|
Доска объявлений
В разделе объявлений: 7 Показано объявлений: 1-7 |
|
Պարզվում է, որ ընտանիքը երջանկացնելու համար, շատ փոքր ջանքեր են հարկավոր՝ ամսվա մեջ գոնե 5 անգամ հավաքվել և ընթրել: Եվ այդ ընթացքում անջատել հեռուստացույցը:Կանզասից Լիզա և Մայք Նիկկելները, ունեն հետևյալ կանոնը՝ ամեն երեկո, ընթրիքի ընթացքում, նրանք և նրանց երեք երեխաներից ամեն մեկը պատմում են երկուական պատմություն՝ օրվա ընթացքում տեղի ունեցած ամենադրական և ամենաբացասական իրադարձությունների մասին: Շատ բա՞րդ է: Բայց գոնե խոսակցությունը դուրս է գալիս բան տափակության՝ "Ո՞նց ես: Ոչինչ", շրջանակներից:
"Մենք երբեք չենք տալիս այնպիսի հարցեր, որոնց հնարավոր է պատասխանել այո կամ ոչ",- ասում է ընտանիքի գլուխը՝ Մայքը,- "Զրույցը պետք է կազմակերպել այնպես, որ արտահայտվելու ցանկություն առաջանա": Իրենք էլ այդ մասին չկասկածելով, Նիկել ամուսինները գործնականում կիրառում են Կանզասի համալսարանի հոգեբան Բարբարա Կեռռի (Barbara Kerr) հիմնական խորհուրդները, ով տարիներ շարունակ ուսումնաիրել է երջանիկ ընտանիքների հոգեբանությունը:
Բոլոր երջանիկ ընտանիքները, միանման երջանիկ են:
Բարբարա Կեռռի հետազոտությունները ապացուցել են այն, ինչի մասին Տոլստոյը գրել էր դեռևս 120 տարի առաջ՝ բոլոր երջանիկ ընտանիքները, միանման երջանիկ են: Եվ այդ "միանմանությունը" հետևյալում է՝
Բոլոր երջանիկ ընտանիքները ունեն շփման համար երեկոյան ընթրիքի միասին հավաքվելու տրադիցիան: Շփվել կարելի է կամայական թեմայով՝ քննարկել նորությունները, օրվա իրադարձությունները, կամ էլ այնպես, ինչպես արվում է Նիկկել ընտանիքում: Կա միայն երկու պայման՝ համաձայն "Ընտանեկան ճաշերի զարմանալի ուժը" գրքի հեղինակ, հոգեբան, հետազոտող Միրիամ Վայնշտեյնի (Miriam Weinstein), ընթրիքի այսպիսի "հավաքույթները" չպետք է լինեն շաբաթական 5 անգամից պակաս: Իսկ այդ ընթացքում հեռուստացույցը պետք է անջատել: Եթե դուք ընթրիքի ընթացքում տարված եք հեռուստացույցի էկրանին տեղի ունեցող սերալական կրքերով, ապա զրույցը չի ստացվի:
Միասնական ընտանեկան ընթրիքների առավելությունները հսկայական են, համարում է Բարբարա Կեռռը: Առաջին հերթին դա օգնում է երեխաներին տիրապետել լեզվին: Նրանք իհարկե պետք է գիրք կարդան, սակայն նրանց հետ անհրաժեշտ է նաև զրուցել՝ իսկ երբ դա անել, եթե ոչ ընթրիքի ընթացքում: Երկրորդ հերթին, այսպիսի ընտանեկան ընթրիքները, ընտանեկան միասնականության զգացմունք են տալիս: Նույնիսկ եթե ընթրիքի ընթացքում քննարկվում են տհաճ իրավիճակներ, ընտանիքի անդամների մոտ համոզվածություն է առաջանում, որ միասին հնարավոր է հաղթահարել դժվար ժամանակները:
Որերորդ անգամ ապացուցված է՝ երջանկությունը փողի մեջ չէ:
Երջանիկ ընտանիքները ունեն ուրիշ առանձնահատկություն ևս: Հետաքրքրաշարժ է, որ դա կապված չէ ոչ ընտանիքի տնտեսական ստատուսի, ոչ հասարակության մեջ դերի, ոչ էլ ընտանիքի անդամների կրոնական կամ էթնիկական պատկանելիության հետ:
Բացի երեխաների խնամքի հետ կապված գործերից, ընտանիքի մայրը և հայրը, երջանիկ ընտանիքներում, անպայման ունենում են իրենց անձնական հետաքրքրությունները: Այսպես՝ Նիկկելների ընտանիքում, Մայքը երբեմն գնում է ընկերների հետ ֆուտբոլ խաղալու: Իսկ Լիզան համարում է, որ "երեխաներին միայն օգտակար է, որ հասկանան, որ ծնողները իրենց պատճառով, չեն հրաժարվում իրենց հետաքրքրություններից":
Երջանիկ ընտանիքի ամեն անդամ, տանն ունի իր անկյունը, որտեղ նա կարողանում է մենակ մնալ: Եվ կա տեղ, որտեղ ընտանիքը ավանդաբար հավաքվում է՝ սովորաբար դա խոհանոցն է:
Երջանիկ ընտանիքները ունեն շատ քիչ կոշտ կանոններ: Եվ ինչքան քիչ՝ այնքան լավ: "Դժբախտ ընտանիքներում, կանոնը հորինվում է ամեն մանրուքի համար",- համարում է Կեռռը:
Երջանիկ ընտանիքներում, երկու ծնողն էլ աշխատում են՝ կարևոր չէ, գրասենյակում, թե տանը: Երեխաներին թույլ է տրվում իրենց վրա պատասխանատվություն վերցնել՝ հատկապես տնից դուրս: Նույնիսկ դեռահաս տարիքում, նրանք հաճախ ճանապարհորդում են միայնակ:
Եվ, դե իհարկե, երջանիկ ընտանիքները, ինչպես նաև կամայական ուրիշ ձևի ընտանիք, չի գոյատևում առանց կոնֆլիկտի՝ սակայն, անկախ կոնֆլիկտի սրությունից, ընտանիքի բոլոր անդամները համոզված են՝ ընտանիքը չի քայքայվի:
. |
Просмотров: 691 |
Дата: 30.12.2011
|
|
Երեխաների հոգեբանական հավասարակշռությունը հիմնականում կախված է ծնողներից: Երեխայի մանկության ընթացքում ամենաուժեղ ազդեցությունը թողնում են ծնողները:
Այդ իսկ պատճառով կարևորվում է ծնողների հոգեկան հավասարակշռությունը: Ամենակարևոր բանը, որ երեխան կարող է ստանալ` դա այն համոզմունքն է, որ ծնողները սիրում են իրեն և պատրաստ են միշտ օգնել:
Սկզբնական շրջանում ծնողները իրենց սերը պետք է ցույց տան համբերատարություն դրսևորելով: Երեխայի կյանքի առաջին երկու տարիներին ավելի ճիշտ կլինի սերն արտահայտել նրա հետ մշտական ֆիզիկական շփման ձևով: Փոքրիկին պետք է գրկել, գուրգուրել, խոսել նրա հետ:
Անհրաժեշտ է զբաղվել փոքրիկի հետ, ժամանակ հատկացնել նրան, քանի որ դա երեխայի համար ավելի օգտակար է, քան ցանկացած խաղալիք, քաղցրավենիք կամ որևէ այլ բան նվիրելը:Երեխան ավելի երջանիկ կլինի տեսնելով ծնողների` միմյանց նկատմամց փոխադարձ սերը, հարգանքը:
Երբ չկա այդ սերը, հարգանը և ընտանիքում մշտապես վեճեր ու կոնֆլիկտներ են ապա երեխայի բարոյահոգեբանական զարգացումը նորմալ չի կայանա և երեխան կարող է մեծանալ որոշակի կոմպլեքսներով:
Ծնողներն ունեն որոշակի պահնջներ երեխայի նկատմամբ, որոնք երեխաները կատարում են ` գիտակցելով պահանջի իմաստը: Այդ պահանջները ներկայացվում են առանց որևէ որոշակի հիմնավորման և երբ երեխային ոչ մի պահանջն չի ներկայացվում, այսինքն երեխան անում է այն ինչ ուզում է այս դեպքում երեխան շփման հմտություններ ձեռք չի բերում և նրա համար սոցիալական միջավայր մտնել դժվար է:
. |
Просмотров: 847 |
Дата: 30.12.2011
|
|
Ընտանիքը բաց համակարգ է և այն անընդհատ ենթարկվում է շրջապատին, փոփոխվող ազդեցություններին:
Իր ներքին ներդաշնակությունը ապահովելու համար նա պետք է ապահովի 3 կարևոր գործնթացների ներդաշնակությունը`
1. Ասիմիլացիայի - այն ապահովում է ընտանիքի ներքին կայունությունը:
2. Ակոմոդացիայի - այն ապահովումէ նորի մուտքը ընտանիք առանց հնին վնասելու:
3. Ադապտացիայի - արդյունքում ապահովում է ադապտացիայի գործընթացը:
Այն զույգերը որոնք կարողացել են ստեղծել մտերմիկ փոխհարաբերություններ առանց վնասելու իրենց ինքնուրույնությունը և "Ես"-ին կարող են նույն հաջողությամբ արդյունավետ կատարել ծնողների դերը:
Անցումը ծնողական դերին սկսում է երեխա ունենալու ցանկությունից: Տվյալ դեպքում կնոջ զգացմունքները ավելի շատ են ամբիվալենտ(տարբեր) քան տղամարդկանցը:
Կանայք ավելի շատ փոփոխություն են մցնում իրենց կենսակերպի մեջ քան տղամարդիկ:
Ծնողական դերին անցումը շատ հաճախ լինում է զուտ կոնկրետ մշակույթի ազդեցության տակ: Քանի որ ծնողի դերը որոշակի սահմանափակումներ է մցնում անձի կյանքում:
. |
Просмотров: 1295 |
Дата: 25.12.2011
|
|
Ցանկացած ընտանիքում վեճերն ու կոնֆլիկտներն անխուսափելի են, եթե չկան վեճեր նշանակում է ընտանիքում տիրում է սառը պաշտոնական հարաբերություններ:
Ընտանեկան վեճերն իրենց բնույթով կարող են լինել պերմանենտ (անընդհատ): Նման ընտանիքները հիմնականում լինում են քրեածին, կոնֆլիկտածին, ամբարենպաստ ընտանքիներ:
Վեճերի ժամանակ գլխուղեղի կեղևում առաջանում է օպտիմալ գրգռման օջախ, որը կարող է ընդգրկել ահռելի ու ավելի կետերի տարածք:
Այս դեպքում մարդը կորցնում է ինքնատիրապետումը, դիմացինին լսելու ունակությունը և վեճը վերածվում է կոնֆլիկտի: Ցանկացած վեճի հիմքում ընկած է անհատականության երևույթը, այսինքն անհատականը:
Մարդը աշխատում է հնարավորինս վիրավորելով դիմացինին բարձրացնել "Ես"-ի արժեքը: Կոնֆլիկտի հիմնական պատճառը անձնավորության որևիցե պահանջմունքի չբավարարված լինելն է: Սկսած ֆիզիկական, կենսաբանական, ֆիզիոլոգիականից մինչև հոգևոր պահանջմունքները:
Կոնֆլիկտների մեխանիզմը հասկանալու համար անհրաժեշտ է առանձնացնել պատկերացումների 3 համակարգ`
1. էգոցենտրիկ համակարգ - որի հիմքում ընկած է սեփական Ես-ը, այլ մարդիկ կամ առարկաները հանդես են գալիս որպես կամ օգտակար գործիք կամ խոչընդոտ:
2. Այլետորոցենտրիկ համակարգ - կենտրոնում ընկած է ուրիշը:
3. Սոցիոցենտրիկ - հիմքում ըմկած է մեկը:
Ընտանիքի համար ճգնաժամային շրջաններն են`
1. Միմյանց հարմարվելու փուլ`ամուսնական կյանքի առաջի տարին է, երբ ձեվավորվում է նոր որակի հարաբերություններ, նոր հոգևոր արժեքներ:
2. Երեխա ունենալու փուլ` երեխաների ծնունդը բարդացնում է ամուսինների մասնագիտական աճի հնարավորությունները, քիչ ժամանակ է տրամադրվում անձնական գրավիչ գործունեությանը (հոբբի), կնոջ հոգնածության պատճառով, կապված երեխայի խնամքի հետ, ժամանակավոր սեռական ակտիվության նվազումը:
3. Բախման փուլ` երեխաների դաստիրակության վերաբերյալ ամուսինների և նրանց ծնողների հայացքների, տեսակետների բախումը:
4. Միապաղաղության, կամ միջին ամուսնական տարիքի փուլ` այս շրջանը երբեմն անվանում են նաև զգացմունքների հագեցվածության փուլ, կամ քաղցի շրջան:
5. Իվոլուցիոն, կամ միայնակության զգացման փուլ: Այս շրջանը համարվում է18-ից 24տարի համատեղ կյանքից հետո, որը հաճախ համընկնում է ինվոլուցիոն շրջանի հետ: Կարող է ձեւավորվել միայնակության զգացում` կապված երեխաների հեռանալու հետ: Այս փուլում հսկայական նշանակություն ունեն արտաքին գործոնները` նյութական վիճակի վատթարացումը, աշխատանքի անցնելու անհնարինությունը, սեփական բնակարանի բացակայությունը և այլն:
Ընտանեկան անբավարարվածության վիճակն առաջանում է կոնֆլիկտային իրավիճակների արդյունքում, որոնցում դրսեւորվում է տարաձայնություն տվյալ անհատի վերաբերյալ, սպասումների և նրա իրական կյանքի միջև: Կոնֆլիկտից կոնֆլիկտ, կուտակվելով, այսպիսի անբավարարվածությունը արտահայտվում է հուզական պոռթկումներում և հիստերիկ դրսեւորումներում, որոնց հաճախականացումը կարող է լրջորեն խաթարել ընտանիքի ամրությունը:
Ճնշող մեծամասնությամբ, պատճառները, որոնք հանգեցնում են ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակի, առաջ են բերվում սոցիալական գործոններով:
. |
Просмотров: 695 |
Дата: 25.12.2011
|
|
Անձի, անհատի կայացումը, սոցիալականացումը սկսվում են ընտանիքում։
Նորմալ պայմաններում ծնողների վարքը ընթանում է 3 մոդելներով.
1. Ծնողի վերահսկողության մոդելն է, երբ ծնողը ուշադիր է բարյացակամ վերաբերմունք ունեն երեխայի նկատմամբ, բայց նաև հսկում են երեխային և որոշակի պահանջներ ներկայացնում, կատարում են երեխայի ցանկությունները, բայց ունեն իրենց հստակ ուղղվածքությունը և բացատրում են երեխային իրենց պահանջների իմաստը: Այս երեխաների մոտ արտահայտվում են բարձր մակարդակի ինքնուրույնություն, հետաքրքրասիրություն, ընկերասիրություն, շրջապատում կողմնորոշվելու կարողույթուն:
2. Ծնողի գերիշխման մոդելն է , երբ ծնողները խիստ են, պատժում են, համարյա քիչ են շփվում երեխայի հետ, երեխան իր սեփական կարծիքն արտահայտելու իրավունք չունի: Այս ընտանիքը երեխային օտարելու հնարավորություններ է ստեղծում և նման ընտանիքում երեխայի սոցիալականացումն անհնար է: Այս երեխան շատ ցածր ինքնագնահատական ունի, չի վստահում մարդկանց և ինքնամփոփ է:
3. Ներողամտության մոդել, երբ ծնողները ներողամիտ են, պահանջկոտ չեն, ընտանիքը առանձնապես չի զբաղվում երեխայի դաստիարակությամբ: Այս երեխաների մոտ շատ ցածր ինքնատիրապետում կա, ինքնավստահությունը շատ ցածր մակարդակի վրա է: Այսպիսի ընտանիքում մեծացող երեխան արագ անկախանում է, որովհետև բարձիթողի է, ազատ: Չունեն հետաքրքրություններ, նրան զգում են որ բեռ են ընտանիքի համար:
. |
Просмотров: 1040 |
Дата: 25.12.2011
|
|
Ընտանքիը ամուսնության, ազգակցության կամ որդեգրման վրա հիմնված մարդկանց փոքր խումբ, որն ապրում է մի հարկի տակ և վարում է ընդհանուր տնտեսություն: Ընտանիքի անդամները սովորաբար միմյանց հետ կապված են զգացմունքային կապերով, միմյանց նկատմամբ զգում են փոխադարձ պատասխանատվություն: Ընտանքիը նաև սոցիալական ինստիտուտ է, այսինքն` մարդկանց փոխհարաբերությունների կայուն ձևը, որի շրջանակներում իրականացվում է մարդկանց առօրյա կյանքի հիմնական մասը սեռական հարաբերություններ, մանկածնություն և երեխաների սկզբնական սոցիալականացում, կենցաղային խնամքի, կրթական և բժշկական սպասարկման նշանակալի մաս և այլն:
Առավել տարածված տիպը նուկլեար ընտանքին է (լատ. nucleus - կորիզ), որը բաղկացած է ամուսինների մեկ զույգից` երեխաներով կամ առանց երեխաների:
Նուկլեար ընտանքիը կարող է լինել նաև լրիվ կամ ոչ լրիվ` բաղկացած մեկ ծնողից և երեխաներից: Ընտանքիը դառնում է ոչ լրիվ ամուսնալուծության, այրիանալու, միայնակ մայրության հետևանքով:
Եթե ընտանքում ամուսնական զույգից և նրանց երեխաներից բացի կան այլ ազգականներ, ապա այն կոչվում է ընդլայնված ընտանիք կամ գերդաստան:
Ընտանեկան հարաբերությունների հիմքում ընկած է ընտանիքի պատմական զարգացումը: Այսինքն այն զարգանում է պարզից դեպի բարդ, մայր իշխանությունից դեպի հայր իշխանություն, պոլիգամիայից դեպի մոնոգամիա:
Ընտանիքը դասակարգվում է ըստ դունկցիաների և ըստ կառուցվածքի:
1. Էնդոգամիա կամ էկզոգամիա- էնդոգամիա ամուսնություն միևնույն սոցիալական շերտի միջև, էկզոգամիա` հասարակության տարբեր շերտերի միջև ամուսնություն:
2. Պոլիգամիա, մոնոգամիա և հերթափոխվող մոնոգամիա - պոլիգամիան դա բազմամուսնությունն է, այսինքն` պոլիանդրիա (մեկ կին մի քանի տղամարդ) և պոլիգիմիա (մեկ տղամարդ, մի քանի կին): Մոնոգամիան դա մենամուսնությունն է` մեկ կին, մեկ տղմարդ և հերթափոխվող մոնոգամիան դա կոնկրետ ժամանակաշրջանում ապրում են մեկի հետ, հետո ամուսնալուծվում և նորից են ամուսնանում:
3. Ավանդական հայրիշխանություն ,ավանդական մայրիշխանություն , նեոհայրիշխանություն (նոր), նեոմայրիշխանություն և էգալիտար ընտանիք (հավասար իրավունքներով ընտանիք):
Ավանդական հայրիշխանություն- հին ավանդական ընտանքին է, որտեղ ընտանիքի գլուխը ամենամեծ տղամարդն է:
Նեոհայրիշխանություն- երբ տղամարդն իր վար է կրում բոլոր տնտեսական խնդիրները, մշակում է ընտանիքի հեռանկարային պլանը, իսկ կինը լուծում է կոնկրետ մասնավոր խնդիրներ և ապահովում ընտանիքի բարոյահոգեբանական կայունությունը:
Էգալիտար- երբ բոլոր իրավունքները հավասար են:
4. Լրիվ ընտանիք, կիսատ և ֆունկցիաների առումով կիսատ ընտանիք:
Լրիվ ընտանիքի մոդելն արդեն իսկ պարզ է, իսկ երկրորդ խմբի ֆունկցիաների առումով ընտանիքի տեսակներն են` նորմալ, բարենպաստ, անբարենպաստ և այն ընտանիքները, երբ ամուսինները ամուսնական կյանքով բավարարված են կամ որևէ մեկը բավարարված չէ:
Ընտանիքը բաց համակարգ է և այն անընդհատ ենթարկվում է շրջապատին, փոփխվող ազդեցություններին:
Իր ներքին ներդաշնակությունը ապահովելու համար նա պետք է ապահովի 3 կարևոր գործնթացների ներդաշնակությունը`
1. Ասիմիլացիայի - այն ապահովում է ընտանիքի ներքին կայունությունը:
2. Ակոմոդացիայի - այն ապահովումէ նորի մուտքը ընտանիք առանց հնին վնասելու:
3. Ադապտացիայի - արդյունքում ապահովում է ադապտացիայի գործընթացը:
Ճգնաժամային ընտանիք - հետաքրքրությունների և պահանջմունքների հակադրությունները կրում են սուր բնույթ և ներառում է ընտանիքի կենսագործունեության կարևորագույն ոլորտը, այսինքն` կոնֆլիկտի համար ազդակ կարող են դառնալ բոլոր վերոհիշյալ պատճառները: Ամուսինները զբաղեցնում են անհանդուրժողական, աններողամիտ, և նույնիսկ թշնամական դիրք մեկը մյուսի նկատմամբ, չհամաձայնվելով ոչ մի զիջման: Ճգնաժամային ամուսնական միությունների թվին կարելի է դասել նաև այն ընտանիքները, որոնք քայքայվում են, կամ գտնվում են փլուզման եզրին:
Կոնֆլիկտային ընտանիք - ամուսինների միջև առկա են մշտական ոլորտներ, որոնցում իրենց հետաքրքրությունները բախվում են, առաջ բերելով ուժեղ և շարունակական բացասական հուզական վիճակներ:Սակայն ամուսնությունը կարող է պահպանվել ուրիշ գործոնների շնորհիվ, ինչպես նաեւ զիջումների եւ կոն ֆլիկտների փոխզիջումային լուծումների միջոցով:
Պրոբլեմային ընտանիք - սրան բնորոշ են դժվարությունների տևական գոյությունը, որն ընդունակ է զգալի հարված հասցնել ամուսնության կայունությանը: Այսպիսի ընտանիքներում հավանական է փոխհարաբերությունների սրացում, ամուսիններից մեկի, կամ երկուսի մոտ էլ հոգեկան խանգարումների դրսեւորում:
Նևրոտիկ ընտանիք - այստեղ հիմնական դերը խաղում են այն գործոնների կուտակումը, որոնք հանգեցնում են հոգեբանական դժվարությունների: Ամուսինների մոտ նկատվում է բարձր տագնապայնություն, քնի խանգարում, ցանկացած առիթով հուզական դրսևորումներ, բարձր ագրեսիվություն և այլն: Ամուսինների կոնֆլիկտային վարքը կարող է դրսեւորվել գաղտնի, քողարկված և բաց ակնհայտ ձևերով:
. |
Просмотров: 2082 |
Дата: 25.12.2011
|
|
Ընտանեկան հոգեբանական խորհրդատվությունը ապահովում է ընտանեկան հարաբերությունների շտկում և ներդաշնակություն անհատական և խմբային խորհրդատվության միջոցով:
Ընտանեկան խորհրդատվությունը ունի մի շարք առանձնահատկություններ, առաջին հերթին այն ուղղված է այն մարդկանց որոնք չունեն հոգեբանական խանգարումներ: Խորհրդատվության ժամանակ մասնագետը օգնում է անհատին հասկանալու տեղի ունեցածը և լուծել իր խնդիրները:
Ընտանեկան խորհրդատվության առանձնահատկություններն են.
1. Ընտանեկան խորհրդատուները խնդիրը տեսնում են միայն կոնկրետ անձի մեջ այլ ոչ միջանձնային հարաբերությունների ցանցում:
2. Այստեղ մասնագետից պահանջվում է ավելի մեծ ակտիվություն և վերահսկողություն, քան մյուս դեպքերում:
3. Ընտանեկան խորհրդատվության ժամանակ մասնագետը կարող է օգտագործել միաժամանակ տարբեր մոտեցումներ, այսինքն խորհրդատուն պետք է լինի շատ ճկուն:
4. Ընտնեկան խորհրդատուի կենտրոնում պեքտ է լինի կազմակերպչական կառույցները և նա պետք է զարգացնի այն գործընթացները, որոնք ընտանեկան հմակարգի մի մասն են կազմում:
Ընտանիքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն ենթարկվում է շրջանաձև պատճառականության:
Յուրաքանչյուր խորհրդատվության ժամանակ խորհրդատուն ստուգում է իր վարկածը կապված ընտանիքի դիսֆունկցիայի առաջացման իմաստի և նպատակի վերաբերյալ:
Չեզոքությունը խորհրդատուի ներքին դիրքորոշման բնութագրումն է: Խորհրդատուն պարտավոր է չդատապարտել և չքննադատել:
Նա պետք է կարողանա ստեղծել ռապորտ , հաստատի ինֆորմացիան որն ունի ընտանիքի վերաբերյալ և տա լուծումներ:
Հոգեբանը ծանոթանալով ընտանիքի շփման գործին, արժեքային համակարգին նա պետք է կարողանա դառնալ ընտանիքի անդամ և ունենա որոշակի դեր` առաջատար դեր և կարողանա ընտանիքում փոփոխություններ մտցնել:
. |
Просмотров: 596 |
Дата: 25.12.2011
|
|
|
|