Понедельник, 21.07.2025, 05:19
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Доска объявлений

Главная » Доска объявлений » Ընտանեկան հոգեբանություն » .

Ընտանիքի տեսակները
Информация | 25.12.2011, 15:09
Ընտանքիը ամուսնության, ազգակցության կամ որդեգրման վրա հիմնված մարդկանց փոքր խումբ, որն ապրում է մի հարկի տակ և վարում է ընդհանուր տնտեսություն: Ընտանիքի անդամները սովորաբար միմյանց հետ կապված են զգացմունքային կապերով, միմյանց նկատմամբ զգում են փոխադարձ պատասխանատվություն: Ընտանքիը նաև սոցիալական ինստիտուտ է, այսինքն` մարդկանց փոխհարաբերությունների կայուն ձևը, որի շրջանակներում իրականացվում է մարդկանց առօրյա կյանքի հիմնական մասը սեռական հարաբերություններ, մանկածնություն և երեխաների սկզբնական սոցիալականացում, կենցաղային խնամքի, կրթական և բժշկական սպասարկման նշանակալի մաս և այլն: Առավել տարածված տիպը նուկլեար ընտանքին է (լատ. nucleus - կորիզ), որը բաղկացած է ամուսինների մեկ զույգից` երեխաներով կամ առանց երեխաների: Նուկլեար ընտանքիը կարող է լինել նաև լրիվ կամ ոչ լրիվ` բաղկացած մեկ ծնողից և երեխաներից: Ընտանքիը դառնում է ոչ լրիվ ամուսնալուծության, այրիանալու, միայնակ մայրության հետևանքով: Եթե ընտանքում ամուսնական զույգից և նրանց երեխաներից բացի կան այլ ազգականներ, ապա այն կոչվում է ընդլայնված ընտանիք կամ գերդաստան: Ընտանեկան հարաբերությունների հիմքում ընկած է ընտանիքի պատմական զարգացումը: Այսինքն այն զարգանում է պարզից դեպի բարդ, մայր իշխանությունից դեպի հայր իշխանություն, պոլիգամիայից դեպի մոնոգամիա: Ընտանիքը դասակարգվում է ըստ դունկցիաների և ըստ կառուցվածքի: 1. Էնդոգամիա կամ էկզոգամիա- էնդոգամիա ամուսնություն միևնույն սոցիալական շերտի միջև, էկզոգամիա` հասարակության տարբեր շերտերի միջև ամուսնություն: 2. Պոլիգամիա, մոնոգամիա և հերթափոխվող մոնոգամիա - պոլիգամիան դա բազմամուսնությունն է, այսինքն` պոլիանդրիա (մեկ կին մի քանի տղամարդ) և պոլիգիմիա (մեկ տղամարդ, մի քանի կին): Մոնոգամիան դա մենամուսնությունն է` մեկ կին, մեկ տղմարդ և հերթափոխվող մոնոգամիան դա կոնկրետ ժամանակաշրջանում ապրում են մեկի հետ, հետո ամուսնալուծվում և նորից են ամուսնանում: 3. Ավանդական հայրիշխանություն ,ավանդական մայրիշխանություն , նեոհայրիշխանություն (նոր), նեոմայրիշխանություն և էգալիտար ընտանիք (հավասար իրավունքներով ընտանիք): Ավանդական հայրիշխանություն- հին ավանդական ընտանքին է, որտեղ ընտանիքի գլուխը ամենամեծ տղամարդն է: Նեոհայրիշխանություն- երբ տղամարդն իր վար է կրում բոլոր տնտեսական խնդիրները, մշակում է ընտանիքի հեռանկարային պլանը, իսկ կինը լուծում է կոնկրետ մասնավոր խնդիրներ և ապահովում ընտանիքի բարոյահոգեբանական կայունությունը: Էգալիտար- երբ բոլոր իրավունքները հավասար են: 4. Լրիվ ընտանիք, կիսատ և ֆունկցիաների առումով կիսատ ընտանիք: Լրիվ ընտանիքի մոդելն արդեն իսկ պարզ է, իսկ երկրորդ խմբի ֆունկցիաների առումով ընտանիքի տեսակներն են` նորմալ, բարենպաստ, անբարենպաստ և այն ընտանիքները, երբ ամուսինները ամուսնական կյանքով բավարարված են կամ որևէ մեկը բավարարված չէ: Ընտանիքը բաց համակարգ է և այն անընդհատ ենթարկվում է շրջապատին, փոփխվող ազդեցություններին: Իր ներքին ներդաշնակությունը ապահովելու համար նա պետք է ապահովի 3 կարևոր գործնթացների ներդաշնակությունը` 1. Ասիմիլացիայի - այն ապահովում է ընտանիքի ներքին կայունությունը: 2. Ակոմոդացիայի - այն ապահովումէ նորի մուտքը ընտանիք առանց հնին վնասելու: 3. Ադապտացիայի - արդյունքում ապահովում է ադապտացիայի գործընթացը: Ճգնաժամային ընտանիք - հետաքրքրությունների և պահանջմունքների հակադրությունները կրում են սուր բնույթ և ներառում է ընտանիքի կենսագործունեության կարևորագույն ոլորտը, այսինքն` կոնֆլիկտի համար ազդակ կարող են դառնալ բոլոր վերոհիշյալ պատճառները: Ամուսինները զբաղեցնում են անհանդուրժողական, աններողամիտ, և նույնիսկ թշնամական դիրք մեկը մյուսի նկատմամբ, չհամաձայնվելով ոչ մի զիջման: Ճգնաժամային ամուսնական միությունների թվին կարելի է դասել նաև այն ընտանիքները, որոնք քայքայվում են, կամ գտնվում են փլուզման եզրին: Կոնֆլիկտային ընտանիք - ամուսինների միջև առկա են մշտական ոլորտներ, որոնցում իրենց հետաքրքրությունները բախվում են, առաջ բերելով ուժեղ և շարունակական բացասական հուզական վիճակներ:Սակայն ամուսնությունը կարող է պահպանվել ուրիշ գործոնների շնորհիվ, ինչպես նաեւ զիջումների եւ կոն ֆլիկտների փոխզիջումային լուծումների միջոցով: Պրոբլեմային ընտանիք - սրան բնորոշ են դժվարությունների տևական գոյությունը, որն ընդունակ է զգալի հարված հասցնել ամուսնության կայունությանը: Այսպիսի ընտանիքներում հավանական է փոխհարաբերությունների սրացում, ամուսիններից մեկի, կամ երկուսի մոտ էլ հոգեկան խանգարումների դրսեւորում: Նևրոտիկ ընտանիք - այստեղ հիմնական դերը խաղում են այն գործոնների կուտակումը, որոնք հանգեցնում են հոգեբանական դժվարությունների: Ամուսինների մոտ նկատվում է բարձր տագնապայնություն, քնի խանգարում, ցանկացած առիթով հուզական դրսևորումներ, բարձր ագրեսիվություն և այլն: Ամուսինների կոնֆլիկտային վարքը կարող է դրսեւորվել գաղտնի, քողարկված և բաց ակնհայտ ձևերով:
Добавил: Suren | Контактное лицо: ղղղ E
Просмотров: 2083 | Размещено до: 25.01.2012 | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz