Воскресенье, 20.07.2025, 23:01
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Фотоальбомы

Главная » Фотоальбом » Мои фотографии » Ֆուքսիա

Ֆուքսիա

Պատկանում է ապուզանազգիների ընտանիքին: Ֆուքսիան հայտնաբերվել է 1696թ., երբ ֆրանսիացի գիտկանան Շարլ Պլյումեն երրորդ անգամ ուղևորվել է Վեստ-Ինդիա` ներկայիս Դոմինիկյան հանրապետության շրջակայքերում: Նա բույսն անվանել է ի պատիվ գերմանացի բուսաբան Լեոնարդ Ֆուքսի:
Ֆուքսիան կախվող ճյուղերով բույս է, որը բնակարաններում օգտագործվում է որպես ամպելային: Այն մշտադալար բույս է, սակայն բնակարաններում ցածր ջերամաստիճանի կամ խոնավության պակասի դեպքում երբեմն տերևաթափ է լինում:
Ծաղիկները մեծ մասամբ կախված են և լիաթերթ: Արտաքինից շատ հասարակ տեսք ունի, բայց շատ սիրված է տնային տնտեսուհիների մոտ: Ժողովրդի մոտ տարածված է «ականջօղ» անունով:
Ամռանը բույսը պահանջում է առատ ջրում, երբեմն կոյաջրով: Թաղարներում տնկված երիտասարդ բույսերը կարելի է պահել նաև բաց լուսամուտների գոգին, որտեղ արևն ուղղահայաց չի ընկնում, այլ միայն առավոտյան և երեկոյան:
Ձմռանը ֆուքսիաները պահումեն սառը տեղում և ջրում են սակավ:
Բարձր բուն ստանալու համար պետք է ընտրել ամենաուղիղ և լավ աճած ցողունը, իսկ մյուսները հեռացնել: Բնի համար թողնված ցողունը պետք է մաքրել ավելորդ ճյուղերից և ձևավորել պսակը:
Ֆուքսիաները լուսասեր են: Սենյակի ջերմաստիճանը միջինը պետք է լինի 12-15 աստիճան: 18-20 աստիճանի դեպքում անգամ այն կարող է ծաղիկները գցել և նույնիսկ մահանալ: Իսկ ձմռանը ջերմաստիճանը պետք է լինի 6-10 աստիճան:
Ֆուքսիան բազմացվում է կտրոններով: Այն աշատ արագ արմատակալում է: Արմատակալելուց հետո պետք է տեղադրել մոտ 7 սմ տրամագիծ ունեցող թաղարում, այնուհետև մեկ տարի հետո տեղափոխել մի փոքր ավելի մեծ տրամագիծ ունեցող թաղար:
Գարնան վերջին բույսը պետք է հանել բակ ու դնել ծառների տակ` զով տեղում: Ֆուքսիայի արմատերը լավ զարգանում են, և եթե արմատների աճման համար այլևս տեղ չկա, պետք է անմիջապես վերատնկել:
532 0 0.0

Добавлено 10.12.2011 Suren

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz