Ցանկ
Բաժնի ձևը
|
ФотоальбомыГлавная » Фотоальбом » Мои фотографии » ՔլորոֆիտումՔլորոֆիտում
Մինչ այժմ մի քանի կարծիք կա Քլորոֆիտումի ընտանեկան պատկանելիության վերաբերյալ, ոմանք նրան դասում են շուշանների ,իսկ մյուսները ծնեբեկի ընտանիքին: Հայրենիքը `Հարավային Ամերիկան է:
Քլորոֆիտումը ամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ նա շատ արագ է մեծանում,ունի կորացած գեղեցիկ տերևներ, գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ ,իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է առանձնացնել և արմատակալել: Քլորոֆիտումի ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է : Այս բույսը շատ է սիրում լույս: Ջերմաստիճանը` չափավոր: Ձմռանը 18°С-ից ոչ ցածր: Չնայած դիմացկուն Քլորոֆիտումը չի մահանա ոչ բարենպաստ ջերմաստիճանի դեպքում, բայց դա կազդի նրա արտաքին տեսքի վրա: Սառը միջանցահովիկը կամ չտաքացվող պատուհանի մոտ լինելը նրան կվնասի: Լուսավորությունը` Պայծառ ցրված լույս: Լավ է աճում արևմտյան կամ արևելյան պատուհանների մոտ : Կարող է աճել նաև հյուսիսային պատուհանի մոտ , բայց մութ տեղում բույսը կորցնում է իր դեկորատիվ ու հաճելի տեսքը: Հարավային պատուհանի մոտ անհրաժեշտ է մի փոքր ստվեր: Ջրելը` առատ գարնանից մինչև աշուն: Հողը միշտ պետք է խոնով լինի: Ձմռանը ջրել չափավոր: Պարարտացնել` մարտ ամսից մինչև օգոստոս երկու շաբաթը մեկ անգամ, ջրի մեջ լուծել հատուկ պարարտանյութեր նախատեսված դեկորատիվ-տերևավոր բույսերի համար: Օդի խոնավությունը` ամռանը ժամանակ առ ժամանակ տերևները ցողել կամ կազմակերպել գոլ ցնցուղ: Ցողելը անհրաժեշտ է,եթե բույսը գտնվում է տաքացնող համակարգի մոտ: Տեղափոխումը` ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին: Խոշոր բույսերը կամ հները տեղափոխում են երկու տարին մեկ, բայց սնուցում են ամեն տարի: Քլորոֆիտումը ունի մեծ հաստ արմատներ և նրանց մեծանալու դեպքում թաղարը կարող է հատակից ճաքել,այդ պատճառով նրա համար պատրաստում են ընդարձակ աման: Բազմացումը` արմատակալում դուստր փնջերից,ինչպես նաև տեղափոխման ժամանակ անջատելով իրարից արմատները:
|
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Գովազդ դեղորայքի
![]() ![]() ![]() Կայքի ընկերները
|
||||||||||