Воскресенье, 20.07.2025, 22:00
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Доска объявлений

Главная » Доска объявлений » Մանկան հոգեբանություն » .

Գիշերային մղձավանջներ
Информация | 30.12.2011, 18:52
Գիշերային մղձավանջները վշտացնող և սարսափելի երազների հետևանք են, որոնք ահաբեկում են երեխային: Ի տարբերություն գիշերային վախի, երեխան հիշում է և կարող է վերապատմել երազը: Գիշերային մղձավանջի պատճառով երեխան անգամ կարող է վախենալ նորից քնելուց: Մղձավանջից սթափվելուց հետո երեխային պետք է հանգստացնել և բացատրել, որ ինքը վատ երազ է տեսել, բայց դա իրականություն չէ, այլ միայն երազ: Երեխային հանգստացնելու համար երբեմն հարկ է լինում, որ Դուք մնաք երեխայի մոտ կամ նրան տանեք Ձեր սենյակ և նույնիսկ քնեցնեք Ձեր մահճակալում: Պետք է նաև խուսափել երեխային վախեցնելուց կամ ջղային վիճակ ստեղծելուց, ինչպես նաևհեռուստացույցով հուզիչ հաղորդումներ դիտելուց: Աճին զուգընթաց երեխայի երևակայությունը զարգանում է, և նա կարող է վախենալ անգամ մթությունից: Գիշերը երբեմն նա զուգարան գնալու կարիք է զգում, պետք է միջանցքի լույսը վառած թողնել, սենյակի դուռը` կիսաբաց, որպեսզի առաջացող ստվերները չվախեցնեն նրան: Մի ստիպեք երեխային քնել մութ սենյակում, դուռը մի փակեք, եթե նա վախենում է, կամ եթե քնելու է նոր անկողնում: Հանգիստ քնի համար կարևոր է, որ փոքրիկի կողքին լինեն սիրելի խաղալիքները, և երեխան զգա, որ Դուք կողքին եք, մոտ եք և ինքը ապահով է: Փոքրիկ երեխաները սկզբնական շրջանում չեն տարբերում երազները իրականությունից, այդ պատճառով վատ երազներ տեսնելուց հետո, ավելի խոր ապրումներ են ունենում, քան մեծահասակները: Այս ամենը հանգեցնում է նրան, որ փոքրիկը չի ցանկանում քնել կամ սկսում է վախենալ մթությունից: Եթե երեխան գիշերը արթնանում է և լաց է լինում, անհրաժեշտ է անմիջապես մոտենալ փոքրիկին, հանգստացնել նրան, ջուր տալ, որ խմի, ծածկել ծածկոցով և հիշեցնել նրան, թե հաջորդ օրն ինչ հաճելի գործեր են սպասվում: Որոշ ժամանակ պետք է մնալ սենյակում, մինչև փոքրիկը կքնի: Իսկ եթե երեխան շարունակում է լացել և ոչ մի կերպ չի հանգստանում, ապա պետք է այլ միջոցներ կիրառել: Հնարավոր է, որ փոքրիկը երազում տեսնում է սարսափելի կենդանիների և կես-քուն, կես-արթուն չի կարողանում ազատվել գիշերային տեսիլքներից: Նման դեպքերում պետք է մինչև վերջ արթնացնել երեխային, կարող եք վառել լույսը, միացնել իր սիրած երգը, որևէ խաղալիք տալ նրա ձեռքում և իհարկե ասել նրան, որ չվախենա, քանի որ մայրիկը նրա հետ է և իր տեսածը ընդամենը վատ երազ էր: Մնացեք փոքրիկի մոտ, քանի դեռ նա նորից քուն չի մտել: Վատ երազներ առաջ բերող պատճառներից է նաև երեխայի մակերեսային քունը: Երբ փոքրիկը շատ հոգնած է լինում, կամ գրգռված նա քնում է մակերեսային քնով և տեսնում է հիմնականում վատ երազներ: Երեխայի երազների վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ: Մեծահասակների պահանջկոտ լինելը երեխայի դարձնում է անվստահ: Ծնողների խիստ և կոպիտ վարվելակերպը փոքրիկի մոտ կարող է առաջ բերել թշնամանք, որը կարող է նա վերապրել նաև երազներում: Մղձավանջային երազներ տեսնող երեխան գրեթե միշտ նախորդ օրը ծնողների հետ բախումներ է ունեցել և վախ է ապրել: Փոքրիկի վրա զայրանալը, ինքնատիրապետումը կորցնելը ուժեղացնում է երեխայի տագնապը և վատացնում նրա հոգեվիճակը: Հիշենք, որ երեխային համար վատ երազները իրականություն են: Ամեն կերպ բարելավեք Ձեր փոխհարաբերությունները փոքրիկի հետ, եթե ցանկանում եք, որ Ձեր փոքրիկը մղձավանջային երազներ չտեսնի, լավ հոգեվիճակ և հանգիստ քուն ունենա: Գիշերային մղձավանջերնից խուսափելու համար ցանկալի է, որ երբեք երեխային մենակ չթողնեք անծանոթ սենյակում:
Добавил: Suren | Контактное лицо: ղ E
Просмотров: 411 | Размещено до: 30.01.2012 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz