում, նորմալ պայմաններում, ապա ենթարկվելով բռնության կարծում է, թե իրեն պատժել են և դա ճիշտ է: Բռնության կիրառումը պայմանավորված է բռնություն կիրառողի վերահսկողության բացակայությամբ, մարդկանց չվստահելու, կյանքից դժգոհ լինելու միտումով: Կարծիք կար, որ բռնությունը պայմանավորված է ծնողի հոգեկանով, սակայն ամեն ինչ թաքնված է սոցիալական դաշտում և խաթարվելով ծնող-երեխա փոխհարաբերությունը առաջանում է ագրեսիվ, նեգատիվ դրսևորում երեխայի նկատմամբ, պատճառը տեսնել նրա մեջ և բռնանալ երեխայի դեմ: Ենթարկվելով ֆիզիկական բռնության երեխան ոչ միայն ֆիզիկապես այլև հոգեպես է ընկճվում: Այդ ամենն ազդում է նրա հոգեկան աշխարհի վրա: Յուրաքանչյուր վեճ, կոնֆլիկտ, ծնողի բացասական վերաբերմունք բացասական է ազդում երեխայի մտավոր, ինտելեկտուալ զարգացմանը, կոմպլեքսավորում է երեխային, դարձնելով երեխային չափազանց զգայուն, շուտ խոցվող, ցածր ինքնագնահատականով մարդ: Յուրաքանչյուր ծնող պետք է իմանա թե ինչպես ճիշտ դաստիարակել երեխային, որպեսզի երեխայի “հոգու մահ” չլինի: Այսինքն ծնողը տեր չէ երեխային և հետևապես երեխան ծառա ծնողին: Երեխան պատասխանատու չէ ծնողի արարքների համար և պետք չէ պատասխանատվություն կրի ծնողի մեղավորության, զայրույթի համար: Յուրաքանչյուր հոգեբանական խնդիր , որ կարող է առաջանալ հասուն տարիքում գալիս է մանկությունից:
. | Просмотров: 657 | Дата: 30.12.2011 | Комментарии (0)

Նորածնության շրջանն ընդգրկում է երեխայի կյանքը ծնված օրից մինչև 1-2 ամսական հասակը: Ծնունդը երեխայի օրգանիզմի համար հանդիսանում է մեծ ցնցում` մոր օրգանիզմից նա հանկարծ ընկնում է բոլորովին այլ միջավայր մեծ թվով, երբեմն արագ փոփոխվող գրգռիչներով այնպիսի աշխարհ, որտեղ երեխան պետք է դառնա բանական անձնավորություն: Անմիջապես ծնվելուց հետո սկսում են գործել այնպիսի ռեֆլեքսներ, որոնք ապահովում են երեխայի օրգանիզմի հիմնկան համակարգային աշխատանքը` շնչառությունը, արյան շրջանառությունը և այլն: Կյանքի առաջին օրերին երեխայի մոտ նկատվում է մաշկի ուժեղ գրգռում, աչքերի առաջ արագ շարժումները առաջացնում են աչքերի փակում, ուժեղ լույսի հոսքից առաջանում է բիբի նեղացում և այլն: Սրանք նորածինների ոչ պայմանկան պաշտպանական ռեֆլեքսներն են: Բացի պաշտպանական ռեֆլեքսներից նորածինների մոտ դիտվում են նաև կողմնորոշման, սննդառական ռեֆլեքսները, օրինակ փնտրելու ռեֆլեքսը, երբ նորածնի բերանի անկյունին թեթևակի շփումից ստորին շրթունքը իջնում է ներքև, գլուխն ու լեզուն թեքվում են դեպի գրգռիչները, կամ ծծելու ռեֆլեքսը, երբ ստերիլ ծծակը դնում են նորածնի բերանը, նա ծծում է: Այս ռեֆլեքսը պահպանվում է մինչև 1 տարեկան հասակը: Օրինակ շատ կարևոր է Բաբկինի ռեֆլեքսը, երբ երեխայի ափի մեջ մեծ մատով սեղմելիս նա ծալում է մատները, բացում բերանը և գլուխն ուղղում դեպի կրծքավանդակի միջին գիծը: Ռեֆլեքսի բացակայությունը կամ թուլությունը վկայում են երեխայի կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման մասին: Ռեֆլեքսները շատ են ու բոլոր ռեֆլեքսներն ապահովում են երեխայի կյանքի գոյատևումն ու հոգեկանի զարգացումը: Երեխայի կարևոր առանձնահատկությունն այն է, որ նրա տեսողությունը և լսողությունը զարգանում է շատ ավելի արագ, քան մարմնական շարժումների զարգացումը: Մյուս առանձնահատկությունն այն է, որ նա տարբերվում է կենդանու ձագից նրանով, որ կենդանու մոտ առաջինը զարգանում է շարժումները: Տեսողության և լսողության զարգացումը իրականացվում է նյարդային համակարգի զարգացման հիման վրա: Հատկապես գլխուղեղի շնորհիվ, իսկ նորածնի գլխուղեղը կշռում է 350-400 գրամ և կազմում է հասուն մարդու գլխուղեղի ¼ մասը, չնայած նրան, որ նրանցում նյարդային բջիջների քանակը հավասար է: Հոգեկան պրոցեսների ընթացքի առանձնահատկությունները և նրանց զարգացումը որոշում են երեխայի կյանքի հասարակական և անհատական պայմաններով: Երեխայի զարգացումը ընթանում է անընդհատ և այդ ընթացքում էլ ձևավորվում է անձը: Երեխայի հոգեկան զարգացման գործում մեծ տեղ ունեն, ժառանգականությունը, արտաքին միջավայրը, ուսուցումն ու դաստիարակությունը: Իր ծննդայան օրվանից երեխան հարաբերությունների մեջ է մտնում արտաքին աշխարհի,մարդկանց ու իրեն շրջապատող առարկաների ու երևույթների հետ, որոնք ստեղծվել են նախորդ սերունդների կողմից: Երեխան մեծերի ղեկավարությամբ իր ակտիվ գործունեությամբ սկսում է աստիճանաբար տիրապետել այն հասարակական փորձին, որ մարդը մշակել է իր պատմական զարգացման ընթացքում, որի հիման վրա ընթանում է երեխայի հոգեկանի ձևավորման ակտիվ զարգացումը: Արտաքին միջավայրը երեխայի վրա ազդում է ոչ անմիջական և ոչ էլ ուղղկի ձևով: Այն ընկալվում է մանկան ներաշխարհի մեջ բեկվելու, այդ ներաշխարհի որոշակի ազդեցությունը կրելու ճանապարհով: Երեխայի հոգեկան ներաշխարհը ձևավորվում է արտաքին ներգործությունների ազդեցության տակ բնական և սոցիալական իրական պայմաններում: Երեխան ծննդյան օրվանից օժտած է բարձրագույն նյարդային գործունեության մի քանի բնածին առանձնահատկություններով, որոնք նրան հնարավորությունեն տալիս անհրաժեշտ կենսաբանական հարաբերություններ հաստատելու իր գոյությունն ապահովելու շրջապատող աշխարհի հետ: Արտաքին աշխարհի և մեծերի հետ շփվելը պայմաններ է ստեղծում երեխային նոր նյարդային կազմավորումների ձևավորման համար, որոնք նրա զարգացման պրոցեսում կատարելագործվում են և նպաստում ու նախապայմաններ ստեղծում հոգեկան զարգացմն համար:
. | Просмотров: 1790 | Дата: 30.12.2011 | Комментарии (0)

Երեխայի սոցիալական խաթարումների (սոցիապաթոգենեզի) ակունքները նախ պետք է փնտրել մանկության շրջանում, որոնք արտահայտվում են մանկական կամակորության, մանկական նեգատիվիզմի, մանկական ագրեսիայի տեսքով։ Դրանք իրար հետ փոխկապակցված են և աստիճանաբար մեկը վերաճում է մյուսի։ Կամակորությունը արտահայտվում է նրանում, որ երեխան ընդդիմանում, դիմադրում է մեծահասակների պահանջներին, չի լսում նրանց խորհուրդները և իր նպատակին է հասնում լացով, ոտքերի դոփյունով։ Հաճախ կամակորությունները վեր են ածվում վարքի սովորական ձեերի, որի օգնությամբ երեխան կարողանում է հասնել իր պահանջմունքների բավարարմանը։ Մանկական նեգատիվիզմը (անտեսում) պաշտպանական ռեակցիա (հակազդում) է այն արտաքին՝ մեծահասակների ազդեցությունների նկատմամբ, որոնք հակասում են երեխայի պահանջմունքների բավարարմանը։ Նեգատիվիզմը արտահայտվում է երեխայի գռեհկության կոպտության, կամակորության, ինքնամփոփության, հոգեբանական օտարացման (հեռացման) մեջ։ Մանկական ագրեսիան (հարձակում) այն ճնշող, բռնի գիտակցական կամ անգիտակցական գործողություններն են, որոնց նպատակը ուրիշին կամ ինքն իրեն վնասելն է։ Դա անհաջողության, ցանկալիին չհասնելու նեգատիվ պաշտպանական ռեակցիա է, որը երեխային օգնում է «դիմանալու և իր համար դժվար, կոնֆլիկտային իրավիճակներում և «ամեն գնով» (անկարգ վարքով, խեղկատակությամբ և այլն) հաստատել իրենը։ Վարքի այս դրսևորումները բնորոշ են շատ երեխաների (մեկի մոտ՝ մի քիչ ավել, մյուսի մոտ՝ մի քիչ պակաս), որը բնավ էլ չի նշանակում, որ հետագայում անձի վարքը անոմալ զարգացում կունենա։ Եթե դրանք ժամանակին չեն հաղթահարվում, ապա դառնում են բնավորության գիծ, անձնային որակ, ապա դառնում են հոգեբանական նպաստավոր պայման անձի սոցիալական խաթարումների համար։
. | Просмотров: 510 | Дата: 26.12.2011 | Комментарии (0)

Օտարացումը անձնային դիրքորոշում է,հասարակական օրենքները չիմանալու հետևանքով, այդ հասարակության մեջ գոյատևման մեխանիզմներ չունի և երեխան ունի իրենից օտար զգացում: Հոգեբանության մեջ դա կոչվում է դեպրիվացիա` մարդը դառնում է անզգա, իջնում է հուզական մակարդակը: Ծնվելիս երեխան մորից բաժանվում է ֆիզիկապես, սակայն մոր և երեխայի ֆիզիոլոգիական կապը պահպանվում է: Հայտնի է, որ հաղորդակցման առաջին շրջանը նորածնությունից մինչև 1 տարեկան ժամանակահատվածն է, և այդ ժամանակ աշխատում է միայն հուզական շփումը: Հոգեբանական օտարացումը դրսևորվում է մի քանի ձևով. . հուզական հարաբերությունների միակողմանի և երկկողմանի խաթարում . նեգատիվ դիրքորոշում երեխայի անձի նկատմամբ . երեխայի հոգեբանական օտարացում իր ընկերներից, շրջապատից . նեգատիվ վերաբերմունք դպրոցում` մանկավարժի կողմից: Սկզբնական շրջանում խաթարվում է հուզական, ջերմ, մտերիմ հարաբերությունները և ձևավորվում է նեգատիվ, բացասական վերաբերմունք: Հոգեբանական օտարացումը կարող է նպաստել երեխայի վարքագծի շեղումների: Ընտանիքը սոցիալական այլ խմբերից տարբերվում է նրանով, որ այստեղ ձևավորվում են դրական կամ բացասական սիմբիոզը: Այստեղ է ծնվում կապվածություն, պաշտպանվածություն, վստահություն : Այս ժամանակ երեխայի վարքում հայտնաբերվում է անպաշտպանվածություն և տագնապայնություն: Եթե այդ շփումը չի իրականացվում, հաղորդակցումը այլ մարդկանց հետ պահանջմունք չի դառնում: Դեպրիվացիան կարող է լինել արտահայտված կամ թաքնված: Բացահայտ դեպրիվացիան ուղեկցվում է դաժանությամբ, ծեծով, ստորացմամբ, վիրավորանքով, խնամքից զրկելով:Պատահում է, որ երեխային երեսով են տալիս մի կտոր հացը: Սա հանցագործություն է: Այս դեպքում երեխան դաժանանում է, դառնում է ցինիկ, լկտի, կոպիտ, ագրեսիվ, հուզականորեն խուլ: Այստեղ բացասական գործոնը իշխող մայրն է: Այս ֆենոմենի ազդեցության տակ կարող է երեխայի մոտ դրսևորովել բազմապիսի ենթագիտակցական, բացասական նորագոյացումներ: Հանցագործ դեռահասների 78.2 %-ը ծնողական ջերմության պակաս են զգացել: Պեպրիվացիան` իշխող մոր և ենթարկվող հոր ազդեցության տակ գտնվող երեխաներրը կարող են դրսևորվել որպես որսորդ, այսինքն սկզբում մոտենում է հոր պես, մոր կամքին չհակառակվող անձնավորություն: Քանի որ նա ընդունել է այս կերպարը, նա ընտրում է հիմնականում մոր նման կին: Իշխող մոր ֆենոմենը կարող է ուրիշ մեխանիզմն ձևավորել և տղան դառնալ բռնարարք որսորդ: Նման ընտանիքում մեծացած տղամարդը կարող է մթության մեջ հարձակվել որևէ կնոջ վրա և բռնության ենթարկել:
. | Просмотров: 991 | Дата: 26.12.2011 | Комментарии (0)

Ընտանիքում շատ դեպքերում դաստիարակչական ազդեցությունները չեն տալիս ցանկալի արդյունք, և որոշ դեպքերում ծնողների՝ իրենց կարծիքով ճիշտ դաստիարակությունը բոլորովին այլ, անսպասելի արդյունքի է հանգեցնում: Սա բնականաբար, ունի իր պատճառները: Ընտանիքում սխալ դաստիարակության պատճառները կարող են կապված լինել մի շարք խնդիրների հետ: 1. Ծնողական զգացմունքների ոլորտի ընդարձակում: Սա կարող է կապված լինել ծնողներից մեկի բացակայության հետ, երբ այն բոլոր զգացմունքներն ու էմոցիաները, որոնք նախատեսված էին բացակայող ամուսնու համար, ուղղվում են երեխային: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա դրական երևույթ է, երեխան այս պարագայում առավել սիրված ու գնահատված կարող է լինել, սակայն դա այդպես չէ, ուստի այս պարագայում ի հայտ է գալիս ամեն կերպ երեխային պաշտպանելու ձգտում, և երեխային զրկում են առավել ազատ, ինքնուրույն կյանք վարելու հնարավորությունից: 2. Դեռահասի մեջ մանկական որակների նախապատվությունը: Շատ դեպքերում, երբ ծնողները տեսնում են, որ իրենց երեխան մեծանում է, վախենում են նրանից հեռանալուց, որի արդյունքում նրանք ամեն կերպ երեխաների մեջ սերմանում են մանկական որակներ, որն էլ հատկապես դեռահասության տարիքում կարող է հանգեցնել ծնող–երեխա հարաբերությունների խաթարմանը, քանի որ դեռահասները ավելի շատ ձգտում են մեծահասակին բնորոշ որակներ ձեռք բերել ու համապատասխան գործունեություն ծավալել: 3. Ծնողների դաստիարակչական անվստահությունը: Շատ ծնողներ, հատկապես առաջին երեխայի ժամանակ, հիմնականում շատ անվստահ են լինում՝ վախենալով սխալ դաստիարակել իրենց երեխային, որի արդյունքում անվճռականություն են ցուցաբերում, և ի հայտ են գալիս մի շարք բացթողումներ, և երբ երեխան արդեն սկսում է զգալ ծնողի անվստահությունը դաստիարակության գործում, սկսում է մանիպուլյացիայի ենթարկել սեփական ծնողին, որն էլ, բնականաբար, հիմք է ստեղծում համապատասխան բացասական վարքագծի ձևավորմանը: 4. Երեխային կորցնելու ֆոբիա: Ծնողները հաճախ գտնվում են վախի, սարսափի մեջէ մտածելով, թե կկորցնեն իրենց երեխաներին, որը մեծ մասամբ կարող է պայմանավորված լինել երեխաների որոշ խրոնիկ հիվանդությունների, հաճախակի հիվանդանալու, սնոտիապաշտության (երազներ, աչք և այլն) հետ, որի արդյունքում երեխաներին թույլ են տալիս նույնիսկ անթույլատրելին, միայն թե երեխան իրեն լավ զգա, որը երեխայի մոտ հանգեցնում է եսասիրության, կամակորության և այլ բացասական որակների ձևավորմանը: 5. Սեփական ոչ ցանկալի որակների պրոյեկտումը երեխայի վրա: Այս դեպքում ծնողները երեխային շատ խիստ են վերաբերվում: Սրա պատճառն այն է, որ ծնողները երեխաների մեջ տեսնում են այնպիսի որակների առկայություն, որոնք կան իրենց մեջ, բայց դա իրենք ամեն կերպ քողարկում են ու վախենում են երեխայի մեջ դրանց առկայությունից: 6. Դաստիարակության ոլորտում ամուսինների միջև կոնֆլիկտների առկայություն: Այս դեպքում ծնողները երեխայի դաստիարակության հարցում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, երեխայի դաստիարակությունը անընդհատ բախումների առիթ է հանդիսանում, որի արդյունքում էլ կարելի է ասել՝ երեխան չի դաստիարակվում, ուստի չի կողմնորոշվում, թե ծնողներից որն է ճիշտ, և մնում է բարձիթողի վիճակում: Սրանք սխալ դաստիարակության պատճառների մի մասն են միայն, և եթե յուրաքանչյուր ծնող ինքն անձամբ թեկուզ մեկ անգամ խորությամբ մտածի իր սեփական դաստիարակչական ներգործությունների մասին, վերլուծի, կշռադատի սեփական քայլերը, ապա անպայման կգտնի այն պատճառը, այն սկզբնաղբյուրը, որը հանգեցրել է սեփական երեխայի սխալ դաստիարակությանը և վարքի շեղումներին:
. | Просмотров: 570 | Дата: 26.12.2011 | Комментарии (0)

Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz