|
Доска объявлений
Երեխայի օտարացումը ընտանիքում
Информация | |
26.12.2011, 16:09 |
Օտարացումը անձնային դիրքորոշում է,հասարակական օրենքները չիմանալու հետևանքով, այդ հասարակության մեջ գոյատևման մեխանիզմներ չունի և երեխան ունի իրենից օտար զգացում:
Հոգեբանության մեջ դա կոչվում է դեպրիվացիա` մարդը դառնում է անզգա, իջնում է հուզական մակարդակը:
Ծնվելիս երեխան մորից բաժանվում է ֆիզիկապես, սակայն մոր և երեխայի ֆիզիոլոգիական կապը պահպանվում է:
Հայտնի է, որ հաղորդակցման առաջին շրջանը նորածնությունից մինչև 1 տարեկան ժամանակահատվածն է, և այդ ժամանակ աշխատում է միայն հուզական շփումը:
Հոգեբանական օտարացումը դրսևորվում է մի քանի ձևով.
. հուզական հարաբերությունների միակողմանի և երկկողմանի խաթարում
. նեգատիվ դիրքորոշում երեխայի անձի նկատմամբ
. երեխայի հոգեբանական օտարացում իր ընկերներից, շրջապատից
. նեգատիվ վերաբերմունք դպրոցում` մանկավարժի կողմից:
Սկզբնական շրջանում խաթարվում է հուզական, ջերմ, մտերիմ հարաբերությունները և ձևավորվում է նեգատիվ, բացասական վերաբերմունք:
Հոգեբանական օտարացումը կարող է նպաստել երեխայի վարքագծի շեղումների:
Ընտանիքը սոցիալական այլ խմբերից տարբերվում է նրանով, որ այստեղ ձևավորվում են դրական կամ բացասական սիմբիոզը: Այստեղ է ծնվում կապվածություն, պաշտպանվածություն, վստահություն :
Այս ժամանակ երեխայի վարքում հայտնաբերվում է անպաշտպանվածություն և տագնապայնություն: Եթե այդ շփումը չի իրականացվում, հաղորդակցումը այլ մարդկանց հետ պահանջմունք չի դառնում:
Դեպրիվացիան կարող է լինել արտահայտված կամ թաքնված:
Բացահայտ դեպրիվացիան ուղեկցվում է դաժանությամբ, ծեծով, ստորացմամբ, վիրավորանքով, խնամքից զրկելով:Պատահում է, որ երեխային երեսով են տալիս մի կտոր հացը: Սա հանցագործություն է: Այս դեպքում երեխան դաժանանում է, դառնում է ցինիկ, լկտի, կոպիտ, ագրեսիվ, հուզականորեն խուլ:
Այստեղ բացասական գործոնը իշխող մայրն է: Այս ֆենոմենի ազդեցության տակ կարող է երեխայի մոտ դրսևորովել բազմապիսի ենթագիտակցական, բացասական նորագոյացումներ: Հանցագործ դեռահասների 78.2 %-ը ծնողական ջերմության պակաս են զգացել:
Պեպրիվացիան` իշխող մոր և ենթարկվող հոր ազդեցության տակ գտնվող երեխաներրը կարող են դրսևորվել որպես որսորդ, այսինքն սկզբում մոտենում է հոր պես, մոր կամքին չհակառակվող անձնավորություն: Քանի որ նա ընդունել է այս կերպարը, նա ընտրում է հիմնականում մոր նման կին:
Իշխող մոր ֆենոմենը կարող է ուրիշ մեխանիզմն ձևավորել և տղան դառնալ բռնարարք որսորդ:
Նման ընտանիքում մեծացած տղամարդը կարող է մթության մեջ հարձակվել որևէ կնոջ վրա և բռնության ենթարկել: |
Добавил: Suren |
Контактное лицо: xcx E W
|
Просмотров: 991
| Размещено до: 26.01.2012
| Рейтинг: 0.0/0 |
|
|
| | |