Понедельник, 21.07.2025, 05:14
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Доска объявлений

Главная » Доска объявлений » Ընտանեկան հոգեբանություն » .

Ընտանեկան կոնֆլիկտներ
Информация | 25.12.2011, 15:12
Ցանկացած ընտանիքում վեճերն ու կոնֆլիկտներն անխուսափելի են, եթե չկան վեճեր նշանակում է ընտանիքում տիրում է սառը պաշտոնական հարաբերություններ: Ընտանեկան վեճերն իրենց բնույթով կարող են լինել պերմանենտ (անընդհատ): Նման ընտանիքները հիմնականում լինում են քրեածին, կոնֆլիկտածին, ամբարենպաստ ընտանքիներ: Վեճերի ժամանակ գլխուղեղի կեղևում առաջանում է օպտիմալ գրգռման օջախ, որը կարող է ընդգրկել ահռելի ու ավելի կետերի տարածք: Այս դեպքում մարդը կորցնում է ինքնատիրապետումը, դիմացինին լսելու ունակությունը և վեճը վերածվում է կոնֆլիկտի: Ցանկացած վեճի հիմքում ընկած է անհատականության երևույթը, այսինքն անհատականը: Մարդը աշխատում է հնարավորինս վիրավորելով դիմացինին բարձրացնել "Ես"-ի արժեքը: Կոնֆլիկտի հիմնական պատճառը անձնավորության որևիցե պահանջմունքի չբավարարված լինելն է: Սկսած ֆիզիկական, կենսաբանական, ֆիզիոլոգիականից մինչև հոգևոր պահանջմունքները: Կոնֆլիկտների մեխանիզմը հասկանալու համար անհրաժեշտ է առանձնացնել պատկերացումների 3 համակարգ` 1. էգոցենտրիկ համակարգ - որի հիմքում ընկած է սեփական Ես-ը, այլ մարդիկ կամ առարկաները հանդես են գալիս որպես կամ օգտակար գործիք կամ խոչընդոտ: 2. Այլետորոցենտրիկ համակարգ - կենտրոնում ընկած է ուրիշը: 3. Սոցիոցենտրիկ - հիմքում ըմկած է մեկը: Ընտանիքի համար ճգնաժամային շրջաններն են` 1. Միմյանց հարմարվելու փուլ`ամուսնական կյանքի առաջի տարին է, երբ ձեվավորվում է նոր որակի հարաբերություններ, նոր հոգևոր արժեքներ: 2. Երեխա ունենալու փուլ` երեխաների ծնունդը բարդացնում է ամուսինների մասնագիտական աճի հնարավորությունները, քիչ ժամանակ է տրամադրվում անձնական գրավիչ գործունեությանը (հոբբի), կնոջ հոգնածության պատճառով, կապված երեխայի խնամքի հետ, ժամանակավոր սեռական ակտիվության նվազումը: 3. Բախման փուլ` երեխաների դաստիրակության վերաբերյալ ամուսինների և նրանց ծնողների հայացքների, տեսակետների բախումը: 4. Միապաղաղության, կամ միջին ամուսնական տարիքի փուլ` այս շրջանը երբեմն անվանում են նաև զգացմունքների հագեցվածության փուլ, կամ քաղցի շրջան: 5. Իվոլուցիոն, կամ միայնակության զգացման փուլ: Այս շրջանը համարվում է18-ից 24տարի համատեղ կյանքից հետո, որը հաճախ համընկնում է ինվոլուցիոն շրջանի հետ: Կարող է ձեւավորվել միայնակության զգացում` կապված երեխաների հեռանալու հետ: Այս փուլում հսկայական նշանակություն ունեն արտաքին գործոնները` նյութական վիճակի վատթարացումը, աշխատանքի անցնելու անհնարինությունը, սեփական բնակարանի բացակայությունը և այլն: Ընտանեկան անբավարարվածության վիճակն առաջանում է կոնֆլիկտային իրավիճակների արդյունքում, որոնցում դրսեւորվում է տարաձայնություն տվյալ անհատի վերաբերյալ, սպասումների և նրա իրական կյանքի միջև: Կոնֆլիկտից կոնֆլիկտ, կուտակվելով, այսպիսի անբավարարվածությունը արտահայտվում է հուզական պոռթկումներում և հիստերիկ դրսեւորումներում, որոնց հաճախականացումը կարող է լրջորեն խաթարել ընտանիքի ամրությունը: Ճնշող մեծամասնությամբ, պատճառները, որոնք հանգեցնում են ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակի, առաջ են բերվում սոցիալական գործոններով:
Добавил: Suren | Контактное лицо: ֆ E
Просмотров: 696 | Размещено до: 25.01.2012 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz