Ցանկ
Բաժնի ձևը
|
ФотоальбомыГлавная » Фотоальбом » Мои фотографии » ՄամիլարիաՄամիլարիա
Մամիլարիաները ելունդավոր կակտուսներ են, որոնց ծաղիկներն աճում են խավապատ տերևանութներից: Ընտանիքը ներառում է 400 տեսակներ: Մամիլարիան փոքրիկ գնդաձե կակտուս է` ժամանակի ընթացքում փոքր-ինչ աճող ցողունով: Մանր մազանման փշիկներ ունի, սովորաբար, լուասավոր գույնի:
Մամիլարիաներից շատերը ծաղկում են ձմռանը: Կան տեսակներ, որոնց ծաղիկները բավական խոշոր են, գեղեցիկ: Որոշ տեսակներինը ավելի փոքր են ու աննշան: Բույսերը ցածրահասակ են, գնդաձև կամ գլանաձև, ծածկված փոքրիկ, փշապատ ելունդներով: Ընդհանրապես տեսակները միմյանցից տարբերվում են հիմնականում ծաղկի մեծությամբ ու գույնով: Ամռանը բույսը պետք է ամեն օր ջրել, ինչպես նաև խորհուրդ է տրվում ամեն առավոտ ցողել տնային ջերմաստիճանի ջրով: Իսկ ձմռանը ջրելը պետք է խիստ կրճատել, մինչև երկու շաբաթը մեկ անգամ: Թեպետ ինչպես ցանկացած կակտուս` մամիլարիան լուսասեր է, բայց պետք չէ այն դնել չափազանց պայծառ արևի տակ: Իսկ ձմռանը խորհուրդ է տրվում մամիլարիան պահել ստվերոտ մասերում: Որպեսզի բույսը հաջորդ տարի առատ ծաղկի, անհրաժեշտ է, որպեսզի ձմռանը այն պահել 10-12 աստիճան ջերմաստիճանի սենյակում: Բույսը կարելի է տեղափոխել երկու տարին մեկ անգամ: Մամիլարիաները բազմանում են սերմերով և կտրոններով, իսկ որոշ տեսակներ` նաև անդալիսով: Հատկապես բարձր են գնահատվում երկար ելունդավոր մամիլարիաները, որոնց ծաղիկները դեղնավուն են ու բավական խոշոր:
|
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Գովազդ դեղորայքի
![]() ![]() ![]() Կայքի ընկերները
|
|||||||||||