Воскресенье, 20.07.2025, 22:02
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Доска объявлений

Главная » Доска объявлений » Մանկան հոգեբանություն » .

Հոգեկան խանգարումով ծնողների երեխաները
Информация | 30.12.2011, 18:50
Հոգեկան հիվանդ ծնողները վտանգ են ներկայացնում երեխաների համար: Այս երեխաները ավելի մեծ վտանգի տակ են հոգեկան հիվանդություններ ունենալու, քան այլ երեխաները: Վտանգը հատկապես մեծ է, երբ ծնողներն ունեն մանյակալ-դեպրեսիվ խանգարում, շիզոֆրենիա, կախվածություն ալկոհոլից կամ այլ թմրանյութերից, դեպրեսիա: Երբ երկու ծնողներն էլ հոգեկան հիվանդ են, երեխայի հիվանդալանու վտանգի գործոնն էլ ավելի է մեծանում: Հիվանդությունը կարող է անցնել երեխային ծնողից, գեների միջոցով: Որոշ դեպքերում վտանգը ներկայանում է ծնողների վարքի կամ տրամադրության մեջ: Հոգեկան խանգարումները կարող են թույլ չտալ ծնողներին շրջապատել իրենց երեխային անհրաժեշտ սիրով և ուշադրությամբ, ինչը շատ կարեւոր է երեխայի նորմալ զարգացման համար: Փոփոխական, անկանխատեսելի ընտանեկան միջավայրը նպաստում է երեխայի մոտ հոգեկան խանգարման ի հայտ գալուն: Հոգեկան հիվանդությունը կարող է վտանգել զույգի ամուսնական կյանքը եւ ծնողական պարտականությունների իրականացումը, ինչն իր հերթին կվնասի երեխային: Որոշ պաշտպանողական կամ դրական քայլեր կարող են նվազեցնել երեխային սպառնացող վտանգի աստիճանը. • երեխաները պետք է իմանան, որ ծնողները հիվանդ են, և նրանք չպետք է իրենց մեղավոր զգան դրանում • ընտանեկան կայուն միջավայր • հիվանդ ծնողների կողմից սիրված լինելու զգացում • երեխայի մեջ բնականորեն կայուն եւ երջանիկ անձնավորության զարգացում • ներքին ուժ և նորմալ հմտություններ երեխայի մոտ • ոչ հիվանդ մեծի հետ առողջ հարաբերություններ • ընկերների առկայություն • հետաքրքրություն և հաջողություններ դպրոցում • այլ արտաքին հետաքրքրություններ երեխայի մոտ • արտաքին օգնություն երեխային՝ բարելավելու ընտանիքի մթնոլորտը (օրինակ՝ ընտանեկան հոգեթերապիա կամ ծնողական պարտականությունների վերաբերյալ դասընթացներ) Երեխաների և դեռահասների, հատկապես նրանց հոգեկան վիճակի և հուզական միջավայրի մասին պետք է տեղեկանան հոգեկան հիվանդ երեխաների հետ աշխատող բժշկական, հոգեկան առողջության և հասարակական ոլորտի մասնագետները: Երեխաներին և դեռահասներին անհրաժեշտ է ուղղել մանկապատանեկան հոգեբույժի մոտ՝ գնահատում անցկացնելու համար: Անհատական կամ ընտանեկան հոգեկան բուժումը կարող է օգնել երեխային առողջ զարգանալ, չնայած ծնողների հոգեկան հիվանդության խնդրին: Մանկապատանեկան հոգեբույժը օգնում է ընտանիքին տանը դրական էլեմենտներ զարգացնել, իսկ երեխայի մեջ՝ բնական ուժ և հմտություններ: Ճիշտ բուժման դեպքում ծնողները կսովորեն պակասեցնել իրենց հիվանդության ազդեցությունը երեխաների վրա: Ցավոք, ընտանիքները, մասնագետները և հասարակությունը հաճախ առավել մեծ ուշադրություն են դարձնում հոգեկան հիվանդ ծնողի վրա և անուշադրության մատնում այդ ընտանիքում մեծացող երեխաներին: Հիվանդ ծնողի հետ գործ ունենալիս կենսական նշանակություն ունի երեխային ուշադրությամբ և աջակցությամբ ապահովելու գործոնը:
Добавил: Suren | Контактное лицо: ss E
Просмотров: 504 | Размещено до: 30.01.2012 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz