Понедельник, 21.07.2025, 02:02
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 22 » Քաղցկեղ (երիկամի)
23:46
Քաղցկեղ (երիկամի)
Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է, կազմում է մեծահասակների բոլոր չարորակ ուռուցքների 3%-ը: Ավելի հաճախ հանդիպում է 50-70 տարիքային խմբում, տղամարդիկ մոտ կրկնակի հաճախ, քան կանանց մոտ:
Ներկայումս հիվանդության էթիոլոգիան հստակ որոշված չէ, սակայն կան էպիդեմիոլոգիական ուսումնասիրություններ, որոնք երիկամաբջջային քաղցկեղը կապում են ծխելու հետ:

Սովորաբար երիկամաբջջային քաղցկեղը վաղ շրջանում ընթանում է անախտանիշ, իսկ տարածված ուռուցքային պրեցեսի ժամանակ որևէ ախտանիշ հանդիպում է մոտավորապես 25% դեպքերում: Ուռուցքը զարգանալով, կարող է տարածվել անմիջապես հարևան հյուսվածքների և օրգանների վրա, ինչպես նաև ավշային և արյունատար անոթներով: Մետաստազավորման հիմնական թիրախներն են` ռեգիոնար ավշահանգույցները, թոքերը, ոսկրերը, մաշկը, լյարդը, գլխուղեղը, մակերիկամը, կոնտրլատերալ երիկամը:

Փոքր չափերի անախտանիշ ուռուցքների ախտորոշումը վերջին տարիներին կտրուկ աճել է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների, այդ թվում համակարգչային շերտագրման կիրառման պատճառով:
Երիկամաբջջային քաղցկեղին բնորոշ է բազմաբնույթ կլինիկական պատկեր` պայմանավորված մի շարք կլինիկական և պարանեոպլաստիկ համախտանիշների առկայությամբ: Այնուամենայնիվ, շատ դեպքեր ընթանում են անախտանիշ ընդհուպ մինչև մետաստազների ի հայտ գալը:

Երիկամաբջջային քաղցկեղի ամենահաճախ հանդիպող ախտանիշներն են` անեմիան (20-40%), թուլությունը, քաշի կորուստը (30%), բարձր ջերմությունը (30%):
Ախտանիշների դասական եռյակը (գոտկային ցավեր, արյունամիզություն և ուռուցքի շոշափում գոտկատեղում) հանդիպում է 10% դեպքերում, և հաճախ վկայում է հիվանդության մետաստատիկ փուլի մասին: Մոտ 50% դեպքերում հիվնդները նշում են անցողիկ արյունամիզություն հիվանդության ընթացքի տարբեր փուլերում:
Երիկամաբջջային քաղցկեղի օբյեկտիվ ախտանիշներից արյունամիզությունը ամենահաճախակին է:

Գոտկատեղում շոշափվող ուռուցքը հազվադեպ չէ (45%). Արյան հետազոտությունը կարող է հայտնաբերել անեմիա, էրիթրոցիտոզ, հիպերկալցիեմիա, լյարդի ֆունկցիոնալ ցուցանիշների աճ: Ուշադրության արժանի է երիկամի քաղցկեղի հետ կապված վարիկոցելեն, որը չի նվազում հիվանդի հորիզոնական դիրքում:
Հիվանդների մոտավորապես 20% մոտ հիվանդությունը զարգանում է դանդաղ, անախտանիշ մի քանի տարիների ընթացքում անգամ առկա մետաստազների պայմանում:
Հիվանդների 30%-ը ունենում են պարանեոպլաստիկ համախտանիշ, որը կարող է արտահայտվել ռենինի, էրիթրոպոէտինի, ինսուլինի և այլ հորմոնների հավելյալ արտադրումով: Լյարդի ֆունկցիոնալ խանգարումները առանց նրա մետաստատիկ ախտահարման նույնպես կարող է պարանեոպլաստիկ սինդրոմի հետևանք լինել: Երիկամաբջջային քաղցկեղի ժամանակ զարկերակային հիպերտենզիայի պատճառ կարող են հանդիսանալ` պոլիցիտեմիան, միզուկի օբստրուկցիան, ներգանգային ճնշման աճը գլխուղեղի մետաստատիկ ախտահարման դեպքում:

Երիկամաբջջային քաղցկեղի հիմնական կանխորոշիչ գործոնները կարելի է բաժանել խմբերի`

- անատոմիական - ուռուցքի չափսերը, երակային, կապսուլյար և մակերիկամային ինվազիան, ռեգիոնար և հեռակա մետաստազները

- հյուսվածաբանական - գոյություն ունեն երիկամաջջային քաղցկեղի երեք հիմնական ենթատիպեր` սովորական (լուսաբջջային 80 - 90%), պապիլյար (10 -15%) և քրոմոֆոբ (4-5%), այդ իսկ հաջորդականությամբ հակումը դեպի ավելի բարորակ ելքը նվազում է

- կլինիկական - հիվանդի օրգան-համակարգերի վիճակը

- մոլեկուլյար (մի շարք մոլեկուլյար մարկերներ,որոնք իրենց մեջ ներառում են կարբոանհիդրազա IX (CaIX), անոթային էնդոթելիալ աճի գործոն(VEGF) և այլն:

Երիկամաբջջային քաղցկեղի միջազգային կլինիկական TNM դասակարգումն ունի հետևյալ տեսքը

T – առաջնային ուռուցք

TX - առաջնային ուռուցքը հայտնաբերել հնարավոր չէ

T0 - առաջնային ուռուցքը նկարագրող տվյալ չկա

T1 - ոււռուցք < 7սմ

T1a - ուռուցք < 4սմ

T1b- ուռուցք > 4սմ,բայց , < 7սմ

T2 - ուռուցք > 7սմ

T3 - ուռուցքը ներաճում է գլխավոր երիկամային անոթները, մակերիկամ կամ
հարերիկամային հյուսվածք

T3a - ուռուցքը Հերոտի փակեղից դուրս չի աճում

T3b - ուռուցքը ներաճում է երիկամային երակ կամ էլ ստորին սիներակ մինչև ստոծանու մակարդակը (մակրոսկոպիկ)

T3c - ուռուցքը ներաճում է սիներակ կամ նրա պատի մեջ, ստոծանու մակարդակից վեր (մակրոսկոպիկ)

T4 - ուռուցքն աճում է Հերոտի փակեղից դուրս

N - ռեգիոնար ավշահանգույցներ

NX - ռեգիոնար ավշահանգույցները հնարավոր չէ հայտնաբերել

N0 - ռեգիոնար ավշահանգույցներում մետաստազներ չկան

N1 - մետաստազ սոլիտար ավշահանգույցում

N2- մետաստազներ ավելի քան մեկ ավշահանգույցներում

M – հեռավոր մետաստազներ

MX -հեռավոր մետաստազները հնարավոր չէ հայտնաբերել

M0 -հեռավոր մետաստազներ չկան

M1 - առկա են հեռավոր մետաստազներ

Ախտորոշումը

Ֆիզիկալ զննման դերը երիկամաբջջային քաղցկեղի վաղ ախտորոշման գործում աննշան է, սակայն այն ինֆորմատիվ է մեծ ուռուցքների դեպքերում, երբ շոշափման միջոցով կարելի է գնահատել ուռուցքի չափերը, շարժունությունը, կոնսիստենցիան, ցավոտությունը, պարանոցային ավշահանգույցների մեծացումը մետաստատիկ ախտահարման դեպքում, համապատասխան երակների ճնշման պատճառով առաջացած վարիկոցելեն կամ ստորին վերջույթների այտուցը:

Ներկայումս մեծ թիվ են կազմում այն դեպքերը, երբ երիկամի ուռուցքները հայտնաբերվում են տարբեր հիվանդությունների կապակցությամբ կատարված որովայնի ուլտրաձայնային հետազոտությամբ և համակարգչային շերտագրմամբ:
Ուլտրաձայնային հետազոտության միջոցով շատ դեպքերում հնարավոր է դիֆերենցել երիկամի սոլիդ ուռուցքները կիստաներից և այլ պաթոլոգիական պրոցեսներից, սակայն ուռուցքի կասկածի դեպքում անհրաժեշտ է կատարել համակարգչային շերտագրում կոնտրաստավորումով, որը ախտորոշումը հաստատելուց բացի, ինֆորմատիվ է նաև կոնտրլատերալ երիկամի անատոմոֆունկցիոնալ պատկերը նկարագրելու առումով:

Մագնիսառեզոնանսային շերտագրման համար ցուցումներ են առաջանում մագիստրալ անոթների ընդգրկման կասկածի, կոնտրաստավորման համար հակացուցումների դեպքում: Դոպլեր ուլտրաձայնային հետազոտությամբ կարելի է հայտնաբերել ուռուցքային թրոմբոզը:
Որոշ դեպքերում կլինիկական պատկերը կարող է անհրաժեշտ դարձնել ավելի սահմանափակ կիրառում ունեցող օստեոսցինտիգրաֆիան, գլխուղեղի համակարգչային շերտագրումը, երիկամային արտերիոգրաֆիան, ստորին սիներակի կավագրաֆիան, կենսազննումը:

Բուժումը

Երիկամաբջջային քաղցկեղի արմատական բուժման միակ եղանակը վիրահատականն է, որը ցուցված է տեղայնացված, տեղային տարածում ունեցող ուռուցքների, ռեգիոնար ավշահանգույցների մետաստազների և սոլիտար հեռակա մետաստազների դեպքերում:
Տեղայնացված ձևի բուժման ստանդարտ է հանդիսանում ռադիկալ նեֆրէկտոմիան,որը նախատեսում է երիկամի հեռացումը ուռուցքի հետ միասին:
Նեֆրոնպահպանող վիրահատության ցուցումներն են` մինչև 4սմ չափեր ունեցող սոլիտար ուռուցքները, միակ կամ միակ գործող երիկամի, կոնտրլատերալ երիկամի ֆունկցիային սպառնացող հիվանդության առկայությունը:

Ծայրամասային տեղակայում ունեցող փոքր չափսերի ուռուցքները կարող են ենթարկվել լապարասկոպիկ մասնահատման:
Որպես վիրահատությանը այլըտրանք առաջարկվել են մինիմալ ինվազիվ եղանակներ` ռադիոալիքային աբլացիա, կրիոաբլացիա, միկրոալիքային, լազերային և բարձր ինտեսիվության ֆոկուսացված գերձայնային աբլացիա, որոնք ցուցված են փոքր, պերիֆերիկ տեղակայված ուռուցքների դեպքում այն հիվանդների մոտ, որոնց ընհանուր վիճակից ելնելով բաց կամ լապարոսկոպիկ վիրահատությունը հակացուցված է: Մետաստատիկ հիվանդության ժամանակ նեֆրէկտոմիան ցուցված է այն հիվանդներին, որոնց ուռուցքը և մետաստազները տեխնիկապես հնարավոր է հեռացնել և չկան հակացուցումներ ընդհանուր վիճակի հետ կապված:

Երիկամաբջջային քաղցկեղի արմատական վիրահատությունից հետո ադյուվանտ քիմիո կամ ճառագայթային թերապիայի ցուցումներ չկան:

Մետաստատիկ երիկամաբջջային քաղցկեղի լավ վիճակում գտնվող հիվանդների մոտ համակարգային իմունոթերապիան տալիս է ապրելիության երկարացում մի քանի ամսով:
Просмотров: 829 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz