Ցանկ
Բաժնի ձևը
|
ФотоальбомыГлавная » Фотоальбом » Мои фотографии » ՔրիզանթեմՔրիզանթեմ
Կիսաթփային բույս է ,ցողունը ճյուղավորված `փոքր կտրտված տերևներով: Քրիզանթեմը աստրաների ընտանիքից է և ունի ավելի քան 200 տեսակ: Քրիզանթեմը շատ է տարածված Ասիայի երրներում:
Այս բույսի մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեկորատիվ այգեգործության մասին չինական և ճապոնական գրականության մեջ: Հայտնի չին փիլիսոփա Կոնֆուցին, որ ապրել է մեր թվարկությունից 500 տարի առաջ ,իր «ԼԻ-կի» ստեղծագործության մեջ հիշատակում է քրիզանթեմների մասին: Մինչև հիմա պահապանվել են այն չին այգեգործների անունները,ովքեր զբաղվել են քրիզանթեմների մշակությամբ,ճապոնիայում ավելի ուշ են զբաղվել այդ գործով: Եվրոպայում քրիզանթեմը հիշատակվում է 1689թ.-ից: Քրիզանթեմի տեսակներից տարածված են խոշորածաղիկ,դեկորատիվ և մանրածաղիկ թփիկավորները,լիաթերթ և հասարակ բազմերանգ ծաղիկներով: Խոշորածաղիկներից մեծ ժողովրդականություն են վայելում կախ ընկած,ասեղնավոր, խողովակաձև և գոգավոր ձևերի սպիտակ, վարդագույն, դեղին ,բրոնզի , կարմիր և այլ գույների պսակաթերթիկներ ունեցողները: տեսակները` Մոնակո (Princesse Alice deMonaco) սորտը աչքի է ընկնում ձյունաճերմակ խոշոր ծաղիկներով: Քուին Մերի (Queen Mary) սորտի ծաղիկները սպիտակ են,լրիվ բացված ժամանակ գնդաձև,պսակաթերթիկները գանգուր են և կախ ընկած: Մոն Բլանը(Mont Blanc) սպիտակ է ,խոշոր ,գանգուր պսակաթերթիկներով, կարճահասակ է և ամենավաղն է ծաղկում: Օլիվյեն (Olivier) խոշոր ,բաց մանուշակագույն ծաղիկ է,պսակաթերթիկները թեքված են դեպի վեր, բարձրահասակ է: Հոկտեմբերյան արև (Soleil d’ October ) սորտն աչքի է ընկնում դեղնագույն ծաղիկներով,ծաղկում է վաղ: Լիոնեն(Lionet) ունի խոշոր դեղնա-ծիրանագույն ծաղիկներ,որոնք ուշ են բացվում: Ոսկյա անձրև(La oluie d’or) սորտը մանրածաղիկ է`դեղին-ոսկեգույն: Մագդեբլիկը (Magdeblick) մուգ կարմիր մանրածաղիկ է `փայլուն տերևներով: Դեկորատիվ սորտերից է Էֆեկտոլը(Efiektol),որի ծաղիկը խոշոր է և դեղին: Կիրառումը Չինական ժողովրդական բժշկության մեջ քրիզանթեմը համարվում է բուժիչ բույս: Նրա տերևները նշանակում են միգրենի դեպքում,իսկ չորացրած ծաղիկները բարձրացնում են ախորժակը: Շատ երկրներում քրիզանթեմի ծաղիկներն ու տերևները գործածում են աչքի հիվանդություններ բուժելու համար, ինչպես նաև մալարիայի և ալկոհոլիզմի , ստամոքսի հիվանդությունների ժամանակ, սրտ-անոթային հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար: Ասիական երկրներում ցողունները,տերևները և հատկապես բողբոջները գործածում են կեակրի մեջ որպես բանջարեղեն և համեղ աղանդ: Չինաստանում մեծ ժողովրդականություն է վայելում հայտնի տունհաո կերակուրը,որը պատրաստում են քրիզանթեմից: Որպես խորհրդանիշ Քրիզանթեմը ավանդաբար պատկերված է Ճապոնիայի պետական էմբլեմայի և դրամի վրա: Երկրի բարձրագույն պարգևներից է Քրիզանթեմի շքանշանը : Իսկ 16-պսակաթերթով դեղին քրիզանթեմը պատկերված է 1889 թվին պաշտոնապես ընդունված Ճապոնիայի կայսերական կնիքի վրա: Արև ծագող երկրում քրզանթեմի տոնը հատուկ արարողություն է ,պետք է հիանալ բողբոջի յուրաքանչյուր երանգով և խորը մտածել անցած ուղու և կյանքի իմաստի մասին: Հին ճապոնական պոետները իրենց բանաստեղծություններում գովաբանում էին քրիզանթեմը: Քրզանթեմը ճապոնական օդաչու մահապարտների խորհրդանիշն էր,երբ նրանք գնում էին հանձնարարության:
|
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Գովազդ դեղորայքի
![]() ![]() ![]() Կայքի ընկերները
|
||||||||||